Facebook-ում տարածվող «Meta-ի նոր քաղաքականության» մասին հայտարարությունը կեղծ է․ այն իրավական ուժ չունի

Written by

in

Facebook-ում պարբերաբար շրջանառվող այն գրառումը, թե Meta-ն իբր նոր քաղաքականություն է ընդունել, և օգտատերերը պետք է հատուկ հայտարարությամբ արգելեն իրենց լուսանկարների, տեսանյութերի ու անձնական տվյալների օգտագործումը, կեղծ տեղեկություն է։

 

❗ Նման գրառում պատճենելը, հրապարակելը կամ տարածելը որևէ իրավական ուժ չունի և չի փոխում Meta-ի հետ ձեր համաձայնության պայմանները։

 

Նաև կեղծ է այն պնդումը, թե հայտարարությունը չհրապարակելու դեպքում ինքնաբերաբար համաձայնություն եք տալիս ձեր անձնական տվյալների օգտագործմանը։

 

🔐 Հարգելի հայրենակիցներ, Ձեր անձնական տվյալների պաշտպանությունը կարգավորվում է Meta-ի պաշտոնական պայմաններով և գաղտնիության քաղաքականությամբ, ոչ թե Facebook-ում տարածվող նմանատիպ հայտարարություններով։

 

Եղեք տեղեկացված:

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *