Քաղաքական հարթությունում այսօր տեսանելի զարգացումները հետևանք են, ոչ թե պատճառ։ Ճգնաժամի իրական արմատները գիտակրթական ոլորտում են, և քանի դեռ դրանք չեն բացահայտվել, գիտակցվել և վերաիմաստավորվել, անվտանգ և կենսունակ Հայաստանի կառուցումը կմնա անհնար։
Քաղաքական հարթությունում այսօր տեսանելի զարգացումները հետևանք են, ոչ թե պատճառ։ Ճգնաժամի իրական արմատները գիտակրթական ոլորտում են, և քանի դեռ դրանք չեն բացահայտվել, գիտակցվել և վերաիմաստավորվել, անվտանգ և կենսունակ Հայաստանի կառուցումը կմնա անհնար։
Երևանի քաղաքապետարանից արձագանքել են Factor.TV-ի հարցին, թե ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճ ունեցած թիվ 16 պոլիկլինիկայի մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանը․
«Առողջության պարտադիր ապահովագրության ընդունումից հետո Երևանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հաստատություններում տեղի են ունեցել հաստիքների կրճատումներ, այդ թվում՝ գինեկոլոգների։ Հավելյալ պահպանված հաստիքներն առաջացնում են լրացուցիչ ֆինանսական բեռ, այդ թվում՝ (բաժնի վարիչ) հասկացությունը, որը ֆինանսական փոխհատուցման ենթակա չէ։ Բուժական գծով փոխտնօրեններն ունակ են լուծելու բուժառուի ցանկացած հարց։ Այս գործընթացը սկսվել է դեռևս այս տարվա հունվարից՝ Առողջության պարտադիր ապահովագրության գործարկումից հետո»։
Զգուշացեք «մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներիցԿասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄԱյսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնըԲլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվումՀայցերը լինելու են շատ ծանր այդ ոչ բարեխիղճ լրատվամիջոցների համար: Հետո չասեք մամուլին ճնշում են: Դուք եք սկսել. Արայիկ ՀարությունյանՍեպտեմբերի 1-ից Արմավիր համայնքի ուսանողները կտեղափոխվեն անվճար. Վարշամ Սարգսյան
Shamshyan.com-ը գրում է․
Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 6.5 կմ հատվածում բախվել են «BMW» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։
Վթարի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, վարչության պետի տեղակալներ Արման Հովհաննիսյանի, Արթուր Ավագյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Սևանի բաժնի , որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։
Քննչական բաժինը պարզում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 6 ամսական տղա է։



Սա աբսուրդ է․ Գագիկ Ծառուկյանը մեզ աշխատանքով է ապահովել, էս ի՞նչ եք անում մեզ հետ․ աշխատակից (video)
Հուլիսյան կեսօրին Դիլիջանում բոլորի հայացքներն ուղղված էին Բրյունո Դելբոնելին, իսկ նրա հայացքը՝ քաղաքին։
