Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հուլիսի 16-ին, ավտոմեքենայի և էլեկտրական հեծանիվի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են 44-ամյա Արմեն Հ.-ի վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենան և 37-ամյա Հայկ Հ.-ի վարած էլեկտրական հեծանիվը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով հեծանիվը կողաշրջվել է, իսկ հեծանվորդ Հայկ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոց։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «աջ և ձախ այտերի մակերեսային շրջանի վնասվածք» ախտորոշմամբ «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ տուժածը Երևանի բնակիչ 6-ամյա տղա է։
Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ Արաբկիր վարչական շրջանում գործող մասնավոր մանկապարտեզներից մեկում դայակը քաշել է երեխայի այտերը, ցավ պատճառել, ինչի հետևանքով վերջինս ստացել է նշված մարմնական վնասվածքը։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես»-ի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Շենքը կառուցված է եղել համայնքային տարածքի վրա, կառուցված է խախտումներով, կողմերից մեկը՝ Երևանի քաղաքապետարանը խզել է պայմանագիրն ու շենքը ամբողջությամբ անցել է քաղաքապետարանին»,- ասել է նա։
Ավինյանը նշել է, որ առաջիկայում այս մասին հայտարարությամբ հանդես կգան։
«Այնտեղ մարզվողների իրավունքները պետք է պաշտպանվեն, կարծում եմ՝ շարունակելու է դեռևս գործել որպես մարզման կենտրոն՝ որոշակի սոցիալական կոմպոնենտներ հաշվի առնելով»,- ասել է Ավինյանը։
Այս հոդվածը վերջինն է մի ցիկլում, որը պայմանականորեն կարող ենք կոչել «Հին Հունական» և որի նպատակն է՝ հայաստանյան ներկայիս քաղաքական կյանքը, որ «խառը խփոցի» է հիշեցնում, վերլուծել հին հույների կողմից ստեղծված և դասական դարձած գիտելիքների և մոտեցումների հիման վրա:
Նախորդ հոդվածներում մենք պարզեցինք, որ ՝
Փաշինյանը ոչ թե սովորական հռետոր է, այլ հռետորների ամենաազդեցիկ և վտանգավոր տիպից է: Նա սոփեստ է: Սոփեստների և սոփեստության դեմ պայքարը պահանջում է հստակ մեթոդաբանություն և գործիքակազմ, որ պետք է կիրառել կանոնավոր և հետևողական կերպով: (Սա հատկապես կարևոր է մանդատները վերցնող ընդդիմության համար): Հայաստանում այս պահին չկա քաղաքականություն. այն փոխարինվել է բռնությամբ, և սա Փաշինյանի ընտրությունն է: Սակայն քաղաքական անտագոնիզմը քայքայում է հենց պետությունը: Այսօրվա հոդվածում ես, նայելով քաղաքականությանը Հին Աթենքի Պարթենոնի բարձունքից, ցանկանում եմ վերլուծել հասարակության վիճակը:
Հասարակության դերակատարությունն իրականում որոշիչ է ցանկացած դեպքում. երբ ժողովրդավարական մեխանիզմներով կայացնում է ճիշտ որոշում, երբ նույն մեխանիզմներով կայացնում է սխալ որոշում, բախվում հետևանքների և հետո շտկում սեփական սխալը, և, ի վերջո, երբ հանդուրժում է և համաձայնում ապրել ավտորիտար համակարգում:
