ՀՀ կառավարության օգոստոսի 27-ի հերթական նիստում որոշում է կայացվել Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի տարբեր հատվածներում անհրաժեշտ պայմանագրային և ֆինանսական պարտականությունների իրականացման համար։
Նախագծով առաջարկվում է իրականացնել 1 միլիարդ 174 միլիոն դրամի ներքին վերաբաշխում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի տարբեր հատվածներում անհրաժեշտ պայմանագրային և ֆինանսավորման պարտականությունների իրականացման համար։
Վարչապետ Փաշինյանն էլ տեղեկացրել է, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհի մի մասը, որը վերաբերում է Աշտարակ-Գյումրի հատվածին, հանձնված է շահագործման և հիմա այս որոշմամբ իրականացնելու են իրականցված շինարարության վճարները։
Վարչապետն ասել է, որ ուրախ է արձանագրել այն փաստը, որ շատ լավ տեմպերով ընթանում է Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունը։ Նաև հավելել է, որ ընդհանուր տարածաշրջանային և միջազգային զարգացումների տրամաբանությամբ շատ պատեհ է և շատ տեղին է այս նախագծերի իրականացումը
Leave a Reply