Լիբանանի ԱԳ նախարարը կոչ է արել Իսրայելին դադարեցնել իր հարավային շրջանների օկուպացիան

Written by

in





Լիբանանի արտաքին գործերի նախարար Յուսեֆ Ռաջին հայտարարել է, որ երկրի զինված ուժերի նպատակն է «աստիճանաբար տարածել իրենց իշխանությունը Լիբանանի ողջ տարածքում, այդ թվում՝ հարավում»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Ֆրանսիայի Սենատի կողմից Փարիզում կազմակերպված համաժողովում ելույթ ունենալով՝ նախարարը նշել է, որ այս նպատակի իրագործումը կախված է Լիբանանի ողջ տարածքից իսրայելական ուժերի լիակատար դուրսբերումից:

«Ոչ մի պետություն չի կարող ավարտին հասցնել իր ինստիտուտների և ինքնիշխանության կառուցումը, քանի դեռ իր տարածքի մի մասը գտնվում է օկուպացիայի ներքո։ Օկուպացիան թուլացնում է պետական ինստիտուտները, խորացնում լարվածությունը, հետաձգում քաղաքական և անվտանգության կայունության վերականգնումը և խոչընդոտում պետությանը՝ իր տարածքի նկատմամբ լիարժեք վերահսկողություն իրականացնելու հարցում»,- ասել է Ռաջին։

Նախարարը նաև նշել է, որ «Հեզբոլլահ»-ի ռազմական ներկայությանը վերջ տալու որոշումը «ոչ արտաքին ճնշումների արձագանք էր և ոչ էլ դիվանագիտական բանակցությունների արդյունք, այլ զուտ ազգային կամքի արտահայտություն, որ պետությունը չի կարող լիովին վերականգնել իր հեղինակությունը, քանի դեռ կան զինված խմբավորումներ, որոնք գործում են իր սահմանադրական լիազորություններից դուրս»։




դիտվել է 62 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *