Author: Balance2

  • Իրանը հարվածներ է հասցրել Սիրիայում ԱՄՆ հատուկ գործողությունների կառավարման կենտրոնին

    Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԿՍԻՐ) հայտարարել է, որ հարված է հասցրել Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ գործողությունների կառավարման կենտրոնին։

    Tasnim գործակալության տվյալներով՝ հարձակման հետևանքով ոչնչացվել են ամերիկյան ուժերի ռադիոլոկացիոն կայանը և ուղղաթիռներ։

    Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները նաև հայտնել էին Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմական բազաների նկատմամբ իրականացված հարվածների մասին՝ դրանք ներկայացնելով որպես ԱՄՆ-ի գործողություններին տրված պատասխան։

  • Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

    Արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցնող օրերին այցելել է նաև թատրոններ։

    Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ փաստելով, որ թատերական դահլիճները լեփ-լեցուն են։

    «Մեծ հաշվով, եթե մեկ նախադասությամբ ամփոփելու լինեմ, լեփ-լեցուն թատերական և համերգային դահլիճները իրականում լավատեսության և ապագայի նկատմամբ համոզվածության նշան են»,- ասել է վարչապետը։

  • Մանդատով, թե առանց, ես Աղվան Վարդանյանն եմ. դուք ո՞վ եք

    ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը հայտնել է, որ վերցնում է պատգամավորական մանդատը։

    «Խաղաղվեք. հարցը փակված է։

    Որ մանդատն ինձ համար տասներորդական է, ապացուցել եմ։

    Բայց այս անգամ իմ` մանդատից հրաժարվել-չհրաժարվելու թեման շատ քննարկվեց։ Չէի արձագանքում։ Այս երկար պաուզան անուն ունի՝ ոջլոտության ստուգում։ Ուզում էի տեսնել՝ ով ով է, ով ինչի է արժանանալու։

    Հիմա ասում եմ՝ մանդատը վերցնում եմ: Հրաժարվում եմ խոսքից, որ պարտքից չհրաժարվեմ։

    Պարզվեց՝ ինչ-որ մարդիկ շատ-շատ են ուզում, որ խորհրդարանում չլինեմ։ Դրանց չեմ ուրախացնելու: Հետայսու ուրախացնելու եմ միայն նրանց, ովքեր ինձ գնահատում են։

    Առանց համեստության՝ չեմ ուզում իմ բացակայությամբ խմբակցությունում խնդիրներ ստեղծվեն։

    Խոսքը խոսք է, բայց ավելի կարևոր է պարտքի գիտակցումը։

    Այս փուլում իմ պարտքն է` լինել թիմի հետ: Հատկապես՝ Իշխան Սաղաթելյանի և Նարեկ Կարապետյանի կողքին։

    Վերջում՝ մանդատով, թե առանց, ես Աղվան Վարդանյանն եմ: Դուք ո՞վ եք»,-գրել է Աղվան Վարդանյանը։

  • Անկում տարադրամի շուկայում․ ի՞նչ փոխարժեք է սահմանվել հուլիսի 17-ին – ԱՄԲԻՈՆ NEWS

    ՀՀ բանկերում հուլիսի 17-ին, ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը 363.47 դրամ է՝ նախորդ օրվա վերջի համեմատ նվազելով 0.1934 դրամով։ Rate.am-ի տվյալներով, դոլարի վաճառքի միջին գինը 368.32 դրամ է։ Փոխանակման կետերում դոլարի առքը 363 դրամ է, վաճառքը՝ 365.5։

    Եվրոյի առքի միջին փոխարժեքը 413.70 դրամ է, վաճառքի միջինը՝ 425.14 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 415 դրամ է, վաճառքը՝ 419։

    Ռուբլու առքի միջին փոխարժեքը 3.91 դրամ է, վաճառքի միջինը՝ 4.75 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլին գնվում է 4.15 դրամով, վաճառվում՝ 4.35 դրամով։

  • Երբ հարց է հնչում, թե ո՞րն է Հայաստանի ապագան, պատասխանը միանշանակ է՝ Հայաստանի ապագան կրթված մարդիկ են. Խաչատուրյանը՝ ԿԳՄՍ նախարարին | Հայաստան

    ՀՀ նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին:

    Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ ընդգծելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում հետևողական աշխատանքի կարևորությունը։ Հանրապետության նախագահը նշել է, որ անհրաժեշտ է շարունակել բարեփոխումների ընթացքը՝ դրանք հարստացնելով նոր գաղափարներով, ժամանակակից մոտեցումներով և նորարարական լուծումներով։