«Ամելի»-ի, «Հարրի Փոթեր»-ի, «Ֆաուստ»-ի եւ տասնյակ այլ ֆիլմերի ֆրանսիացի կինոօպերտատորը տեսախցիկը ձեռքից գրեթե չէր իջեցնում։ Մինչ մարդիկ լուսանկարվում էին նրա հետ, Դելբոնելը կանգ էր առնում փողոցի մանրուքների առաջ։ Նույնիսկ այն պահին, երբ ինքն էր բոլորի ուշադրության կենտրոնում, շարունակում էր փնտրել պատմություններ՝ կադրից դուրս։
Լուսանկարը` «Ֆորմլաբ»
Հենց այդ տրամադրությամբ էլ սկսվեց «Քաղաքի արվեստի կոդ» ծրագրի շրջանակում կազմակերպված մշակութային շրջայցը։ «Ֆորմլաբ»-ի նախաձեռնությամբ եւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համագործակցությամբ Դիլիջան էին ժամանել կինոփառատոնի միջազգային հյուրերը՝ ռեժիսորներ, պրոդյուսերներ, կինոարտադրողներ եւ արվեստագետներ՝ մի քանի ժամով քաղաքը ճանաչելու։
Լուսանկարը` «Ֆորմլաբ»
Ճանապարհը սկսվեց Հովհաննես Շարամբեյանի անվան փողոցով, ծանոթացան քաղաքի պատմական թաղամասին, այցելեցին Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան, որտեղ ցուցադրությունը ներկայացրեց համադրող Նարեկ Վան Աշուղաթոյանը։
Լուսանկարը` «Ֆորմլաբ»
Շրջայցի հաջորդ կանգառը Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահն էր։ Այստեղ հյուրերը դիտեցին Սերգեյ Փարաջանովին նվիրված ցուցադրությունը՝ երկար կանգ առնելով նրա կոլաժների ու ստեղծագործությունների առաջ։ Փարաջանովի աշխարհը, որը վաղուց հատել է Հայաստանի սահմանները, այս անգամ միավորել էր աշխարհի տարբեր կինոդպրոցներից եկած մարդկանց նույն ցուցասրահում։
Լուսանկարը` «Ֆորմլաբ»
Դիլիջանում էին նաեւ եվրոպական կինոյի ճանաչված պրոդյուսեր Դոմինիկ Վելինսկին, կինոարտադրող Դանիել Շվարցը, Յասմին Չանը, Ջուստ Բրուրենը, Էմիլ Փարսեղյանը, Ամիր Զարգարան եւ միջազգային կինոաշխարհի այլ ներկայացուցիչներ, որոնք Հայաստան են ժամանել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում։
Լուսանկարը` «Ֆորմլաբ»
Օրվա ավարտին հյուրերն ու կազմակերպիչները հավաքվել էին արդեն ոչ թե թանգարանում, այլ նույն սեղանի շուրջ՝ խոսելու ապագա համագործակցությունների, նոր նախագծերի եւ այն մասին, թե ինչպես կարող են մշակույթն ու կինոն շարունակել միավորել տարբեր երկրներ։
Օրվա վերջում հյուրերը Դիլիջանից հեռանում էին տարբեր տպավորություններով, գուցե ամենահետաքրքիրը Բրյունո Դելբոնելի տեսախցիկում մնացած կադրերն էին։
«Քաղաքի արվեստի կոդ» նախաձեռնությունը Դիլիջանի մշակութային ինքնությունը բացահայտելու փորձ է։ Այս անգամ քաղաքի պատմությունը դիտեցին ու ֆիքսեցին նաեւ տարբեր երկրներից ժամանած կինոգործիչները՝ յուրաքանչյուրն իր տեսանկյունից։
Աստղիկ Հովհաննեսով
Լուսանկարները՝ Հայկ Բադալյան, «Ֆորմլաբ»
Գորիսի կենտրոնական աղբավայրը փակվել է և նորն է կառուցվելու։ Տարիներ շարունակ հին աղբավայրը բազում անհարմարություններ է պատճառել բնակիչներին։ Մանրամասները՝ տեսանյութում։
The post Գորիսում նոր աղբավայր է կառուցվում appeared first on Սյունիք ՀԸ.