Այն, որ հենց հասարակությունն է Փաշինյանի սոփեստական ագրեսիայի հիմնական թիրախը, տեսանելի էր 2018-ից և դրսևորվում էր ոչ միայն կեղծ, մանիպուլյատիվ խոսույթով, այլև պառակտմամբ և բաժանարար գծերի ստեղծումով: Սակայն սա սովորական պառակտում չէր, որ սովորական էր Հայաստանի քաղաքական կյանքում դեռևս 90-ականների սկզբից: Քաղաքական ցիկլերին համահունչ բևեռացում եղել է 95-96թթ., 98-99թթ., 2003-ին, 2008-ին, 2013-ին:
Սակայն փաշինյանական պառակտումը սովորական, հերթականը չէր: Ի տարբերություն նախորդած դեպքերի՝ սա ոչ միայն և ոչ այնքան քաղաքական բնույթ ուներ, որքան ֆունդամենտալ, արժեհամակարգային և այդքանով՝ կործանարար և անդառնալի:
Վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները, անգամ հաշվի առնելով նրանց կեղծված բնույթը և վարչական ռեսուրսի չարաշահումները, ապացուցում է հենց սա. Փաշինյանը կերտել է և մասամբ հաջողել է հայ հասարակությունից ստանալ «պառակտված քաղաքակրթություն», երբ միևնույն սոցիումի ներսում դավանվում են տրամագծորեն հակառակ արժեհամակարգեր և տեսլականներ:
Սա փաշինյանական սոցիալական փորձարկումների միակ վտանգավոր արդյունքը չէ: Նա կիրառում է նաև «անդունդը երկու ցատկով» հաղթահարելու մարտավարությունը, և սա բացատրելի է: Նունիսկ իր նման «կրքոտ» և հմուտ հռետորը չի կարող կարճ ժամանակահատվածում փոխել երկար տարիներ հասարակության ներսում եփվող, գնահատվող, առաջնորդող արժեհամակարգը:
Կարճ ասած՝ հնարավոր չէ «պատմական Հայաստանի» կոդերը միանգամից և բոլորի մոտ փոխել «իրական Հայաստանի» կոդերի: Անխուսափելիորեն առաջանում են միջանկյալ, տրանզիտային շերտեր, որոնք խոշոր հաշվով կրկին ծառայում են իշխանական նպատակներին: Եվ այդ շերտերը՝ «պատմական և իրական» Հայաստանների արանքում, ես առաջարկում եմ կոչել «անտարբեր Հայաստան»:
Ավելին, ըստ դասական, հինհունական մոտեցման՝ հենց այստեղ է թաղված շան գլուխը: Դասական ազատությունը պետք է կենտրոնացված լինի ոչ թե անձի ցանկությունների, նախասիրությունների վրա, այլ հասարակության բարիքների և հոգսերի: Ուստի անտարբեր մարդն ազատ լինել չի կարող: Կյանքը միայն սեփական անձի կարիքների վրա կենտրոնացրած մարդը ոչ թե ազատ է, այլ «ազատության պատրանքի» սպառող:
Ահա թե ինչու է իշխանական ռեժիմը քարոզչական դրոշակ դարձրել «կեր, խմի, քեֆ արա շարունակ» սկզբունքը և միլիոնավոր դոլարներ է ծախսում տարաբնույթ համերգների, շոուների և փառատոների վրա: Եթե չի ստացվում բոլորին ու միանգամից «իրական Հայաստանի» կոնցեպտի մեջ, թող նրանք դեռ եփվեն «անտարբեր Հայաստանի» կաթսայում:
Հին հույներն այսօրվա այդպիսի «ազատության» համար նույնիսկ հստակ եզրույթ ունեն՝ իդիոկրատիա (idios- մարդ, ով առաջնորդվում է միայն սեփական հետաքրքրքրություններով և անտարբեր է հանրային կյանքի նկատմամբ): Այս լույսի ներքո դժվար չէ նաև եզրահանգել, որ Փաշինյանի ավտոկրատիան կհաջողի միայն հասարակության իդիոկրատիայի դեպքում:
Դատախազությունը պահանջում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից բռնագանձել՝
75 անշարժ գույք և 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևան քաղաքում.
42 տրանսպորտային միջոց.
38 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք.