    Նախագահն ընդգծել է, որ Հայաստանի ամենամեծ հարստությունը կրթված քաղաքացիներն են, և պետության առաջնահերթ խնդիրներից է նրանց համար բարենպաստ ու խրախուսող միջավայրի ձևավորումը։

    «Իրականում ամեն ինչի սկիզբը կրթությունն է։ Երբ հարց է հնչում, թե ո՞րն է Հայաստանի ապագան, պատասխանը միանշանակ է՝ Հայաստանի ապագան կրթված մարդիկ են։ Հենց այս տրամաբանությամբ էլ պետք է առաջնորդվենք», – նշել է նախագահ Խաչատուրյանը։

    Նախագահը կարևորել է նաև մշակույթի և սպորտի ոլորտներում իրականացվող աշխատանքները՝ նշելով, որ մշակութային կյանքի ակտիվացումը տեսանելի է, և անհրաժեշտ է շարունակաբար ընդլայնել մշակութային ծրագրերի և միջոցառումների շրջանակը։ Նրա խոսքով՝ մշակույթը, ինչպես կրթությունը, կարևոր դեր ունեն հասարակության արժեքային համակարգի ձևավորման և քաղաքացիների կրթության գործում։

    Վահագն Խաչատուրյանը կարևորել է նաև հանրության ակտիվ մասնակցությունը բարեփոխումների գործընթացին՝ ընդգծելով, որ որակյալ կրթության նկատմամբ հասարակության պահանջն ինքնին նպաստում է ոլորտի զարգացմանը։ Նա նշել է, որ պետության նպատակն է ձևավորել նախաձեռնող, պատասխանատու և հանրային կյանքի նկատմամբ սրտացավ քաղաքացի, որը պատրաստ կլինի իր ներդրումն ունենալ երկրի զարգացման գործում։

    Իր հերթին նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին հանդիպման և գնահատականի համար՝ ընդգծելով, որ նախագահի մշտական ուշադրությունն ու մասնակցությունը ոլորտային միջոցառումներին կարևոր աջակցություն և ուղղորդում են նախարարության աշխատանքի համար։

    Նախարարն արձանագրել է, որ բարեփոխումները լայնածավալ են և դրանց լիարժեք ընկալումն ու ընդունումը ժամանակ են պահանջում։ Միաժամանակ նա նշել է, որ վերջին շրջանում անցկացված հանրային հարցումների արդյունքները վկայում են կրթության ոլորտում իրականացվող փոփոխությունների նկատմամբ հանրային դրական վերաբերմունքի աճի մասին։

    Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այդ արդյունքները ցույց են տալիս, որ հանրային իրազեկվածության և ներգրավվածության տեսանկյունից արձանագրվել է որոշակի առաջընթաց, և ոլորտում առկա ծրագրերի արդյունավետ իրականացման և բարեփոխումների ապահովման ուղղությամբ անհրաժեշտ է շարունակել հետևողական աշխատանքը։ 

  • Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ինԳետահովիտում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրելՖրանսիայում ՀՀ դեսպանը և Ռեժի Ֆրոդենը քննարկել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորություններըՀանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասովԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ ՊապոյանԿառավարությունը հաստատեց ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով տնտեսվարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ

    Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ինԳետահովիտում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրելՖրանսիայում ՀՀ դեսպանը և Ռեժի Ֆրոդենը քննարկել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորություններըՀանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասովԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ ՊապոյանԿառավարությունը հաստատեց ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով տնտեսվարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տալու կարգըԳյումրիում դանակահարության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ոստիկանության հերքումըԿԳՄՍ նախարարը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծանոթացել աշխատանքների ընթացքինՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները. կան զոհեր և վիրավորներՆոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց․ դրանք քաղաքացիներին կտրամադրվեն աշնանըՄյասնիկյան պողոտայում վթարի հեղինակ 19-ամյա վարորդի խափանման միջոցը կփոխվի․ ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումը2020 թվականին Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՕդեսայի ափերի մոտ դրոնային հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավըԱՄՆ հարվածներից 30 իրանցի խաղաղ բնակիչ է զпհվելԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիПղբերգшկան դեպք՝ Երևանում․ Դավթաշենում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է 16-шմյա шղջնшկի մшրմինԾառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքըՇՄՆ-ն զգուշացնում է զերծ մնալ վայրի կենդանիներին կերակրելու, դրանց մոտեցնելու կամ որևէ կերպ մարդուն ընտելացնելու գործողություններիցԱրմեն Գրիգորյանը և Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությունը քննարկել են հետագա համագործակցության հարցերՎարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբՎահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել ՄակրոնինՄհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանըՌոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքներըԲացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը․ մասնակցել են ՆԳ նախարարն ու ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵվրոպայում շոգից մահացել է ավելի քան 10000 մարդ. հետազոտությունՀայաստանում մեկնարկում է ԵՄ նոր առաքելությունըԶգուշացեք «մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներիցԳագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազությունԿասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա ԿալասՇինանյութի արտադրության ոլորտում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքերԴավիթ Խաժակյանը լքում է Էդմոն Մարուքյանի ղեկավարած կուսակցությունըԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիրԱյսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնըԲլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվումՀայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորումՀայցերը լինելու են շատ ծանր այդ ոչ բարեխիղճ լրատվամիջոցների համար: Հետո չասեք մամուլին ճնշում են: Դուք եք սկսել. Արայիկ ՀարությունյանՍեպտեմբերի 1-ից Արմավիր համայնքի ուսանողները կտեղափոխվեն անվճար. Վարշամ ՍարգսյանՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըՎանդալիզմ Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածքում. Իրավապահները հայտնաբերել և ձերբակալել են կասկածյալինԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՄարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զпհըԿասեցվել է «Մարտին սթար» ապրանքանիշի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրական գործունեությունըԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութերԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվելԹուրքիան С-400-ներ է վաճառել Պարսից ծոցի երկրներից մեկին. HürriyetԱնհայտ զինված անձինք Այաթոլլահ Խամենեիի դամբարանի մոտ սպшնել են չորս մարդուԿոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի վերաբերյալ, հանձնել են դատարանՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներըAECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածների ձևավորման նպատակովԾառուկյանը բանտից էլ շարունակում է վնասել մեր սպորտին ու կեղծիքներ տարածել. MediaNews Մանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն էՎաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորի մանդատիցՍամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին 2 ամսով երկարաձգվեց«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում էՔննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների և կուսակցությունների հաշվետվողականության և թափանցիկության բարձրացման հնարավորությունըՍևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինությունՈստիկանները թմրանյութ տեղադրողների են ձերբակալել. ՏեսանյութՈւկրաինան շարունակում է հարվածները Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներինԴատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ինԵրկրաշարժ Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք«Մի բուռ երկիրը» էս ինչքան եք օտարի ոտերի տակ փռել ու դեռ դավաճան մեզ եք ասում։ Այ շարքային քցողներ, դուք ո՞նց գետինը չեք մտնում. Քրիստինե ՎարդանյանԱդրբեջանն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական մշակումը. ԲայրամովՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածքԱշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՀՀ ՍԱՏՄԱյս հրապարակմամբ, ըստ էության, Մոսկվան ուղերձ է հղում Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ՌԴ շահերից. Արամ ՍարգսյանՍոֆիա Բաղրամյանը՝ արագ շախմատի մինչև 10 տարեկան աղջիկների ԵԱ փոխչեմպիոն Այս տեպերով շուտով կալուգացու բառի բուն իմաստով փոքրիկ խմբակից մարդ չի մնա․․․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը. Տարոն ՉախոյանԳայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա. «Սյունիք Նյուզ»«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ալխաս ՂազարյանՄերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել ԿարապետյանինԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքԴատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասինԳագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվել. ՔԿՄԻՊ ներկայացուցիչները այսօր այցելել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու Հրդեհ է բռնկվել Արագածոտնի Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում. ՆԳՆԻնչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է. ՏեսանյութԱբովյանում շուրջ 80 մլն դրամ արժողությամբ զբոսայգու հողամասը կվերադարձվի համայնքին «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի կողմից ընտրողներին ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջին 6-8 ամիսներին մեզ հաջողվել է մարել 50 մլն ԱՄՆ դոլար ՀԷՑ-ի պարտավորություններից, քանի որ սեփականատերերին և նրանց ուղղակի կամ անուղղակի փոխկապակցված շրջանակներին չի հաջողվել այլևս ֆինանսական մի շարք առերևույթ մեքենայությունների. Ռոմանոս ՊետրոսյանՍևանա լճի տարբեր հատվածներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 1001 հատ խեցգետնորսիչ, 161 հատ ձկնորսական ցանցՍԴ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ ամբողջական որոշումըԻմ անունից հաղորդագրություններ են ուղարկվում. Նազելի Բաղդասարյանը զգուշացնում էՀայաստանի և ԱՄԷ-ի վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրըԿառավարության ներդրումները Երևանում և Գյումրիում պետք է լինեն ավելի հասցեական. Նիկոլ ՓաշինյանՎնասվել են տանիքներ, գազատար խողովակ, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր. ուժեղ քամու հետևանքները Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել էԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մասնակցել է ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններինԳլխավոր դատախազը բավարարել է Ուզբեկստանի միջնորդությունը. խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանի ՀանրապետությանըԿյանքն է այդպիսին՝ մի օր դու ես սպառնում մարդկանց վանդակով, մի օր՝ դու ես վանդակում հայտնվում. Տարոն ՉախոյանԱրագածավան-Գետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան զпհեր ԿԸՀ-ին խնդրել եմ ինձ հանել ,,Ուժեղ Հայաստան,, կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակից. Վահան ՀովհաննիսյանՍերժ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն շուրջ 630 միլիոն դրամ, ավանդների տոկոսագումարները, անշարժ գույքերից մասնաբաժիններ և ավտոկայանատեղիԱյսօր ռուսական պրոպան գազով լի 30 վագոն Բալաջարի կայարանից կմեկնի ՀայաստանԴանիել Իոաննիսյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Արման ԹաթոյանիԱրտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ինԳևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստինՄեկը մանդատ վերցնելն արդարացնում է, թե դա «զենք է», մյուսը՝ թե «պայքարի միջոց», էդքան «շուստրի» քանի՞ հոգի եք. Ալխաս ՂազարյանԴատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկին՝ Սևանա լճի ափամերձ հողամասի վարձակալության պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ

  • ԱՄՆ-ն սկսել է Իրանի դեմ հարվածների նոր ալիք





    ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է Իրանի թիրախների դեմ ամերիկյան հարվածների նոր շարքի մեկնարկի մասին։

     «Այսօր ԱՄՆ զինված ուժերը սկսել են Իրանի դեմ հարվածների նոր ալիքը՝ արդեն հինգերորդ գիշերն անընդմեջ, որի նպատակն է թուլացնել Իրանի ռազմական ներուժը», — ասվում է CENTCOM-ի՝ X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։

     Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը ստորագրել էին հուշագիր, որը նախատեսում էր ավարտել փետրվարի 28-ին սկսված հակամարտությունը։ Սակայն հուլիսի 8-ից ամերիկյան զինված ուժերը մի քանի շարք հարվածներ են հասցրել Իրանին։ CENTCOM-ը պնդում է, որ դրանք իրականացվել են ի պատասխան Իրանի գործողությունների, որոնք, ըստ Վաշինգտոնի, սպառնալիք էին ներկայացնում Օրմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի անվտանգությանը։

    Իրանի զինված ուժերն էլ պատասխան հարվածներ են հասցրել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Թեհրանը, իր հերթին, Վաշինգտոնին մեղադրել է ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 9-ին հայտարարել էր, որ հրադադարն այլևս ուժի մեջ չէ։




    դիտվել է 36 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

  • Սյունիքի, Վայոց ձորի մի շարք հասցեներում լույս չի լինի

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Վայոց Ձորի մարզ՝

    11:00-13:30 Խաչիկ գյուղ մասնակի,

    11:00-14:00 Արին գյուղ մասնակի,

    11։00-15։00 Զառիթափ գյուղ մասնակի,

    11:00-17:00 Եղեգնաձոր քաղաք՝ Իսրայել Օրի, Նալբանդյան, Կոմիտասի, Գագարինի, Սևակի, 26 Կոմիսարների, Աթարբեկյան, Ավագյան, Արսենյան, Թամանցիների, Թումանյան, Իսակովի, Իսահակյան, Լևոնյան, Խանջյան, Խաչատրյան, Միկոյան, Մյասնիկյան, Մոմիկի, Նարեկացու, Շահումյան, Սպանդարյան, Օրբելու, Բաղդասարյան և Բաղրամյան փողոցներ մասնակի,

    14:00-16:00 Գնիշիկ գյուղ մասնակի,

    Սյունիքի մարզ՝

    11:00-16:00 Արևիս, Բնունիս, Թանահատ, Թասիկ, Հացավան, Սալվարդ և Տորունիք գյուղեր,

    13:00-15:00 Տեղ գյուղ մասնակի։

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

  • Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 17-ի համար

    Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 17-ի համարՀՀ բանկերում այսօր՝ հուլիսի 17-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 363.47 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ նվազելով 0.1934 դրամով։

    Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 368.32 դրամ է:

    Փոխանակման կետերում դոլարի առքը 363 դրամ է, վաճառքը՝ 365.5։

    Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 413.70 դրամ, իսկ վաճառքի դեպքում

    միջին գինն է 425.14 դր ։

    Փոխանակման կետերում եվրոյի առքը 415 դրամ է, վաճառքը՝ 419։

    Ռուբլու առքն էլ կազմում է 3.91 դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 4.75է։

    Փոխանակման կետերում ռուբլին գնվում է 4.15 դրամ է, վաճառվում՝ 4.35։