Author: Balance2

  • Ուկրաինական զինուժի բեռնանավ են հարվածել

    Ռուսաստանի զինված ուժերը ուրբաթ օրը Սև ծովում անօդաչու թռչող սարքերով հարվածել են Ուկրաինայի զինված ուժերի հետ կապված ծովային նավի։ Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

    Գերատեսչության հաղորդմամբ՝ Օդեսայից 30 կմ հարավ՝ ծովային անցման հատվածում, խոցվել է չոր բեռնատար նավ, որը Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար ռազմական և երկակի նշանակության բեռներ էր տեղափոխում։

    դիտվել է 10 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը


    Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը


    Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը


    Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը

  • Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետ


    Քաղաքականություն

    Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում։

    Ի՞նչ է նախընտրում լարված օրվա վերջում։

    Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետ։

     

  • Ինչո՞ւ են նրանք մեզ ատում

    Ինչո՞ւ են այս մարդիկ այդքան ատում հայերին ու Հայաստանը։ Ինչո՞ւ։ Նայում ես իշխանական խմբակցության պատգամավորների կազմակերպած խայտառակ ծեծկռտուքի կադրերը և տեսնում, թե ինչպիսի մոլուցքով, կատաղությամբ ու ինքնամոռացությամբ են նրանք կռվում։ Եթե այդպես կռվեին հանուն հայ ժողովրդի շահերի, ապա մենք, անկասկած, արդեն Ստեփանակերտում սուրճ կխմեինք՝ փախլավայով։

    Բայց, այնուամենայնիվ, ինչո՞ւ են նրանք մեզ ատում։ Գուցե դա մանկության տարիներին ստացած հոգեբանական տրավմաների՞ հետևանք է։ Չգիտեմ… Գուցե դա անհաջողակի բարդո՞ւյթ է, երբ նրանք կենդանական նախանձով նայում էին նրանց, ովքեր իրենցից ավելի գեղեցիկ էին, հաջողակ, համարձակ, խելացի, աշխատունակ ու տաղանդավոր։
    Չգիտեմ… Բայց մի բան գիտեմ. նրանք ատում են Հայաստանը և հայերին։ Սա փաստ է։ Միայն Հայաստանը ատող մարդը կարող է մեր երկրի հետ անել այն, ինչ նրանք անում են։ Սուտը, նախանձը, վախկոտությունը, հայերի հանդեպ անթաքույց ատելությունն ու ադրբեջանցիների և թուրքերի հանդեպ ստրկամիտ սերը։

    Մի պահ մտածեք. միայն Հայաստանը ատող մարդը կարող է առանց մի վարկյան մտածելու թշնամուն հանձնել մեր Հայրենիքի տարածքներ, միջանցքներ։ Միայն հայերին մոլեգնորեն ատող մարդիկ կարող են սեփական ժողովրդին պատերազմով սպառնալ։ Միայն սեփական երկիրն ու ժողովրդին մոլեգին ատող մարդիկ կարող են ժողովրդին բաժանել յուրայինների և օտարների։
    Նույնիսկ երբ նրանք թատերականորեն ճղճղում են՝ գոռալով, թե իբր սիրում են ժողովրդին, նրանց աչքերում փայլում է անմարդկային ատելությունը հենց այն ժողովրդի հանդեպ, որին իբր սեր են խոստովանում։

    Հիմա նրանք սեփական ժողովրդին փաստացի քաղաքացիական պատերազմով են սպառնում, եթե ժողովուրդը չհամաձայնի իրենց ծրագրերին՝ սեփական երկրի վերջնական ոչնչացմանը՝ «արևմտյան Ադրբեջանի» սահմանադրությունն ընդունելու միջոցով։
    Նրանք այս նպատակին հասնելու համար գործի կդնեն իրենց ողջ ուժը։ Կճնշեն, կշանտաժեն, կստեն, կշողոքորթեն, կհամոզեն, հիստերիայի մեջ կընկնեն, երդումներ կտան, կաղոթեն (թեև ո՞ր Աստծուն), միայն թե հասնեն մի բանի. որ հայ ժողովուրդը, որին նրանք այդքան ատում են, սեփական ձեռքով ստորագրի իր մահվան դատավճիռը՝ ընդունելով թշնամու պայմանները։

    Ինչո՞ւ են նրանք այդպես վարվում։ Ի՞նչն է նրանց դրդում օրեցօր ավելի ու ավելի ամուր սեղմել թուրքական օղակը հայ ժողովրդի պարանոցին…
    Ի դեպ, նկատե՞լ եք, որ բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս նրանց պաշտպանությամբ, նույնպես մոլեգնորեն ատում են հայերին ու Հայրենիքը՝ Հայրենիք բառը փոխարինելով (ընդ որում՝ միտումնավոր փոխարինելով) «պետություն» բառով։
    Պարադոքսն այն է, որ նրանք ատում են նաև պետությունը, որովհետև այդ պետությունը հայկական է։ Հենց այդ պատճառով էլ ուզում են ոչնչացնել նաև այն։

    Հիշե՛ք սա մեկընդմիշտ. նրանք ատում են մեզ և կանեն ամեն ինչ, որպեսզի մենք այլևս չլինենք։
    Նրանք մահու չափ վախենում են ադրբեջանցիներից և ուզում են այնպես անել, որ մենք էլ մահու չափ վախենանք նրանցից։
    Նրանք փորձում են մեզ փոխանցել իրենց վախը թշնամուց՝ մեզ մշտապես պահելով պատերազմի սպառնալիքի ու ահաբեկման մթնոլորտում։ Իսկ մի գուցե ՝ մեր վախը նրանց սնուցո՞ւմ է:

    Արման Աբովյան

    hraparak.am

    դիտվել է 15 անգամ

  • Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ

    Հայաստանում, ի դեպ, ամերիկյան դեսպանատան աշխատակազմը բաղկացած է երկուսուկեսից երեք հազար մարդուց։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։

    «Փոքր Հայաստանի համար սա ինչպե՞ս է։ Չգիտեմ, գուցե Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է, այնտեղ խոհանոցը շատ լավն է, գուցե պարզապես ամերիկացի քաղաքացիներին դուր է գալիս այնտեղ ապրելն ու աշխատելը։ Գուցե դրա համար է, իսկ գուցե նաև այլ պատճառով»,- նշել է նա։

    դիտվել է 7 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը


    Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը


    Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը


    Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը

  • Նոյեմբերի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

    Նոյեմբերի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

    10:00–16:00 Կոնդ թաղամաս 91–253 առանձնատներ մասնակի, Երևանցու փողոց 5–48 առանձնատներ մասնակի, Լեոյի փողոց 50–103 առանձնատներ մասնակի,

    Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

    12:00–17:00 Մուրացանի փողոց, Սուվորովի նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝

    10:00–15:00 Նոր Նորք 2-րդ զանգված՝ Մոլդովական փողոց 2, 2/1, 2/2, 4, 4/1, 4/2, 6, 6/1, 8, 8/1, 10, 10/1, 32/2, 32/4, 39/3 և 39/5 շենքեր, Թոթովենցի փողոց 1–16 շենքեր, Գայի պողոտա 3, 5, 7 և 7/1 շենքեր, Բագրևանդի փողոց 1, 1/3 և 4/3 շենքեր, թիվ 2 առևտրի քոլեջ, թիվ 17 հատուկ դպրոց, թիվ 133 և 164 դպրոցներ, թիվ 103, 104 և 252 մսուր-մանկապարտեզներ, «Նոր Նորք» վարչական շրջանի շենք, Նոր Նորքի զինկոմիսարիատի շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արարատի մարզ՝

    11:00–12:30 Արտաշատ քաղաք՝ Արարատյան փողոց մասնակի,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:30–13:30 Լուսակունք գյուղի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:30–16:30 Կութ գյուղի 1-ին և 2-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Շիրակի մարզ՝

    11:00–12:00 Ամասիայի տարածաշրջան՝ Բյուրակն գյուղ,

    11:00–15:00 Աշոցք համայնք՝ Գոգհովիտ գյուղի 1-ին փողոց մասնակի և 9-րդ փողոց։

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

  • IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը


    Հասարակություն

    Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագրի շրջանակում IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանն իր ստորագրությունն է թողել ապագա քանդակի համար նախատեսված հուշատախտակին։

    «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագիրն իրականացվում է 2025 թվականի «Հայրենիք հավերժություն» դրամահավաքի շրջանակում՝ Հայաստանից և Սփյուռքից ստացված աջակցությամբ։ Համայնքների զարգացմանն ուղղված իր սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում IDBank-ը նախագծին հատկացրել է 10 մլն դրամ՝ նպաստելով դրա իրականացմանը։

    Ծրագրի նպատակն է վերականգնել Սիսիան համայնքի 6 գյուղերի գյուղատնտեսական հողատարածքների ոռոգման հնարավորությունը։ Աշխատանքների ավարտից հետո ոռոգման հասանելիություն կունենա շուրջ 2,800 հեկտար հողատարածք, իսկ ծրագրի անմիջական շահառու կդառնա 730 ընտանիք։

    IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանն ընդգծեց ծրագրի կարևորությունը համայնքների երկարաժամկետ զարգացման տեսանկյունից։

    «Մեզ համար չափազանց կարևոր է աջակցել այնպիսի նախագծերի, որոնք ունեն ռազմավարական նշանակություն մեր երկրի և համայնքների զարգացման համար։ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցումը կարևոր ներդրում է գյուղական համայնքների երկարաժամկետ զարգացման գործում։ Համոզված ենք, որ նման նախաձեռնություններն ամրապնդում են համայնքների զարգացման հիմքերը և նպաստում դրանց կայուն ապագայի ձևավորմանը»,-նշել է Մհեր Աբրահամյանը։

    «Սպանդարյանի ջրանցքի վերակառուցումը 730 ընտանիքի համար հողը մշակելու և գյուղատնտեսությունից կայուն եկամուտ ստանալու նոր հնարավորություն է։ Այս ծրագրի շուրջ Հայաստանից և Սփյուռքից համախմբված աջակցությունը ցույց է տալիս, թե ինչ կարող ենք իրականացնել համատեղ ջանքերով։ Շնորհակալ ենք IDBank-ին՝ այս կարևոր նախաձեռնությանը միանալու և համայնքների զարգացման գործում գործնական ներդրում ունենալու համար»,– նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արամայիս Ավետիսյանը։

    Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կողմերի միջև հետագա համագործակցության հնարավոր ուղղություններն ու սոցիալ-տնտեսական նոր նախագծերին աջակցելու հեռանկարները։

    ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

    010-59-33-33

  • Իշխան Սաղաթելյանի անունով թելեգրամյան կեղծ օգտահաշիվ է բացվել – ԱՄԲԻՈՆ NEWS

    Սիրելի՛ հայրենակիցներ,
    Թելեգրամ հարթակում իմ անունով և լուսանկարով ստեղծվել է կեղծ օգտահաշիվ։
    Խնդրում եմ լինել զգոն, չարձագանքել այդ օգտահաշվից ստացվող հաղորդագրություններին և զանգերին․ Իշխան Սաղաթելյան

  • Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը ցավալի պարտություն կրեց եզրափակիչում

    Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը բավարարվեց արծաթե մեդալով։

    Աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար վճռորոշ գոտեմարտում հայ ըմբիշն ուժերը չափեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բոուեն Բասեթի հետ: Թևանյանը 1-9 հաշվով ցավալի պարտություն կրեց՝ հռչակվելով աշխարհի փոխչեմպիոն։

    Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ պայքարի մեջ էին մտել նաև Հայաստանի հավաքականի ևս երկու ներկայացուցիչներ։ 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը 1/8 եզրափակիչում զիջել էր դաղստանցի Զելիմխան Աբակարովին, իսկ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը նույն փուլում վերջին վայրկյաններին 1-2 հաշվով պարտվել էր թուրք Ֆերհաթ Կիլիչին։

    ArmSport

    դիտվել է 4 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը


    Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը


    Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը


    Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը

  • Oragir.live | Զգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ում


    Հասարակություն

    ՆԳՆ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել․

     

    ««TikTok» սոցիալական հարթակում տարածվում են հրապարակումներ, որոնցում ՀՀ քաղաքացիներին առաջարկվում է իբր «պետական ֆոնդից» ստանալ 350 հազար դրամի չափով նյութական օգնություն՝ սահմանափակ ժամանակահատվածում հղմամբ անցնելու և դիմում ներկայացնելու միջոցով։

     

    Սակայն իրականում հանցագործները այս սխեմայով փորձում են տիրանալ Ձեր «Telegram» հաշվին՝ զրկելով Ձեզ դրա հետագա հասանելիությունից։ Ավելին՝ զավթված հաշիվը կարող է օգտագործվել նաև այլ հանցավոր գործողություններ կատարելու նպատակով, այդ թվում՝ շորթման, խարդախության և այլ քաղաքացիների նկատմամբ նմանատիպ սխեմաների կիրառման համար։

     

    Հորդորում ենք Ձեզ՝

     

    չանցնել կասկածելի հղումներով,

    չլրացնել անհայտ կայքերում առաջարկվող դիմումները,

    չտրամադրել Telegram-ի մուտքի կամ SMS-ով ստացված հաստատման կոդերը։

     

    Պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը ստուգեք բացառապես համապատասխան պետական մարմինների պաշտոնական աղբյուրներով։

    Մի՛ վստահեք անհայտ աղբյուրներից տարածվող ֆինանսական առաջարկներին և պահպանե՛ք Ձեր հաշիվների անվտանգությունը»։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ

  • Ինչու է ՌԴ-ում 9,5 տարվա ազատազրկման դատապարտվել 23-ամյա…

    Ինչու է ՌԴ-ում 9,5 տարվա ազատազրկման դատապարտվել 23-ամյա…