Author: Balance2

  • ՀՀ տիրապետմանն է վերադարձվել Սևանի ափամերձ 2.5 հա մակերեսով հողատարածք




    ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է․ «Դատախազական ներգործության արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության տիրապետմանն է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածք:

    Մասնավորապես՝ 2026 թվականի հուլիսի 10-ին ուժը կորցրած է ճանաչվել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի վարձակալության իրավունքի պետական գրանցումը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 12 միլիոն 870 հազար դրամ։

    Նշված տարածքում այլ անձանց կողմից արձանագրվել են հողազավթման դեպքեր: Ներկայում Դատախազությունը, համագործակցելով իրավասու պետական մարմինների հետ, հողն ապօրինի զավթումից ազատելու ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում»:


    Ավելի վաղ հայտնել  էինք, որ դատախազը դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետ Կ.Գ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը։

    Աղբյուրը` ՀՀ գլխավոր դատախազություն

  • Հայաստանի ծնելիության մակարդակն արագորեն նվազում է․ Արսեն Թորոսյան

    Հայաստանի ծնելիության մակարդակն արագորեն նվազում է․ Արսեն ԹորոսյանՀայաստանի ծնելիության մակարդակը արագորեն նվազում է, ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

    Ըստ նախարարի՝ 2023 թվականին  ծնվել է 36,590 երեխա, 2024 թվականին՝ 33,593, իսկ անցյալ տարի՝ 32,042։

    Նրա կարծիքով՝ պետական ​​աջակցության ծրագրերի միջոցով կարելի է փոփոխել այս գործընթացն ու խթանել ծնելիության մակարդակը։

  • Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդ

    Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ, Բաքվում ապօրինի պահվող Դավիթ Իշխանյանի որդին՝ Արմեն Իշխանյանը ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանում, «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողովին.

    …Սիրելի գործընկերներ,

    2023 թվականին Արցախի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայից, շրջափակումից և էթնիկ զտումից հետո մեր ընտանիքը տեղափոխվեց Հայաստանի Հանրապետություն։ Հայրս մեզ հետ չեկավ Հայաստան, քանի որ, իբրև պետական պաշտոնյա, պարտականություն էր զգում ապահովել քաղաքացիական բնակչության տեղափոխումը և դրանից հետո միայն մեկնել Հայաստան։

    2023 թվականի հոկտեմբերի 3-ին տեղեկացանք, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները ձերբակալել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, այդ թվում՝ հորս։ Ձերբակալումից միայն տաս օր անց մենք առաջին տեղեկությունները ստացանք նրանից։ Այդ ընթացքում, ինչպես նաև դրանից հետո, մեր ընտանիքն անցնում էր հոգեբանական աննկարագրելի ապրումների միջով։

    Չնայած երբեմն կարճ հեռախոսազրույցներ ենք ունենում, մեր մտահոգություններն ու անհանգստությունները փարատված չեն՝ հորս առողջական վիճակի, պահման պայմանների և նրա նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ՝ հաշվի առնելով նաև Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը։

    Արդեն երկար ժամանակ է մենք մշտական անհանգստության ու ծանր ապրումների մեջ ենք։ Ադրբեջանում մեկնարկած կեղծ դատավարության արդյունքում հայրս դատապարտվեց ցմահ ազատազրկման, սակայն կարծում եմ՝ կարիք չկա անդրադառնալու այդ դատավարության շինծու բնույթին։

    Հայ գերիներից հայրս, Ռուբեն Վարդանյանը և Դավիթ Բաբայանը ձայնագրությունների միջոցով հայ հանրությանը փոխանցել են դատավարության կեղծ բնույթի մասին տեղեկություններ։ Դրանք հանրածանոթ են նաև այս խորհրդարանում։

    Փաստորեն, միջազգային իրավունքի հիմունքներից մեկը հանդիսացող ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի իրացման պայքարի համար մարդիկ դատապարտվում են, իսկ դատապարտող պետությունը խուսափում է պատասխանատվությունից։

    Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ընթացիկ բանակցությունները որևէ կերպ չեն անդրադառնում հակամարտության հումանիտար կողմին և չեն հանգեցրել հայ ռազմագերիների ազատ արձակմանը։ Թեև միջազգային պրակտիկայում հայտնի գրեթե բոլոր խաղաղության համաձայնագրերը հանգեցրել են առաջին հերթին հենց ռազմագերիների ազատ արձակմանը։ Ադրբեջանը հետևողականորեն խուսափում է դրանից։

    Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ։ Հետևաբար, Բաքվում պահվող հայ ռազմագերիներն այսօր Ադրբեջանի կողմից օգտագործվում են Հայաստանի դեմ։ Այս հանգամանքը լրջորեն հարցականի տակ է դնում իրական խաղաղության հանդեպ Ադրբեջանի հանձնառությունը…»։

    yerkir.am

  • Մոսկվան ակնկալում է Անկարայի հրապարակային գնահատականը Կիևի…

    Մոսկվան ակնկալում է Անկարայի հրապարակային գնահատականը Կիևի…

  • Ծառուկյանին պատկանող բիզնեսներին խոչընդոտելը բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում է․ Առաքելյան

    Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսների գործունեությանը խոչընդոտելը բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում է և չունի որևէ իրավական և տնտեսական հիմնավորում։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

