«Արարատցեմենտ»-ը ապօրինի ընդերքօգտագործում է իրականացրել․դատախազություն․16․07․26/17․30/
Author: Balance2
-
ԳՐԵԿՈ-ն Հայաստանի հակակոռուպցիոն բարեփոխումներում նշանակալի առաջընթաց է արձանագրել
Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը՝ ԳՐԵԿՈ-ն, հրապարակել է Հայաստանի վերաբերյալ գնահատման հինգերորդ փուլի համապատասխանության զեկույցը, որի համաձայն՝ Հայաստանը բավարար է կատարել ներկայացված 22 հանձնարարականներից վեցը։
Մնացած հանձնարարականներից 15-ը կատարվել են մասամբ, իսկ մեկը՝ չի կատարվել։ Զեկույցն ընդունվել է հունիսի 8-12-ը Ստրասբուրգում կայացած ԳՐԵԿՈ-ի 103-րդ լիագումար նիստում և հրապարակվել հուլիսի 16-ին։
Բավարար կատարված են համարվել հասարակական հիմունքներով գործող խորհրդականների իրավական կարգավիճակին, ոստիկանության հաղորդակցությանն ու թափանցիկությանը, հակակոռուպցիոն աշխատանքային ծրագրին, ոստիկանների վարքագծի կանոնագրքին և վերապատրաստմանը, ինչպես նաև ոստիկանների կողմից թույլ տրված լուրջ հակաիրավական գործողությունների անկախ քննությանը վերաբերող հանձնարարականները։
ԳՐԵԿՈ-ն բարձրագույն գործադիր մարմինների մասով ողջունել է Հայաստանի ձեռնարկած քայլերը՝ պաշտոնատար անձանց վարքագծի կարգավորման, արարողակարգային ծախսերին վերաբերող գնումների թափանցիկության, քաղաքացիական հասարակության մասնակցության, լոբբինգի, շահերի բախման կանխարգելման և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ռեսուրսների ավելացման ուղղությամբ։
«Ընդհանուր առմամբ, թեև գրեթե բոլոր հանձնարարականների լիարժեք կատարման համար անհրաժեշտ է լրացուցիչ աշխատանք, այնուամենայնիվ, ԳՐԵԿՈ-ն խրախուսում է Հայաստանին շարունակել ջանքեր գործադրել և վստահ է, որ նախատեսված միջոցառումների իրականացումը կամրապնդի դրա հակակոռուպցիոն շրջանակը»,- նշված է զեկույցում։
Իրավապահ մարմինների առնչությամբ ԳՐԵԿՈ-ն արձանագրել է նշանակալի առաջընթաց՝ հատկապես ոստիկանության գործունեության թափանցիկության, հաղորդակցության, հակակոռուպցիոն ծրագրերի, ծառայողների վերապատրաստման և ոստիկանների իրավախախտումների քննության ոլորտներում։
Միաժամանակ արձանագրվել է, որ ոստիկանությունում կանանց ներկայացվածությունը, այդ թվում՝ ղեկավար պաշտոններում, շարունակում է մնալ ցածր։ 2025 թվականին ոստիկանության ղեկավար պաշտոններում կանանց մասնաբաժինը կազմել է 5,8 տոկոս, իսկ ոստիկանությունում ընդհանուր առմամբ՝ 8,7 տոկոս։
Միակ ամբողջությամբ չկատարված հանձնարարականը վերաբերում է ազդարարների պաշտպանության գործում Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթների լիարժեք իրականացմանը։ ԳՐԵԿՈ-ն նշել է, որ Պաշտպանի գրասենյակի առկա մարդկային և ֆինանսական ռեսուրսները դեռևս բավարար չեն, և անհրաժեշտ է ստեղծել առանձին ստորաբաժանում ու հատկացնել լրացուցիչ հաստիքներ։
«Հայաստանը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի ազդարարների պաշտպանության գործում Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթներին վերաբերող հանձնարարականին, քանի որ դա միակ հանձնարարականն է, որը նույնիսկ մասամբ չի կատարվել»,- ընդգծել է ԳՐԵԿՈ-ն։
Հայաստանը պետք է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ԳՐԵԿՈ-ին ներկայացնի լրացուցիչ տեղեկություններ մասամբ կամ ամբողջությամբ չկատարված հանձնարարականների իրականացման ուղղությամբ արձանագրված առաջընթացի վերաբերյալ։
-
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Ավ-կանա» ՍՊ ընկերությանը պատկանող «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցում (Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, գյուղ Արտավազ) իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները, մասնավորաբար՝
— սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, չեն ախտահանվել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող և լվացվող նյութերից,
-առաստաղը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը և մասնիկների թափվելու հնարավորությունը։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
