Author: Balance2

  • Տեղեկություններն այն մասին, թե Կապանի զորամասերից մեկում առկա են մի շարք խնդիրներ, իրականության հետ որևէ աղերս չունեն․ՊՆ մամուլի քարտուղար | Հայաստան

    Oragir.News-ը տեղեկացրել էր, որ  ահազանգ է ստացել Կապանի զորամասերից մեկում առկա խնդիրների վերաբերյալ։ Զրուցակիցը, ըստ լրատվամիջոցի տարածած տեղեկատվության,  չի ցանկացել ներկայանալ, սակայն պնդել է, որ զորամասում կան ինչպես կենցաղային, այնպես էլ տեխնիկական լուրջ խնդիրներ։

     «Քաղաքացու խոսքով՝ զորամասում խնդիրներ կան ծառայողական ավտոմեքենաների տեխնիկական վիճակի հետ, ինչպես նաև զինծառայողների ապահովման հարցում. «Ավտոմեքենաները նորմալ, սարքին վիճակում չեն։ Խնդիրներ կան նաև սննդի, ջրի, համազգեստի ապահովման հետ։ Վարորդների պակաս կա»:Նա պնդել է, որ բարձրացված խնդիրների մասին տեղեկացրել են համապատասխան պատասխանատուներին, սակայն, ըստ նրա, իրավիճակը չի փոխվել։ Քաղաքացին նաև նշել է, որ, իր գնահատմամբ, խնդիրը կապված է ինչպես զորամասի հրամանատարության աշխատանքի, այնպես էլ ընդհանուր կազմակերպչական բացթողումների հետ»,- տեղեկացրել էր լրատվամիջոցը։ 

    Ի պատասխան տարածված տեղեկատվության, ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը սոցցանցի էջում գրել է, որ «Oragir.News» լրատվական կայքի ստացած «ահազանգում» տեղ գտած տեղեկություններն իրականության հետ որևէ աղերս չունեն»։

  • Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք առավել զարգացնել և ընդլայնել մեր փոխգործակցային օրակարգը․ Փաշինյանը՝ Լիտվայի նորանշանակ վարչապետին«Ռոսսելխոզնադզորն» Իրանին խնդրել է դադարեցնել ծաղիկների սերտիֆիկացումը ՌԴ համար՝ կասկածելով դրանց հայկական ծագումըԿողբ համայնքի նախկին ղեկավարի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան«Ռոսսելխոզնադզորը» սահմանափակել է թուրքական հինգ արտահանողներից կորիզավոր մրգերի ներմուծումը ՌուսաստանԱղվան Վարդանյանը հայտարարել է, որ վերցնելու է պատգամավորական մանդատըՖրանսիան 400 տարի անց վավերացրել է Նիդերլանդների հետ Կարիբյան կղզու սահմանի սահմանազատման պայմանագիրըԱննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատ

    Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք առավել զարգացնել և ընդլայնել մեր փոխգործակցային օրակարգը․ Փաշինյանը՝ Լիտվայի նորանշանակ վարչապետին«Ռոսսելխոզնադզորն» Իրանին խնդրել է դադարեցնել ծաղիկների սերտիֆիկացումը ՌԴ համար՝ կասկածելով դրանց հայկական ծագումըԿողբ համայնքի նախկին ղեկավարի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան«Ռոսսելխոզնադզորը» սահմանափակել է թուրքական հինգ արտահանողներից կորիզավոր մրգերի ներմուծումը ՌուսաստանԱղվան Վարդանյանը հայտարարել է, որ վերցնելու է պատգամավորական մանդատըՖրանսիան 400 տարի անց վավերացրել է Նիդերլանդների հետ Կարիբյան կղզու սահմանի սահմանազատման պայմանագիրըԱննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականումՄիջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ինԳետահովիտում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրելՖրանսիայում ՀՀ դեսպանը և Ռեժի Ֆրոդենը քննարկել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորություններըՀանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասովԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ ՊապոյանԿառավարությունը հաստատեց ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով տնտեսվարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տալու կարգըԳյումրիում դանակահարության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ոստիկանության հերքումըԿԳՄՍ նախարարը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծանոթացել աշխատանքների ընթացքինՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները. կան զոհեր և վիրավորներՆոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց․ դրանք քաղաքացիներին կտրամադրվեն աշնանըՄյասնիկյան պողոտայում վթարի հեղինակ 19-ամյա վարորդի խափանման միջոցը կփոխվի․ ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումը2020 թվականին Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՕդեսայի ափերի մոտ դրոնային հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավըԱՄՆ հարվածներից 30 իրանցի խաղաղ բնակիչ է զпհվելԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիПղբերգшկան դեպք՝ Երևանում․ Դավթաշենում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է 16-шմյա шղջնшկի մшրմինԾառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքըՇՄՆ-ն զգուշացնում է զերծ մնալ վայրի կենդանիներին կերակրելու, դրանց մոտեցնելու կամ որևէ կերպ մարդուն ընտելացնելու գործողություններիցԱրմեն Գրիգորյանը և Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությունը քննարկել են հետագա համագործակցության հարցերՎարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբՎահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել ՄակրոնինՄհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանըՌոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքներըԲացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը․ մասնակցել են ՆԳ նախարարն ու ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵվրոպայում շոգից մահացել է ավելի քան 10000 մարդ. հետազոտությունՀայաստանում մեկնարկում է ԵՄ նոր առաքելությունըԶգուշացեք «մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներիցԳագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազությունԿասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա ԿալասՇինանյութի արտադրության ոլորտում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքերԴավիթ Խաժակյանը լքում է Էդմոն Մարուքյանի ղեկավարած կուսակցությունըԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիրԱյսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնըԲլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվումՀայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորումՀայցերը լինելու են շատ ծանր այդ ոչ բարեխիղճ լրատվամիջոցների համար: Հետո չասեք մամուլին ճնշում են: Դուք եք սկսել. Արայիկ ՀարությունյանՍեպտեմբերի 1-ից Արմավիր համայնքի ուսանողները կտեղափոխվեն անվճար. Վարշամ ՍարգսյանՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըՎանդալիզմ Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածքում. Իրավապահները հայտնաբերել և ձերբակալել են կասկածյալինԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՄարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զпհըԿասեցվել է «Մարտին սթար» ապրանքանիշի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրական գործունեությունըԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութերԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվելԹուրքիան С-400-ներ է վաճառել Պարսից ծոցի երկրներից մեկին. HürriyetԱնհայտ զինված անձինք Այաթոլլահ Խամենեիի դամբարանի մոտ սպшնել են չորս մարդուԿոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի վերաբերյալ, հանձնել են դատարանՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներըAECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածների ձևավորման նպատակովԾառուկյանը բանտից էլ շարունակում է վնասել մեր սպորտին ու կեղծիքներ տարածել. MediaNews Մանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն էՎաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորի մանդատիցՍամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին 2 ամսով երկարաձգվեց«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում էՔննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների և կուսակցությունների հաշվետվողականության և թափանցիկության բարձրացման հնարավորությունըՍևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինությունՈստիկանները թմրանյութ տեղադրողների են ձերբակալել. ՏեսանյութՈւկրաինան շարունակում է հարվածները Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներինԴատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ինԵրկրաշարժ Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք«Մի բուռ երկիրը» էս ինչքան եք օտարի ոտերի տակ փռել ու դեռ դավաճան մեզ եք ասում։ Այ շարքային քցողներ, դուք ո՞նց գետինը չեք մտնում. Քրիստինե ՎարդանյանԱդրբեջանն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական մշակումը. ԲայրամովՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածքԱշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՀՀ ՍԱՏՄԱյս հրապարակմամբ, ըստ էության, Մոսկվան ուղերձ է հղում Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ՌԴ շահերից. Արամ ՍարգսյանՍոֆիա Բաղրամյանը՝ արագ շախմատի մինչև 10 տարեկան աղջիկների ԵԱ փոխչեմպիոն Այս տեպերով շուտով կալուգացու բառի բուն իմաստով փոքրիկ խմբակից մարդ չի մնա․․․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը. Տարոն ՉախոյանԳայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա. «Սյունիք Նյուզ»«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ալխաս ՂազարյանՄերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել ԿարապետյանինԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքԴատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասինԳագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվել. ՔԿՄԻՊ ներկայացուցիչները այսօր այցելել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու Հրդեհ է բռնկվել Արագածոտնի Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում. ՆԳՆԻնչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է. ՏեսանյութԱբովյանում շուրջ 80 մլն դրամ արժողությամբ զբոսայգու հողամասը կվերադարձվի համայնքին «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի կողմից ընտրողներին ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջին 6-8 ամիսներին մեզ հաջողվել է մարել 50 մլն ԱՄՆ դոլար ՀԷՑ-ի պարտավորություններից, քանի որ սեփականատերերին և նրանց ուղղակի կամ անուղղակի փոխկապակցված շրջանակներին չի հաջողվել այլևս ֆինանսական մի շարք առերևույթ մեքենայությունների. Ռոմանոս ՊետրոսյանՍևանա լճի տարբեր հատվածներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 1001 հատ խեցգետնորսիչ, 161 հատ ձկնորսական ցանցՍԴ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ ամբողջական որոշումըԻմ անունից հաղորդագրություններ են ուղարկվում. Նազելի Բաղդասարյանը զգուշացնում էՀայաստանի և ԱՄԷ-ի վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրըԿառավարության ներդրումները Երևանում և Գյումրիում պետք է լինեն ավելի հասցեական. Նիկոլ ՓաշինյանՎնասվել են տանիքներ, գազատար խողովակ, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր. ուժեղ քամու հետևանքները Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել էԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մասնակցել է ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններինԳլխավոր դատախազը բավարարել է Ուզբեկստանի միջնորդությունը. խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանի ՀանրապետությանըԿյանքն է այդպիսին՝ մի օր դու ես սպառնում մարդկանց վանդակով, մի օր՝ դու ես վանդակում հայտնվում. Տարոն ՉախոյանԱրագածավան-Գետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան զпհեր ԿԸՀ-ին խնդրել եմ ինձ հանել ,,Ուժեղ Հայաստան,, կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակից. Վահան Հովհաննիսյան