105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ, որը ներառում է ապօրինի եկամտի մնացորդը և ծախսը, ինչպես նաև տրված փոխառությունները, զիջված պահանջի իրավունքը և 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք:
Այսօր՝ հուլիսի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149 կմ հատվածում, Վայք քաղաքի վարչական տարածքում իրանական համարանիշներով կցորիդչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում, Դարբ գետի մոտ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Հրշեջ փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա վարորդի դին ավտոմեքենայի խցիկից դուրս բերելու համար։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացած վարորդի ինքնությունը։
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ղրիմի Հանրապետությունում 2 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռ:
Ուկրաինական «Օմեգա» հատուկ նշանակության ստորաբաժանումը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքեր է օգտագործել Ղրիմի Սակի օդանավակայանում ռուսական ռմբակոծիչը խոցելու համար։
Ըստ ստորաբաժանումների՝ ինքնաթիռը պատրաստվել է հարվածներ հասցնել Ուկրաինայի տարածքին։
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վեդիում դեռահաս քույրերի նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեջ մեղադրվող տղամարդկանց կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով:
Վեդիում դեռահաս քույրերի նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեջ մեղադրվող տղամարդկանց կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով
Փաստաբանը նշել է, որ քրեական վարույթը նախաքննության ավարտական փուլում է:
Հիշեցնենք, որ կալանավորված Արթուր Երեմյանը՝ 58, Դավիթ Այնազյանը՝ 65 տարեկան է։շ
Ավելի վաղ դատախազությունից հայտնել էին, որ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ)։
ԿԳՄՍՆ-ն մի քանի տարի է՝ հետեւողականորեն տապալում է Գեղարքունիքի մարզի «Սեւանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը: 2024 թվականին քոլեջի նախկին տնօրեն Գեղամ Խաչատրյանին ազատել են աշխատանքից՝ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դնելով Հասմիկ Մաթեւոսյանի վրա:
Մարզում եւ քոլեջում վստահ են, որ ԿԳՄՍ նախարարության կողմից միտումնավոր են տապալվում Սեւանի քոլեջի տնօրենի ընտրության փորձերը, եւ դա շարունակելու են այնքան ժամանակ, քանի դեռ նախարարությունն իր սրտի տնօրենի թեկնածուին չի գտել: Նշենք, որ նախկին տնօրեն Գեղամ Խաչատրյանի թեկնածությանը նախարարությունում դեմ են, քանի որ նա ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի քրոջ ամուսինն է։
Ըստ մեզ հասած լուրերի՝ ուզում էին տնօրեն կարգել Վարդան Պետրոսյանին, որը երկար տարիներ աշխատում է քոլեջում։ Վ. Պետրոսյանը տնօրենի մրցույթին մասնակցելու համար հավաստագիր է ստացել 2025 թվականի ապրիլին, իսկ մինչ այդ հայտարարված մրցույթները չէին կայանում: Հետաքրքիրն այն է, որ այս պարագայում, երբ ՔՊ-ին սատարող Պետրոսյանը ստացել է հավաստագիր, ԿԳՄՍՆ-ն կրկին տապալում է մրցույթները: Տնօրենի թափուր հաստիքի համար օգոստոսի 4-ին նախարարության կողմից կրկին մրցույթ է հայտարարված:
Քոլեջի նախկին տնօրեն Գեղամ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս անգամ եւս մասնակցելու է մրցույթին, սակայն հույս չունի, որ մրցույթը կկայանա. «Այս ընթացքում ԿԳՄՍՆ-ի կողմից լիազոր մարմնի ներկայացուցչի չգալու պատճառով մի քանի մրցույթ չի կայացել: Ոչ մի պատճառաբանություն ԿԳՄՍՆ-ն չի տալիս: Ամեն անգամ խորհուրդը գրությունը գրում-ուղարկում է, որ լիազոր մարմնի ներկայացուցիչ ապահովեք, բայց ոչ մի արձագանք»:
Գեղարքունիքի մարզի «Սեւանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը չի կայանում նախարարության կողմից ներկայացուցչի բացակայության պատճառով, ինչո՞ւ նախարարությունը ներկայացուցիչ չի ուղարկում․ հարցն ուղղեցինք ԿԳՄՍ նախարարությանը: «Հարցը գրավոր ուղարկեք»,- եղավ ստանդարտ պատասխանը: