ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՐՑԱԴՐՈՒՄ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ
Թեմա՝ փակ և կողպված նկուղում ենթադրյալ կասկածելի իրի առկայության վերաբերյալ տարածվող տեղեկությունների աղբյուրը պարզելու և իրավական գնահատական տալու պահանջ
Հարգելի՛ իրավասու մարմիններ,
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն – Police of the RA Ministry of Internal Affairs
ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
ՀՀ քննչական կոմիտե
ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն,
Հանրային ուշադրությունն եմ հրավիրում մի հանգամանքի վրա, որն առաջացնում է հիմնավոր հարցադրումներ և, իմ կարծիքով, պահանջում է իրավասու մարմինների կողմից պատշաճ ուսումնասիրություն։
Եթե որևէ անձ հայտարարում է, թե իմ նկուղում ինչ-որ կասկածելի իր կա,
ապա բնական հարց է առաջանում՝
որտեղի՞ց է նրան հայտնի, թե ինչ կա իմ փակ և կողպված նկուղում,
ո՞վ է նրան նման տեղեկություն հայտնել, և ի՞նչ փաստերի հիման վրա է նա նման պնդում անում։
Տեղեկացնում եմ, որ նման խոսակցությունների կապակցությամբ օրեր առաջ անձամբ ահազանգել եմ ՀՀ ՆԳՆ ոստիկանություն։ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության աշխատակիցները ժամանել են, ստուգել իմ փակ և կողպված նկուղը, սակայն որևէ կասկածելի իր չեն հայտնաբերել։
Այնուամենայնիվ, կրկին շրջանառվում են խոսակցություններ, թե իբր իմ նկուղում ինչ-որ բան կա, և այն պետք է այնտեղից հանել։
Հարգելի՛ իրավասու մարմիններ, այստեղ առաջանում է մի շարք հարցերի պատասխանները պարզելու անհրաժեշտություն։
Եթե այդ մասին խոսող անձը որևէ առնչություն չունի ենթադրյալ իրի հետ, եթե ինքը այն չի դրել իմ նկուղում կամ չի ուղղորդել որեւէ մեկին նման գործողության,
ապա ինչի՞ հիման վրա է պնդում, որ այն գտնվում է իմ փակ նկուղում։
Եթե նա նման տեղեկություն ունի, ապա որտեղի՞ց է այն ստացել։
Իսկ եթե որևէ մեկը պնդում է, որ այնտեղ ինչ-որ բան կա,
ապա ինչո՞ւ է անհրաժեշտ համարում այն հանել, երբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցներն արդեն ստուգել են նկուղը և որևէ կասկածելի իր չեն հայտնաբերել։
Ես որևէ անձի մեղավորությունը կանխավ չեմ պնդում, սակայն պահանջում եմ, որ այս հարցերը չմնան անպատասխան։
Խնդրում եմ իրավասու մարմիններին՝
1. Պարզել նման տեղեկությունների սկզբնաղբյուրը, ինչպես նաև այն անձանց շրջանակը, որոնք տարածում են այդ պնդումները։
2. Ստուգել՝ ինչ փաստերի կամ տեղեկությունների վրա են հիմնվում այդ հայտարարությունները։
3. Իրավական ընթացակարգերի շրջանակում ստուգել՝ արդյոք առկա են տվյալներ, որոնք կարող են վկայել իմ նկուղում որևէ իր տեղադրելու, արհեստական իրավիճակ ստեղծելու կամ հետագայում այդ հանգամանքն իմ դեմ օգտագործելու հնարավոր փորձի մասին։
4. Ստուգման արդյունքում իրավախախտման կամ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում տալ համապատասխան իրավական գնահատական և ձեռնարկել օրենքով նախատեսված միջոցներ։
Իմ նպատակը որևէ մեկին առանց ապացույցների մեղադրելը չէ։
Իմ նպատակն է պարզել իրական հանգամանքները, կանխել հնարավոր ապօրինի գործողությունները և բացառել այնպիսի իրավիճակի ստեղծումը, որի հետևանքով կարող են խախտվել իմ իրավունքները կամ ինձ անհիմն վերագրվել որևէ արարք։
Հարգելի՛ իրավասու մարմիններ, եթե որևէ անձ պնդում է, որ իմ փակ նկուղում կասկածելի իր կա, ապա խնդրում եմ պարզել ոչ միայն այն, թե ինչ է նա ասում, այլև՝ որտեղի՞ց գիտի այդ մասին, ո՞վ է նրան տեղեկացրել և ի՞նչ հիմքեր ունի նման պնդում անելու համար։
Ակնկալում եմ, որ այս հրապարակային հարցադրումը կուսումնասիրվի, իսկ առկա հանգամանքներին կտրվի պատշաճ և օբյեկտիվ իրավական գնահատական։
Հարգանքով՝ Գայանե Ջհանգիրյան
21.10.26թ.