  • Ռուսաստանը կարող է շարունակել տնտեսական ճնշումը Հայաստանի վրա. փորձագետ

    Թեև Ռուսաստանն այս պահին բախվում է տնտեսական ու աշխարհաքաղաքական դժվարությունների և չի կարող կենտրոնանալ Հայաստանի հարցի վրա, այդուհանդերձ Մոսկվան կարող է շարունակել տնտեսական ճնշումը Երևանի վրա: Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է տնտեսագետ Կարեն Ադոնցը:

    Նրա գնահատմամբ՝ նման սցենարի դեպքում հայկական տնտեսությունը շատ լուրջ հետևանքների կբախվի։

    Ադոնցը հիշեցրել է, որ Հայաստանից գյուղմթերքի ներկրման նկատմամբ Ռուսաստանի սահմանափակումները կապված են Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև Երևանի ընտրության վերաբերյալ Մոսկվայի սպասումների հետ։

    Եվրամիության շուկա հայկական ապրանքների դուրս գալու մասին ներկայիս հայտարարությունները փորձագետն անվանել է դիլետանտական:

    «1-2 տոննա արտադրանք ուղարկելը չի նշանակում, որ դուք դուրս եք եկել տվյալ շուկա և զբաղեցրել ձեր տեղն այնտեղ: Դա պահանջում է տարիների աշխատանք՝ ուղղված տվյալ շուկայում դիրքերի ամրապնդմանը:

    Այլ կատեգորիայի արդյունաբերական արտադրանքի գծով մենք ոչինչ չունենք, որը կարողանայինք ոչ միայն արտահանել Եվրամիություն, այլև նույնիսկ մտածել դրա մասին: Բացառություն կարող է լինել թերևս միայն սննդի արդյունաբերության ոլորտը»,- նշել է Ադոնցը:

    Նրա տվյալներով՝ ընդհանուր առմամբ Հայաստանն արտահանում է շուրջ 140 հազար տոննա գյուղմթերք։ «Ինչպե՞ս կարող ենք մենք նման ծավալներով դուրս գալ եվրոպական շուկա»,- ընդգծել է փորձագետը:

    Նա նկատել է, որ Հայաստանի տնտեսության մեջ խնդիրները շատ են, որն աշխատում է հիմնականում արտաքին մուտքերի, պետական պարտքի ավելացման և ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին զբոսաշրջիկների թվի աճի հաշվին:

  • Եվրոպական կառույցների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է․ Տիգրան Աբրահամյան





    ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

     «Եվրոպական կառույցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է։

    Արդեն 6 շաբաթ է, ինչ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անազատության մեջ է։

    Սա պարզապես բանտային կալանքում գտնվել չէ. սա կտտանք է ցանկացած անձի նկատմամբ, ով հանցանք չի կատարել, սակայն իր քաղաքական հայացքների համար գտնվում է բանտում։

    Ազատություն Արմենին և բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է նա։




    դիտվել է 165 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

  • Թոմ Ռոդս. «Եթե ուսանող լինեի, կընտրեի Յորքի համալսարանի Եվրոպական կամպուսը»

    Ուսանողների համար, ովքեր փնտրում են հեղինակավոր բրիտանական կրթություն առանց բրիտանական բարձր գների, Հունաստանի Սալոնիկ քաղաքում գտնվող Յորքի համալսարանի Եվրոպական կամպուսը (University of York Europe Campus, CITY U.L.E) կատարյալ ընտրություն է. այն համատեղում է ակադեմիական գերազանցությունը կյանքի մատչելի պայմանների հետ։

     

    Մեդիամաքսը զրուցել է Յորքի համալսարանի Եվրոպական կամպուսի միջազգային կապերի բաժնի ղեկավար Թոմ Ռոդսի հետ հայ ուսանողների համար հասանելի եզակի հնարավորությունների, կամպուսի՝ Յորքի համալսարանի հետ ինտեգրված գործառնական մոդելի եւ Հունաստանում դրա կարգավիճակի շուրջ վերջին զարգացումների մասին:

     

    – Յորքի համալսարանի Եվրոպական կամպուսը բակալավրի եւ մագիստրատուրայի բարձրակարգ կրթական ծրագրեր է առաջարկում Հունաստանի Սալոնիկ քաղաքում՝ բրիտանական կրթությունը դարձնելով շատ ավելի հասանելի հայ ուսանողների համար: Կարո՞ղ եք ներկայացնել ներկայումս հասանելի ծրագրերը եւ այն առավելությունները, որ տալիս է Սալոնիկում սովորելը։ 

     

    – Կամպուսում գործում են երեք ֆակուլտետներ։ Առաջինը Բիզնեսի ֆակուլտետն է (School of Business), որն առաջարկում է ինչպես բակալավրիատի, այնպես էլ մագիստրատուրայի ծրագրեր, ներառյալ բիզնես կրթության ընդունված աստիճաններ՝ տարբեր մասնագիտացումներով, մի շարք մագիստրոսական ծրագրեր, այդ թվում՝ նեյրոմարքեթինգ, բիզնես վերլուծություն եւ որոշումների կայացման գիտություն, ինչպես նաեւ մեր առաջատար ծրագիրը՝ Համաեվրոպական Executive MBA-ը։ Գիտեմ, որ վերջինս շատ պահանջված է Հայաստանում:

     

    Երկրորդը Գիտական ֆակուլտետն է (School of Science)։ Այն բաղկացած է հոգեբանության եւ համակարգչային գիտությունների բաժիններից, որոնք առաջարկում են թե՛ բակալավրի, թե՛ մագիստրոսական ծրագրեր։ Հատկանշական է, որ դրանք հավատարմագրված են Մեծ Բրիտանիայի մասնագիտական կառույցների՝ Բրիտանական հոգեբանական ընկերության (British Psychological Society) եւ Բրիտանական համակարգչային ընկերության (British Computer Society) կողմից:

     

    Եվ, վերջապես, ունենք նաեւ Իրավագիտության եւ հումանիտար գիտությունների ֆակուլտետ (School of Law & Humanities): Իրավագիտության բակալավրի ծրագիրը դասավանդվում է հիմնականում հունարենով եւ կենտրոնացած է հունական իրավունքի վրա, բայց մենք առաջարկում ենք անգլերենով դասավանդվող մագիստրոսական ծրագիր եվրոպական եւ միջազգային բիզնես իրավունքի ոլորտում: Հումանիտար գիտությունների բաժնում մենք առաջարկում ենք Անգլերեն լեզու, լեզվաբանություն եւ գրականություն ու Հաղորդակցություն եւ թվային մեդիա ծրագրերը, ինչպես նաեւ Կիրառական լեզվաբանության մագիստրոսի աստիճան՝ TESOL որակավորմամբ:

     

    (Բակալավրի եւ մագիստրատուրայի ծրագրերի ամբողջական ցանկը հասանելի է Յորքի համալսարանի Եվրոպական կամպուսի կայքում):

     

    Յորքի համալսարանը բարձր վարկանիշ ունեցող բրիտանական համալսարան է, որը հեղինակավոր Russell Group-ի անդամ է (ամերիկյան Ivy League-ի բրիտանական համարժեքն է), եւ մենք լինելով այս համալսարանի եվրոպական կամպուսը՝ պահպանում ենք շատ բարձր ակադեմիական ստանդարտներ: Մենք առավելագույնս հավատարիմ ենք մնում բրիտանական կրթական համակարգին, բայց նաեւ հաղորդում ենք վառ արտահայտված միջազգային տեսլական։

     

    Գեղեցիկ, ծովափնյա Սալոնիկ քաղաքում բրիտանական կրթություն ստանալը բազում առավելություններ է տալիս։ Նախ, այն կենսուրախ, ուսանողակենտրոն քաղաք է՝ ավելի քան 100 000 ուսանողով, որն առաջարկում է ապրելակերպի հիանալի պայմաններ եւ զգալիորեն ավելի մեղմ կլիմա, քան Մեծ Բրիտանիայում է: Բացի այն հանգամանքից, որ ապրելու ծախսերը շատ ավելի ցածր են Մեծ Բրիտանիայի համեմատ, մեր ուսման վարձերը կազմում են մոտավորապես մեկ երրորդն այն գումարի, որը միջազգային ուսանողները կվճարեին Մեծ Բրիտանիայում սովորելու համար:

     

    Ավելին, մեր կամպուսն իսկապես միջազգային է: Մեր ուսանողների կեսից ավելին հույն չեն, ինչը նշանակում է, որ անգլերենը մեր ընդհանուր լեզուն է: Ուսանողների մեծ մասի եւ անգամ աշխատակազմի համար անգլերենը մայրենի լեզու չէ, ուստի կարելի է ասել, որ բոլորը նույն նավի մեջ են։ Սա ստեղծում է շատ հյուրընկալ միջավայր եւ ուսանողներին ավելի հարուստ փորձ է տալիս, քանի որ նրանք կապեր են հաստատում աշխարհի տարբեր ծայրերից եկած մարդկանց հետ:

     

    – Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի շրջանավարտները ստանում են ճիշտ նույն ավարտական վկայականը, ինչ Մեծ Բրիտանիայի Յորքի համալսարանում սովորողները: Կարո՞ղ եք մանրամասնել երկու կամպուսների միջեւ ակադեմիական եւ գործառնական կապը: Գործնականում ինչպե՞ս է աշխատում այս ինտեգրված մոդելը:

     

    – Մենք լիովին ինտեգրված ենք Յորքի համալսարանի կառավարման համակարգին: Իրականում, Յորքի համալսարանի պրոռեկտորներից մեկը, որը ավագ ղեկավար կազմի անդամ է, նաեւ հանդես է գալիս որպես մեր ակադեմիական ղեկավար: Սա ուղիղ հաշվետվողականության կապ է ստեղծում Յորքի համալսարանի գործադիր խորհրդի հետ: Շատ առումներով մենք գործում ենք որպես Յորքի եւս մեկ բաժին, որը պարզապես գտնվում է այլ երկրում:

     

    Ղեկավար մակարդակից բացի, մենք սերտ կապեր ենք պահպանում մեր գործընկեր բաժինների հետ: Յորքի յուրաքանչյուր բաժին նշանակում է հատուկ համակարգողի, որն աշխատում է մեզ հետ: Սա դասընթացները շարունակաբար կատարելագործելու եւ փորձով փոխանակվելու հնարավորություն է ստեղծում։ 

     

    Մենք սովորում ենք նրանց նոր, հետաքրքիր նախաձեռնություններից, եւ փոխադարձաբար, նրանք են սովորում մեր նորարարական դասավանդման մեթոդներից, ինչպես նաեւ ընդարձակ միջազգային ուսանողական համայնքի հետ աշխատելու մեր հարուստ փորձից: Սա իրական փորձի փոխանակում է։

    Թոմ Ռոդսը Թոմ Ռոդսը

    Լուսանկարը` անձնական արխիվից

    Առանցքայինը բարձր որակի ապահովումն է: Մեր բոլոր դասընթացներն ու ուսանողների արդյունքներն ուղղակիորեն անցնում են Յորքի համալսարանի վերստուգման խիստ գործընթացներով: Ինչպես Միացյալ Թագավորության բոլոր համալսարանները, մենք նույնպես աշխատում ենք արտաքին քննողների համակարգով, որով այլ առաջատար համալսարանների անկախ ակադեմիկոսները նշանակվում են՝ գնահատելու մեր ծրագրերը եւ հավաստելու, որ մեր չափանիշներն ու ուսանողների գրանցած արդյունքները լիովին համադրելի են Մեծ Բրիտանիայի լավագույն հաստատություններում շնորհվող ավարտական վկայականների հետ:

     

    Այն, որ ես ապրում եմ Մեծ Բրիտանիայում, բայց միեւնույն ժամանակ երկար ժամանակ եմ անցկացնում Հունաստանում, նկարագրում է նաեւ համալսարանում իմ դերի որոշակի մասը, այն է՝ ապահովել սերտ աշխատանքային հարաբերությունների զարգացումն այս երկու վայրերում։ Այս անխափան համագործակցությունն ապահովելու համար յուրաքանչյուր բաժին անմիջական կապ ունի մայր համալսարանի հետ՝ սկսած մեր փոխնախագահից, որը կանոնավոր կերպով շփվում է Յորքի ավագ ղեկավարության հետ, մինչեւ ուսանողների աջակցության, կարիերայի կենտրոնի եւ գրադարանի ամենօրյա շփումները։

     

    – Իսկ ի՞նչ կասեք պրոֆեսորադասախոսական կազմի մասին: Ձեր դասախոսները Մեծ Բրիտանիայի՞ց են հրավիրվում աշխատանքի, թե՞ տեղում՝ Հունաստանում են ընտրվում:

     

    – Մեր դասախոսները հիմնականում ընտրվում են Հունաստանից: Թեեւ նրանց մեծ մասը հույներ են, մեր պրոֆեսորադասախոսական կազմը խիստ միջազգային է՝ ներառելով մասնագետների Ֆրանսիայից, Իսպանիայից, Կանադայից եւ ԱՄՆ-ից: Ավելին, մեր հույն դասախոսներից շատերը սովորել են Մեծ Բրիտանիայում կամ ԱՄՆ-ում, կամ էլ աշխատել են արտասահմանյան համալսարաններում, ուստի նրանք իրենց հետ լսարան են բերում համաշխարհային հարուստ փորձ:

     

    Մենք նաեւ ակտիվորեն ներգրավում ենք Յորքի գլխավոր կամպուսի աշխատակազմին: Նրանք այցելում են Սալոնիկ՝ հաճախ իրենց հետ բերելով ուսանողներին, եւ պարբերաբար հանդես են գալիս որպես հրավիրյալ դասախոսներ՝ լինի դա առկա, թե առցանց ձեւաչափով: Բացի այդ, մենք կանոնավոր կերպով համագործակցում ենք հետազոտական նախագծերի շուրջ:

     

    – Հունաստանի կրթության ոլորտում վերջին օրենսդրական փոփոխությունները որոշակի կարգավիճակային փոփոխություններ են բերել նաեւ Յորքի համալսարանի եվրոպական կամպուսին։ Կարո՞ղ եք հակիրճ բացատրել, թե ինչ է փոխվել։

     

    – Շատ առումներով ոչինչ չի փոխվել. մենք շարունակում ենք մնալ Յորքի համալսարանի եվրոպական կամպուսը։ Այնուամենայնիվ, հունական օրենսդրության վերջին փոփոխությունները հնարավորություն տվեցին մասնավոր հաստատություններին դիմել համալսարանի կարգավիճակ ստանալու համար: Յորքի համալսարանը հայտ ներկայացրեց իր եվրոպական կամպուսը Հունաստանում որպես U.L.E՝ համալսարանական իրավաբանական անձ ճանաչելու նպատակով։ Անցյալ տարի մենք պաշտոնապես ստացանք լիցենզիա հիմնելու Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY U.L.E.-ը՝ որպես Սալոնիկում գործող ոչ պետական, շահույթ չհետապնդող համալսարան՝ Աթենքում լրացուցիչ մասնաշենքերով:

     

    Գնահատման գործընթացը խիստ էր։ Տասներկու հաստատություն էր դիմել այս կարգավիճակի համար, եւ միայն չորսի հայտը հաստատվեց։ Մենք անչափ հպարտ ենք այդ չորսի շարքում լինելու համար։ Այս ձեռքբերումն էլ ավելի է ամրապնդում մեր դիրքը որպես Հունաստանում բարձրագույն կրթություն տրամադրող առաջատար մասնավոր հաստատություն:

     

    Այս փոփոխության ամենանշանակալի ազդեցությունն իրականում հույն ուսանողների վրա է: Այժմ նրանք կարող են ընդունվել Յորքի համալսարանի եվրոպական կամպուս՝ հանձնելով իրենց ազգային ընդունելության քննությունները՝ ճիշտ այնպես, ինչպես կանեին Հունաստանի պետական համալսարան դիմելիս: Բացի այդ, եթե մեր շրջանավարտները ցանկանան շարունակել իրենց կրթությունը Հունաստանի այլ համալսարաններում, նրանք ոչ մի խոչընդոտի չեն բախվի:

     

    Հունաստանի պետական հավատարմագրում ստանալը մեզ թույլ է տալիս նաեւ դիմել պետական ֆինանսավորման ծրագրերի՝ նախատեսված հետազոտական աշխատանքի համար, ինչի շնորհիվ կկարողանանք էլ ավելի զարգանալ:

     

    Միջազգային ուսանողների համար, ներառյալ հայ ուսանողների, հիմնական փոփոխությունն այն է, որ բակալավրիատի մեր ծրագրերն այժմ քառամյա են՝ ստանդարտ բրիտանական եռամյա կրթության փոխարեն, քանի որ մենք այժմ լիովին ինտեգրված ենք հունական համակարգին: Այս հանգամանքին հարմարվելու նպատակով մենք հարստացրել ենք առաջին կուրսի ծրագիրը՝ ապահովելով ավելի սահուն մուտք համալսարանական կյանք: Սկզբնական շրջանում անգամ լավագույն ուսանողները կարող են դժվարությունների բախվել։ Երիտասարդ տարիքում տնից հեռանալը, նոր քաղաքում կողմնորոշվելը եւ բրիտանական կրթական ոճին հարմարվելը, որը հաճախ բավականին տարբերվում է ավագ դպրոցում իրենց ունեցած փորձից, մշակութային մեծ փոփոխություն է: Այս երկարեցված առաջին տարվա ընթացքում մենք, անշուշտ, նրանց ծանոթացնում ենք իրենց հիմնական ակադեմիական առարկաներին, բայց նաեւ հնարավորություն ենք տալիս զարգացնելու ուսումնական եւ սոցիալական կարեւորագույն հմտություններ: Ուսումնական ծրագիրն այս հիմնարար փափուկ հմտություններով (soft skills) հարստացնելով՝ մենք երաշխավորում ենք, որ յուրաքանչյուր ուսանող լիովին պատրաստ լինի հասնելու մեր ակնկալած բարձր ակադեմիական ստանդարտներին։ 

     

    – Եկեք խոսենք նաեւ Հայաստանում ձեր ամենապահանջված ծրագրի՝ Համաեվրոպական Executive MBA-ի մասին, որը համատեղ իրականացվում է Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի եւ Ստրասբուրգի համալսարանի Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի կողմից: Ի՞նչ է առաջարկում այս ծրագիրը:

     

    – Դա մեր առաջատար ծրագիրն է: Որպես կառույց՝ մենք այն իրականացնում ենք արդեն ավելի քան 30 տարի: Հայաստանում մենք արդեն նշեցինք մեր առաջին խմբի ընդունելության 10-ամյակը: Միշտ անչափ տպավորված ենք մեր հայ ուսանողներով, եւ նրանք հիանալի գովազդ են մեր աշխատանքի համար: Այնքան երկար ենք իրականացնում այս ծրագիրը, որ մեր վաղ շրջանավարտներից ոմանց երեխաներն արդեն սկսում են ընդունվել բակալավրիատի մեր ծրագրեր, ինչը մշտապես վստահության մեծագույն վկայությունն է: 

    Համաեվրոպական Executive MBA-ի 2025 թվականի հայ շրջանավարտները Համաեվրոպական Executive MBA-ի 2025 թվականի հայ շրջանավարտները

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Այն, ինչ MBA-ն իսկապես առաջարկում է, միջազգային բիզնես միջավայր մուտք գործելու հնարավորությունն է: Մենք բերում ենք տեսլականներ ամբողջ Եվրոպայից եւ մնացած աշխարհից՝ ուսանողներին ծանոթացնելով բիզնեսի նորագույն մարտահրավերներին եւ դրանց լուծման համար կիրառվող ժամանակակից ռազմավարություններին: Ավելի կարեւոր է այն, որ նրանք հնարավորություն են ստանում շփվելու իրենց սեփական բիզնես մշակույթից դուրս գտնվող մարդկանց հետ: Սա ստիպում է նրանց փորձարկել սեփական գաղափարները եւ մտածել նորովի՝ առաջ գնալով ինչպես մեր պրոֆեսորադասախոսական կազմի ուղղորդմամբ, այնպես էլ մեր ընձեռած կապերի հաստատման լայն հնարավորությունների միջոցով:

     

    Ծրագրի շրջանակում ուսանողները ուսումնական շաբաթներ են անցկացնում Սալոնիկում, Յորքում եւ Ստրասբուրգում: Այս ուսումնական շաբաթները համախմբում են ուսանողներին մեր տարբեր երկրների մասնաճյուղերից, ինչը նեթվորքինգի հիանալի հնարավորություն է ստեղծում. ուսանողները սովորում են ոչ միայն բիզնեսի տարբեր գործելաոճերի մասին, այլեւ արժեքավոր կապեր եք հաստատում, որոնք կարող են անմիջականորեն օգտակար լինել նրանց սեփական կարիերայի համար:

     

    Մենք երաշխավորում ենք, որ կրթության որակը ճիշտ նույնն է դասավանդման մեր բոլոր վայրերում: Դրա շնորհիվ ուսանողներն ունենում են անհավանական ճկունություն: Օրինակ՝ եթե ինչ-որ մեկը բաց է թողնում մոդուլը Երեւանում, քանի որ գործուղման է մեկնել Բուխարեստ, նա կարող է պարզապես միանալ այնտեղ անցկացվող մոդուլին: Երբ բոլորը հավաքվում են համատեղ ուսումնական շաբաթների համար, բոլոր ուսանողները գտնվում են ճիշտ նույն ակադեմիական մակարդակի վրա:

     

    Ի վերջո, ծրագրի արժեքի ապացույցը մեր շրջանավարտների հաջողությունն է: Մենք ունենք մեծ թվով MBA շրջանավարտներ, որոնք շատ բարձր պաշտոններ են զբաղեցնում աշխարհի տարբեր երկրներում, հատկապես Հարավարեւելյան Եվրոպայում, եւ դա մեզ համար մեծ հպարտության առիթ է:

     

    – Համաեվրոպական Executive MBA-ը նաեւ ներառում է CMI Level 7 որակավորում: Կարո՞ղ եք բացատրել, թե դա ինչ է ենթադրում:

     

    – CMI Level 7-ը միջազգայնորեն ճանաչված որակավորում է ավագ մենեջերների, տնօրենների եւ ղեկավարների համար։ Այն որակի յուրօրինակ երաշխիք է, որը խոսում է ինչպես ակադեմիական միջավայրի, այնպես էլ բիզնեսի լեզվով։ 

     

    Քանի որ մենք հավատարմագրված ենք CMI-ի կողմից, եւ նրանք ճանաչում են մեր Executive MBA-ը որպես իրենց Ռազմավարական կառավարման եւ առաջնորդության պրակտիկայի 7-րդ մակարդակի վկայական շնորհելուն համապատասխանող կրթություն, մեր ուսանողները այս վկայականին արժանանալու համար որեւէ լրացուցիչ ջանքի կարիք չունեն. մեր ծրագիրը հաջողությամբ ավարտելը բավարար է, որպեսզի դիմեն այս որակավորումը ստանալու համար։

     

    Բիզնես ոլորտում որոշ մարդիկ կարող են փոքր-ինչ վերապահումով վերաբերվել ակադեմիական աշխարհին՝ կարծելով, թե այն կիրառելի չէ կամ կտրված է իրական բիզնես աշխարհից: Մենք գիտենք, որ մեր MBA-ը խորապես արմատավորված է իրական կյանքում, բայց CMI-ն լրացուցիչ ապացույց է, որ մեր ծրագիրը սերտորեն կապված է բիզնես ոլորտի նորագույն զարգացումների հետ:

     

    – Շարունակելով ակադեմիական եւ իրական աշխարհի մասին ձեր միտքը՝ ի՞նչ է սա նշանակում հատկապես հայ ուսանողների համար: Թեեւ աշխարհը գլոբալացման է գնում, Հայաստանի շուկան ունի իր ուրույն պահանջները: Ինչպե՞ս է այս կրթությունն օգնում հայ ղեկավարներին հաղթահարել ինչպես տեղական մարտահրավերները, այնպես էլ գլոբալ ճգնաժամերը:

     

    – Իրականությունն այն է, որ դուք չեք կարող պարզապես շարունակել անել այն, ինչ միշտ արել եք: Քանի որ աշխարհը փոխվում է, ձեր բիզնես միջավայրը եւ ձեր երկիրը նույնպես պետք է զարգանան՝ նոր իրողություններին համապատասխանելու համար:

     

    MBA-ում սովորելը հենց դրա մասին է. ինչպե՞ս եք հարմարվում փոփոխություններին եւ ինչպե՞ս եք կառավարում փոփոխությունները: Դա կարող է լինել ձեր կողմից նախաձեռնված փոփոխություն կամ էլ փոփոխություն, որից տուժել եք։

     

    Անկախ դրանից՝ դուք պետք է ինչ-որ կերպ կառավարեք այն, այլապես չեք զարգանա: Ինչ վերաբերում է քաղաքական իրավիճակներին, որոնցում մենք բոլորս՝ ամբողջ աշխարհով հայտնվում ենք, ապա անկախ նրանից, որ որոշ երկրներ ավելի մոտ են դրանց, քան մյուսները, մենք բոլորս էլ կրում ենք դրանց ազդեցությունը. բոլորիս վրա էլ ազդում են նավթի գները ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ տեղի ունեցողի կամ Ուկրաինայում կատարվողի պատճառով:

     

    Ուստի, նույնիսկ եթե ասեք, որ դա ձեզ հետ ոչ մի կապ չունի, կամ որ դուք այս կամ այն կողմում եք եւ ձեզ մոտ ամեն ինչ լավ կլինի, չեք կարող խուսափել դրանից:

     

    Ենթադրում եմ, որ մեծանալուն զուգընթաց բոլորն էլ զգում են սա. թվում է, թե փոփոխությունների տեմպն ավելի ու ավելի է արագանում: Այն ամենը, ինչ մի ժամանակ կայուն էիք համարում, կարող է մեկ գիշերվա ընթացքում փոխվել՝ հաջորդ օրն արթնանում եք, եւ ամեն ինչ այլ է: Դա բավականին վախեցնող է թե՛ Ձեզ համար՝ որպես անհատի, թե՛ Ձեր թիմերի ու աշխատակազմի համար՝ կազմակերպության ներսում:

     

    Այդ իսկ պատճառով մենք ցանկանում ենք զարգացնել առաջնորդության այնպիսի որակներ, որոնք կառաջնորդեն մարդկանց փոփոխությունների միջով եւ կխրախուսեն փնտրել առավելություններ ու հնարավորություններ՝ հնարավոր սպառնալիքների մասին զուտ անհանգստանալու փոխարեն:

     

    Ես միշտ շատ նախանձում եմ մեր ուսանողներին։ Սա այն համալսարանական փորձառությունը չէր, որ ես ինքս ունեցել եմ, եւ եթե կարողանայի հետ գնալ եւ կրկին ընտրել, անպայման կնախընտրեի Սալոնիկում գտնվող Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի նման մի վայրում սովորելը:

     

    Թոմ Ռոդսի հետ զրուցել է Գայանե Ենոքյանը։

     

  • Մինչ հաջորդ Կապան Ֆեստ – Սյունիք ՀԸ

    Կապանի միջազգային երաժշտական փառատոնը 11 օր շարունակ հանդիսատեսին մատուցեց որակյալ երաժշտություն։ Վարպետության դասեր, անդադար փորձեր՝ Սյունիքի հարավը մշակույթի կենտրոն դարձնելու համար։ Ֆեստի եզրափակիչ ակորդը վիեննական պարահանդեսն էր։ Այդ օրերի մասին ամփոփիչ տեսանյութը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը առանց մեկնաբանության։

  • Մանկապարտեզի դաստիարակը քաշքշել, ապա հարվածել է երեխայի գլխին․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

    Մանկապարտեզի դաստիարակը քաշքշել, ապա հարվածել է երեխայի գլխին․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզի դաստիարակի կողմից անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։

    Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզի դաստիարակը տևական ժամանակ չհամակերպվելով և չհանդուրժելով երեխայի աշխույժ վարքագիծը, անօգնական վիճակում գտնվող անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դիտավորությամբ, 2024 թվականի ապրիլ-մայիսն ընկած ժամանակահատվածում մանկապարտեզի ննջարանում նախ քաշքշել, ապա հարվածել է երեխայի գլխին, որից հետո նրա լացը հարկադրաբար լռեցնելու նպատակով հարվածել է ևս մեկ անգամ:

    Դաստիարակի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):

    Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

  • Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա Կոստանյան

    Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա Կոստանյան

  • Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը


    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հուլիսի 17-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության և Վաղարշապատի բաժնի հրշեջ-փրկարարական ջոկատի (վարչության պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ), ինչպես նաև հուլիսի 12-ից որպես անհետ կորած որոնվող 74-ամյա Վալյա Հովագիմյանի հարազատների որոնողական աշխատանքների արդյունքում Ոսկեհատ-Գետաշեն գյուղամիջյան ճանապարհին՝ հարակից դաշտամիջյան հատվածում, հայտնաբերվել է Վալյա Հովագիմյանի մարմինը։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մի քանի օր շարունակ հարազատները որոնողական աշխատանքներ են կատարել, որին միացել են նաև փրկարարները։

    Հուլիսի 12-ին՝ առավոտյան ժամը 06։30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին գտնվող «Դավիդնոց»-ի մոտակայքում 74-ամյա Վալյա Հովագիմյանը դուրս էր եկել տանից և այլևս չէր վերադարձել։

    Ընտանիքի անդամները դիմել էին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժին։

    Պարզվել էր, որ կինը գնացել էր դեպի Ոսկեհատ գյուղի ուղղությամբ, ինչի վերաբերյալ առկա էին նաև տեսագրություններ։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասին



    Միջազգային





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է մոտ ապագայում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև որոշ ուղիղ չվերթներ վերսկսելու ծրագրերի մասին։ Այս չվերթները դադարեցվել էին AZAL ուղևորատար ինքնաթիռի վթարից հետո։

    «Շուտով սպասվում է նաև ուղիղ չվերթների վերսկսում մի շարք երթուղիներով, որոնք սահմանափակումների էին ենթարկվել 2024 թվականի դեկտեմբերին մեր քաղաքացիական ինքնաթիռի հետ կապված ողբերգական միջադեպից հետո», – ասել է Բայրամովը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։


    Ավելի վաղ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան և Բաքուն լիովին լուծել են ինքնաթիռի վթարի հետ կապված բոլոր հարցերը։ Հուլիսի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես հաստատել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների դժվար շրջանն անցել է, և որ դրանք լիովին վերադարձել են բնականոն հուն։

    «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության «Embraer-190» ինքնաթիռի վթարը տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերին։ Ռուսական հակաօդային պաշտպանության հրթիռները, որոնք արձակվել էին ուկրաինական անօդաչու թռչող սարքերը խփելու փորձի ժամանակ, պայթել են ինքնաթիռի մոտակայքում։ Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ղազախստանի Ակտաուի մոտակայքում։ 38 մարդ զոհվել է։ 2026 թվականի ապրիլին Մոսկվան ու Բաքուն փոխհատուցման համաձայնության էին եկեկ։

     


    Հետևեք մեզ՝ այստեղ