|
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2025 թվականի սեպտեմբերի 3-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի՝ համայնքին պատճառված 76 միլիոն 822 հազար դրամ վնասի հատուցման պահանջով:
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել էր վարույթ: Միաժամանակ, դատարանը բավարարել էր դատախազի միջնորդությունը և հայցագնի՝ 76 միլիոն 822 հազար դրամի չափով արգելանք էր կիրառել Գագիկ Բեգլարյանին պատկանող գույքի նկատմամբ:
Հայցի հիմքում դրվել էին քրեական վարույթներից մեկով հաստատված փաստական հանգամանքները:
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 7-ի վճռով, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության հայցը բավարարվել է ամբողջությամբ:
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Գագիկ Բեգլարյանից հօգուտ Երևանի համայնքի կբռնագանձվի 76 միլիոն 822 հազար դրամ՝ որպես համայնքին պատճառված վնասի հատուցում։
|
Աղբյուրը` ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ շինանյութի արտադրության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից հնարավոր են հարկերից խուսափելու, իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու և անապրանք գործարքների միջոցով հարկային պարտավորությունները նվազեցնելու դեպքեր։Ստացված տեղեկություններն իրացնելու նպատակով Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից մշակվել, ձեռնարկվել և իրականացվել են բազմափուլ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։
Միջոցառումների շրջանակում ծածկագրված եղանակով իրականացվել է արտաքին դիտման օպերատիվ-հետախուզական միջոցառումը, որի ընթացքում քարտեզագրվել են Արարատի մարզում ցեմենտ արտադրող գործարանից դուրս եկող բեռնատարների երթուղիները, նույնականացվել են հաշվառման համարանիշերը, մատակարարումների ուղղությունները։ Այնուհետև, ստացված տվյալները համադրվել են ընկերության կողմից դուրս գրված հարկային հաշիվների և հարկային մարմնի տեղեկատվական բազաներում առկա տվյալների հետ։ Հենց այս համադրման շնորհիվ բացահայտվել է իրավախախտումների իրական ծավալը։ Մասնավորապես, արտաքին դիտման ընթացքում արձանագրվել է, որ նույն օրվա ընթացքում գործարանի տարածքից դուրս է եկել 101 բեռնատար մեքենա, որի 35-ի իրականացրած մատակարարումների մասով հարկային հաշիվներ դուրս գրված չեն եղել։
Եվ միայն մեկ օրվա ընթացքում առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթերի մատակարարվել է շուրջ 43.2 միլիոն դրամի ցեմենտ, ինչի հետևանքով պետական բյուջե պակաս է հաշվարկվել շուրջ 7.2 միլիոն դրամի ավելացված արժեքի հարկ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվել են ընկերության մատակարարման ամբողջ շղթայի ուսումնասիրությամբ։ Ձեռք բերված փաստական տվյալների վերլուծության և համադրման արդյունքում առաջացել են հիմնավոր կասկածներ նաև, որ շուրջ 1.2 միլիարդ դրամի դիզելային վառելիքի ձեռքբերումները ձևակերպվել են հնարավոր անապրանք հարկային հաշիվներով։ Այնուհետև, այդ փաստաթղթերն օգտագործվել են ավելացված արժեքի հարկի հաշվանցման և շահութահարկի հարկման բազայի նվազեցման նպատակով։ Նշված գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 442 միլիոն դրամի վնաս։ Համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում բացահայտվել են նաև միևնույն սեփականատիրոջը պատկանող՝ Երևան քաղաքում և Կոտայքի մարզում գործող բետոնի արտադրությամբ զբաղվող մեկ այլ ընկերության գործունեության մեջ առկա հնարավոր հարկային իրավախախտումներ։
Պարզվել է, որ ընկերությունը շուրջ 73 միլիոն դրամի բետոնի իրացում չի արտացոլել հարկային հաշվառումներում, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 23 միլիոն դրամի վնաս։ Բացի այդ, ձեռք են բերվել տվյալներ, որ ընկերության կողմից ձևակերպվել են շուրջ 49 միլիոն դրամի հնարավոր անապրանք ձեռքբերումներ, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, պետությանը պատճառվել է ևս շուրջ 23 միլիոն դրամի վնաս։ Բացահայտված փաստերի հիման վրա հանցագործությունների մասին հաղորդումներ են ներկայացվել վարույթ իրականացնող մարմին, որտեղ նախաձեռնվել են քրեական վարույթներ և իրականացվում է նախաքննություն։
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հետևողականորեն շարունակում է պայքարը ստվերային տնտեսության, հարկային իրավախախտումների և հարկերից խուսափելու բոլոր դրսևորումների դեմ՝ կիրառելով օրենսդրությամբ նախատեսված օպերատիվ-հետախուզական գործիքակազմը, բացահայտելով հարկերից խուսափելու մեխանիզմները և ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ՝ պետական բյուջեի եկամուտների լիարժեք հավաքագրումն ու պետության ֆինանսական շահերի արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր անձ համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։