-
Արդյո՞ք ադամանդը կորցնում է իր փայլը – ԱՄԲԻՈՆ NEWS
Ադամանդի հսկա De Beers-ը դադարեցնում է իր աշխատանքը Հարավային Աֆրիկայի առաջատար հանքում՝ պահանջարկի անկման պատճառով: Սա հարված է ոչ միայն տեղական տնտեսությանը, այլև ողջ աշխարհում ադամանդի շուկային:Աշխարհում ադամանդի պահանջարկի անկումը կարող է ազդել նաև Հայաստանի վրա՝ հաշվի առնելով մեր երկրում ադամանդի մշակման և արտահանման ոլորտի հնարավորությունները: Մենք կարող ենք ռազմավարական առումով վերանայել մեր ադամանդի արդյունաբերության զարգացման ուղղությունները՝ հնարավոր նոր շուկաներ գտնելու համար:
Հայաստանի համար սա կարող է լինել մի հնարավորություն՝ մուտք գործելու նոր շուկաներ և ընդլայնելու մեր արտահանման պորտֆելը: Սակայն դա պահանջում է խելացի ռազմավարություն և միջազգային շուկայի խորքային վերլուծություն:
Կարծում եք, ինչպե՞ս կարող ենք Հայաստանը դարձնել ադամանդի արդյունաբերության առավել մրցունակ խաղացող:
-
Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը ողջունել է Արփինե Սարգսյանը | Քաղաքականություն
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների կենտրոնակայանի կառավարող տնօրեն, ԵՄ քաղաքացիական առաքելությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՆԳՆ-ից։
Նախարար Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ողջունելով Հայաստանում Եվրոպական Միության նոր գործընկերության առաքելության մեկնարկի մասին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշման ընդունումը։
Արփինե Սարգսյանը շարունակական աջակցության համար շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միության գործընկերներին՝ ընդգծելով, որ այն կարևոր նշանակություն ունի ՆԳՆ համակարգի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման տեսանկյունից։
ԵՄ քաղաքացիական առաքելությունների հրամանատար Ստեֆանո Տոմատը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով ՆԳ նախարարության հետ ձևավորված սերտ գործընկերությունը։ Պատվիրակության անդամները ներկայացրել են Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության առաքելության նպատակներն ու գործունեության հիմնական ուղղությունները՝ վերահաստատելով տարբեր ոլորտներում ՆԳ նախարարությանն աջակցություն տրամադրելու պատրաստակամությունը։
Կողմերն անդրադարձել են կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններին։ Արփինե Սարգսյանը ներկայացրել է այդ ուղղությամբ գերատեսչության թիրախային աշխատանքն ու արձանագրված արդյունքները։
Քննարկվել են ապատեղեկատվության, տեղեկատվական միջամտության, ճգնաժամային կառավարման, ինչպես նաև ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի կարողությունների զարգացման վերաբերյալ հարցեր։
Կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
-
Գյումրիում դանակահարության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ոստիկանության հերքումըԿԳՄՍ նախարարը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծանոթացել աշխատանքների ընթացքինՆոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց․ դրանք քաղաքացիներին կտրամադրվեն աշնանըՄյասնիկյան պողոտայում վթարի հեղինակ 19-ամյա վարորդի խափանման միջոցը կփոխվի․ ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումըԱՄՆ հարվածներից 30 իրանցի խաղաղ բնակիչ է զпհվելԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Գյումրիում դանակահարության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ոստիկանության հերքումըԿԳՄՍ նախարարը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծանոթացել աշխատանքների ընթացքինՆոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց․ դրանք քաղաքացիներին կտրամադրվեն աշնանըՄյասնիկյան պողոտայում վթարի հեղինակ 19-ամյա վարորդի խափանման միջոցը կփոխվի․ ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումըԱՄՆ հարվածներից 30 իրանցի խաղաղ բնակիչ է զпհվելԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