    «Ենթադրյալ չարաշահումները վերաբերում են բացառապես հարկերից խուսափելուն, որոնք չեն կարող հիմք հանդիսանալ բիզնես գործունեության փակման համար։ Հարկերից խուսափելու դեպքում, ընկերությունները պետք է վճարեն հարկերը՝ համաձայն օրենսդրության, իսկ համապատասխան աշխատակիցները կրեն օրենքով սահմանված պատիժ, եթե կատարել են հանցագործություն։

    Բիզնես գործունեությունը կարող է փակվել, եթե չունեն ոլորտային թույլտվություններ, կամ խախտումներ են արել, որոնք կարող են վնասել սպառողներին և այլն, բայց կրկին ու կրկին՝ ենթադրյալ հարկ չվճարելու համար բիզնես փակելը դասական խուլիգանություն է պետական կառույցների կողմից»,-գրել է  նա։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանվել Գրիգորյանը սարսափ էր թուրքերի համար

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանվել Գրիգորյանը սարսափ էր թուրքերի համար

  • Լիլիթ Աղեկյանի նկատմամբ դատարանը սահմանեց 1 տարվա ազատության սահմանափակում

    Լիլիթ Աղեկյանի նկատմամբ դատարանը սահմանեց 1 տարվա ազատության սահմանափակում

    Դատարանը  Լիլիթ Աղեկյանի նկատմամբ որպես պատիժ սահմանել է ազատության սահմանափակում՝ 1 տարի ժամկետով։

    Այս փուլում այլ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել։ Եթե հայտնի դառնան դատական ակտի հիմնավորումները կամ կողմերի արձագանքները, տեղեկությունը կհամալրվի։

  • Բաքվում այսօր շարունակվել է դատական նիստը | Քաղաքականություն

    Հուլիսի 14-ին Բաքվի վերաքննիչ դատարանը շարունակել է քննել Հայաստանի քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո սալահյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլոց վերաքննիչ բողոքները,գրում են ադրբեջանակն ԶԼՄ-ները։

    Դատական ​​նիստին մասնակցել են տուժողների ներկայացուցիչները, ինչպես նաև պետական ​​մեղադրողներ։

    Նախորդ դատական ​​նիստում  Բակո Սահակյանը սկսել էր իր պաշտպանությունը։ Սակայն, քանի որ դատական ​​նիստը ընդմիջվել էր, նա այսօր շարունակել է իր ցուցմունքները։

    Բակո Սահակյանը իր փաստարկները ներկայացնելուց հետո, հայտարարել է մեղադրանքի հետ իր անհամաձայնության մասին և խնդրե լէ չեղյալ համարել առաջին ատյանի դատարանի որոշումը։

    Հաջորդը խոսել են  Դավիթ Մանուկյանի պաշտպանները։ Նրանք դատարանից խնդրել են արդարացնել նրան։

    Այնուհետև ելույթ են ունեցել պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի պաշտպանները: Նրանք դատարանին խնդրել են Մանուկյանի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ։ 

     Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 17-ին: |

    Հիշեցնենք, որ Բաքվի ռազմական դատարանի 2026 թվականի փետրվարի 5-ի դատավճռի համաձայն՝ Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։

    Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա, Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը՝ 19 տարվա, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա, Դավիթ Ալլահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16 տարվա, Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

  • ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա ԿալասԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքԹուրքիան С-400-ներ է վաճառել Պարսից ծոցի երկրներից մեկին. HürriyetԿոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի վերաբերյալ, հանձնել են դատարանAECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածների ձևավորման նպատակովՔննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների և կուսակցությունների հաշվետվողականության և թափանցիկության բարձրացման հնարավորությունը

    ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա ԿալասԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքԹուրքիան С-400-ներ է վաճառել Պարսից ծոցի երկրներից մեկին. HürriyetԿոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի վերաբերյալ, հանձնել են դատարանAECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածների ձևավորման նպատակովՔննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների և կուսակցությունների հաշվետվողականության և թափանցիկության բարձրացման հնարավորությունը

  • Հայաստանում ծնելիությունը շարունակ նվազում է․ երկու տարում ավելի քան 4,500-ով պակաս երեխա է ծնվել

    Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել։ 2025 թվականին հանրապետությունում գրանցվել է 32 հազար 42 ծնունդ՝ 2024 թվականի 33 հազար 593-ի և 2023 թվականի 36 հազար 590-ի դիմաց։

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում այս մասին ահազանգեց նախարար Արսեն Թորոսյանը։

    Նախարարի խոսքով՝ նվազում է նաև պտղաբերության գործակիցը՝ մեկ վերարտադրողական տարիքի կնոջ հաշվով ծնվող երեխաների միջին թիվը։

    «Ծնելիության անկումը շարունակվում է։ Նվազում է նաև պտղաբերության ցուցանիշը, այսինքն՝ մեկ վերարտադրողական տարիքի կնոջ հաշվով ծնվող երեխաների թիվը։ Կան գործոններ, օրինակ՝ ամուսնության տարիքը, որոնք պետությունը չի կարող ուղղակիորեն փոխել, սակայն, եթե պտղաբերության ցուցանիշն ավելի նվազի, դա ցանկացած երկրի համար լուրջ խնդիր կլինի»,- ասաց Թորոսյանը։

    Թորոսյանն ընդգծեց, որ ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար անհրաժեշտ է փոխել հանրային մտածողությունը և պետական աջակցության ծրագրերի միջոցով խրախուսել ծնելիության աճը։

    «Պետք է մտածողության փոփոխության և պետական ծրագրերի միջոցով փորձենք փոխել այս իրավիճակը»,- նշեց նախարարը։