-
Թրամփ. ԱՄՆ-ն բարձր է գնահատում Իրանի բարի կամքի դրսևորումը
Իրանը թույլ է տվել ԱՄՆ քաղաքացուն, որը 2024 թվականի դեկտեմբերին անօրինական կերպով ձերբակալվել էր քնկոտ Ջո Բայդենի «նախագահության» ժամանակ, լքել երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նա այժմ անվտանգ է Իրանից դուրս և լավ վիճակում է։ Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Իրանի այս բարի կամքի դրսևորումը», – նշել է նա։
-
Գագիկ Ծառուկյանը երկրի կեսին լավություն է արել, դուք էս ինչ եք անում․ մարզչի խոսքը (video)
Լրահոս
Թմրանյութերի գործով ձերբակալված բրիտանացին կարտաքսվի Վրաստանից
Վեհափառը Գերմանիայից ժամանած հյուրերի հետ քննարկել է Հայ Եկեղեցու առաքելությունն ու ժառանգությունը
Թուրքիան խաղաղության հասնելու համաշխարհային դիվանագիտական կենտրոններից մեկն է. Սիբիհա
Վարդանանց փողոցի խաչմերուկում բախվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահման
Մեքենաներ են բախվել Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան
Նահատակները կոչվում են վկաներ, իսկ մահը` վկայական մահ, որովհետև մահվամբ վկայում են ճշմարտությունը
Եթե Նիկոլը մնաց իշխանությունում, Հայաստանը կորցնելու է ամեն ինչ՝ պատերազմով, թե առանց դրա․ Գասպարյան
Հայաստանում այսօր կրթության վրա չկա որևէ շեշտադրում, ընթանում է այդ ոլորտի ֆետիշացում․ Բադալյան
Երևանում մասնավոր մանկապարտեզում 6-ամյա տղան մարմնական վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց
Վեդիում քույրերի նկատմամբ սեռական բռնություն կատարծ տղամարդկանց կալանքը երկարաձգվել է 2 ամսով
«Ռուբեն Վարդանյանը միլիարդների մեջ լող էր տալիս, բռնել տվեցին, մատաղացու սարքեցին»․ Հակոբկոխյան (video)
«Նիկո՛լ, էդ 5 միլիարդը ձեր ջեբե՞րն եք կոխել»․ Շաքարյանց (video)
Կադաստրի թուղթն ունեմ, մի շաբաթ առաջ էլ 305 հազար գույքահարկ եմ վճարել, այսօր եկել են, որ քանդեն (video)
Վարորդը երկարացրել է ձեռքերն ու իրեն անպարկեշտ բազմաթիվ արտահայտություններ թույլ տվել. ահազանգում է իրավապաշտպանը
Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ
#ՀԻՄԱ․ «Տականքնե՛ր, Ալիևը մի նախադասությամբ «պայթեցրեց» ձեր դավաճանությունը»․ Շաքարյանց (video)
Արա՛, հլը գնա մի տեղ ու ասա՝ Տաշիր Սամվել ու իջևանցի Նիկոլ, տես՝ ինչ կասեն (video)
Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան
Նիկոլին հենց ճանապարհեցինք՝ տեսեք՝ ինչ է լինելու․ հարցում (video)
Չախոյան Տարո՛ն, «լափդ լավ ա չէ՞», դե հիմա լսիր՝ ինչ են ասում մարդիկ․ Մանուել Մանուկյան (video)
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ
«Путин, Вы знаете, на что способны азербайджанцы»․ легендарный боксер Исраел Акопкохян (video)
Դու իշխանության ես, որ մեզ պահես պատերազմից, ոչ թե մեզ վախացնես պատերազմով․ քաղաքացին՝ Փաշինյանին (video)
Արցախի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը պատկերող նկարը հեռացվել է մրցույթի տաղավարից․ տնօրենն այն որակել է «հակապետական քայլ»
Ամենաընթերցվածները
Արա՛, հլը գնա մի տեղ ու ասա՝ Տաշիր Սամվել ու իջևանցի Նիկոլ, տես՝ ինչ կասեն (video)
1
Կադաստրի թուղթն ունեմ, մի շաբաթ առաջ էլ 305 հազար գույքահարկ եմ վճարել, այսօր եկել են, որ քանդեն (video)
2
«Այ ո՜՜՜՜րբ, ու՞ր ես, անտեր ես մնացել» (video)
3
«Ռեխներդ բացել էիք Ծառուկյանի վրա, դե լսե՛ք՝ ինչ է ձեզ սպասվում»․ Արման Աբովյան (video)
4
Չախոյան Տարո՛ն, «լափդ լավ ա չէ՞», դե հիմա լսիր՝ ինչ են ասում մարդիկ․ Մանուել Մանուկյան (video)
5
Շուտով
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան -
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 16-ին – Սյունիք ՀԸ
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 367.5 դրամ:
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 415 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421 դրամ:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.25 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.64 դրամ։