Author: Balance2

  • Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով բուժօգնության է դիմել ավելի քան 60 մարդ





    Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով վերջին 3 օրերին շտապօգնության ծառայությունը 20-ից ավելի նոր կանչ է ստացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին ասաց Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանը։

    «Վերջին 2 օրերին 4 հոսպիտալացում է եղել»,- նշեց տնօրենը։

    Ընդհանուր առմամբ, բուժօգնության դիմածների թիվը 6 տասնյակից ավելի է։

    Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնեց, որ Բյուրեղավան խոշորացված համայնքում աղիքային վարակի դեպքեր են գրանցվել։ Շտապօգնության ծառայությունը ստացել էր 15 կանչ, որից 6-ն ավարտվել էին հոսպիտալացումով:

    Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ավելի քան 30 կանչ է գրանցվել։ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) 3 բրիգադներ ջրի նմուշառումներ են կատարել Բյուրեղավանում, Նուռնուսում և Արզնիում։ Բյուրեղավանի բնակիչները երեկ նաև բողոքի ակցիա էին կազմակերպել՝ բողոքելով ոչ միայն ջրի որակից, այլև ջրամատակարարման գրաֆիկի խախտումներից։




    դիտվել է 32 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

  • Սպասվում է առանց տեղումների եղանակ

    Հանրապետության տարածքում հուլիսի 20-ին և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 22-ի և 23-ի կեսօրից հետո, 24-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

    Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 20-24-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

    Երևանում հուլիսի 20-ին և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 22-24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 20-24-ի երեկոյան սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վ։

  • Ջեյ Դի Վենսը չորրորդ անգամ հայր է դարձել

    ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնել է, որ ծնվել է իր չորրորդ երեխան։ «Ուրախությամբ հայտնում ենք, որ այսօր առավոտյան ծնվել է մեր տղան՝ Ալեք Նիլ Վենսը»,- գրել է նա՝ X սոցիալական ցանցում։ Վենսը շնորհակալություն է հայտնել Ուոլթեր Ռիդի անվան ազգային ռազմաբժշկական կենտրոնի աշխատակիցներին և Սպիտակ տան բուժանձնակազմին՝ կնոջ և նորածնի նկատմամբ ցուցաբերած հոգատարության համար։

  • Զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն

    Զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառությունՀՀ ՊԵԿ հետաքննության  և օպերատիվ հետախուզության վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Վերին Պտղնի` Երևան-Աբովյան խճուղու 5 հասցեում գործող «Օ․ Ք․» ՍՊ ընկերությունը, որը հանրությանն առավել հայտնի է որպես զվարճանքի և ժամանցի կենտրոն կամ խաղատուն, գործունեության արդյունքում իրացումից ստացված հասույթներն ամբողջությամբ չի արտացոլում հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում: Այս ամենի հետևանքով ընկերության պատասխանատու անձանց կողմից թերհայտարարագրվում են իրացման իրական շրջանառությունները, ինչի արդյունքում պակաս են հաշվարկվում բյուջե վճարվող հարկային պարտավորությունները։

    ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները, ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում, որպես հաճախորդներ կապ են հաստատել ընկերության համապատասխան աշխատակիցների հետ՝ ընկերության կողմից կազմակերպվող միջոցառումների փաստացի գնացուցակին ծանոթանալու նպատակով: Վերջիններս, չգիտակցելով այն հանգամանքը, որ հաճախորդները հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության քողարկված աշխատակիցներ են, հայտնել են միջոցառումների իրական գնացուցակի տվյալները, միաժամանակ տեղեկացրել են, որ անկախ հյուրերի քանակից, սրահը տրամադրվում է 12 մլն․ ՀՀ դրամից ոչ պակաս արժեքով։

    Ճշտվել են նաև հանգստի և ժամանցի վայրի այն տարածքները, որտեղ կարող են առկա լինեն ընկերության իրացման շրջանառության վերաբերյալ թվային և փաստաթղային արժանահավատ տվյալներ։

    Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ստացված տվյալները մանրամասն վերլուծել են, մշակել են միջոցառումների կատարման հաջորդականությունը և անցել են բացահայտ գործողությունների։ Միջոցառումների շրջանակներում համաժամանակյա հետազոտվել են համակարգիչներում առկա ընկերության գործունեության վերաբերյալ տվյալները,  ներքին հաշվառման և սևագիր փաստաթղթերը: Ձեռք բերված տվյալները համադրվել են ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա նույն ժամանակաշրջանների վերաբերելի հարկային հաշվարկների տվյալների հետ, արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից 2025-26թթ-ին կազմակերպված թվով 25 խնջույքներից ձևավորված 300 մլն․ ՀՀ դրամ գումարի չափով հասույթը չի արտացոլվել հարկային մարմին ներկայացված հաշվարկներում։ Արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 82 մլն․ ՀՀ դրամ։

    Փաստի առթիվ առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ  ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով  նախաձեռնվել է քրեական վարույթ։

    ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է տնտեսվարողների զերծ մնալ նման վարքագծից և գործել թափանցիկ, իսկ քաղաքացիներին հորդորում է պահանջել ՀԴՄ կտրոններ կամ օրենսդրությամբ սահմանված այլ վճարային փաստաթղթեր։

  • Տեր ենք կանգնելու մեր ընտրական իրավունքին. արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիներ





    Հուլիսի 3-ին Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միանձնյա փոփոխություն է կատարել ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում՝ ընտրական իրավունքից զրկելով ՀՀ այն քաղաքացիներին, որոնք վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկապես գտնվել են մեկ տարուց (366 օրից) պակաս։  

    Օրենքի փոփոխությունը հակասահմանադրական է, ընդունվել է առանց հանրային քննարկման, Հայաստանի ընտրողների ձայները ոտնահարած մեկ ուժի քմահաճույքով: Քաղաքացիների մի խմբի ընտրելու իրավունքից զրկելը հակաժողովրդավարական է և խտրական։

    Ավելին, այն չի պարունակում ժողովրդավարացման, ընտրական իրավունքի որևէ բաղադրիչ, այլ պարզապես մեկ ուժի վերարտադրման և հայեցողությունն իրականացնելուն է նպաստում:

    Մենք՝ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներս, լիովին ներգրավված ենք Հայաստանի քաղաքացիական և քաղաքական կյանքում, չենք հրաժարվել մեր քաղաքացիությունից և մեր կապից Հայաստանի հետ, հետևաբար ոչ ոք չի կարող և իրավունք չունի մեզ զրկելու մեր ընտրական իրավունքից:

    Այս փոփոխությունը հաջորդ ընտրության կամ հանրաքվեի առաջին կեղծիքն է, և առանց մեր ընտրական իրավունքի, դա չի կարող լեգիտիմ լինել:

    Կոչ ենք անում արտերկրում և Հայաստանում ապրող ՀՀ քաղաքացիներին` միանալու և թույլ չտալու, որպեսզի ՀՀ քաղաքացիներին տարանջատող այս օրենքն իրականություն դառնա:

    Հանրաքվեներին և ընտրություններին մենք գալու ենք քվեարկելու․ Հայաստանի հետ մեր իրավական կապը անխախտ է, անկախ մեր գտնվելու վայրից կշարունակենք մասնակցել Հայաստանի ժողովրդավարացմանը և քաղաքական կյանքին։ 

    Գագիկ Միրիջանյան, ՀՀ քաղաքացի

    ԱՄՆ

    Նարինե Առաքելյան, ՀՀ քաղաքացի, Ռուսաստանի Դաշնություն

    Սոնա Սուքիասյան, ՀՀ քաղաքացի, Շվեդիա

    Արփինե Մարտիրոսյան, ՀՀ քաղաքացի, Շվեդիա

    Վահե Աղաքարյան, ՀՀ քաղաքացի, Գերմանիա

    Արտակ Արզումանյան, ՀՀ քաղաքացի, ԱՄՆ

    Սուսաննա Հովհաննիսյան, ՀՀ քաղաքացի, Շվեդիա

    Տաթևիկ Մարտիրոսյան, ՀՀ քաղաքացի, Շվեդիա

    Մարթա Դավթյան, ՀՀ քաղաքացի, Իտալիա

    Հրաչյա Հարությունյան, ՀՀ քաղաքացի, Շվեդիա

    Նատալի Կարապետյան, ՀՀ քաղաքացի, Դանիա

    Անդրանիկ Զատիկյան, ՀՀ քաղաքացի,

    Միացյալ Թագավորություն

    Եվա Հակոբյան, ՀՀ քաղաքացի, Կանադա

    Ալբերտ Սարգսյան, ՀՀ քաղաքացի, Նիդերլանդաներ

    Սաթիկ Բադալյան, ՀՀ քաղաքացի, Ռուսաստանի Դաշնություն

    Մարինե Սարուխանյան, ՀՀ քաղաքացի,Ռուսաստանի Դաշնություն

    Դավիթ Ղուլղազարյան, ՀՀ քաղաքացի, ԱՄՆ

    Զինաիդա Սալիբեկյան, ՀՀ քաղաքացի, Ֆրանսիա

    Սոնա Կուրազյան, ՀՀ քաղաքացի, Գերմանիա

    Սոնա Հակոբյան, ՀՀ քաղաքացի, Ռուսաստանի Դաշնություն

    Ալվարդ Հովհաննիսյան, ՀՀ քաղաքացի, Բելգիա

    Եկատերինա Թաիրյան, ՀՀ քաղաքացի, Կանադա

    Թերեզա Սարգսյան, ՀՀ քաղաքացի, Իտալիա

    Արմեն Գրիգորյան, ՀՀ քաղաքացի, ԱՄՆ

    Հասմիկ Հարությունյան, ՀՀ քաղաքացի, ԱՄՆ

    Աննա Մկրտչյան, ՀՀ քաղաքացի, Ռուսաստանի Դաշնություն

    Կարինե Այվազյան, ՀՀ քաղաքացի, Ֆրանսիա

    Սուսաննա Մարգարյան, ՀՀ քաղաքացի, Գերմանիա

    Տաթևիկ Այվազյան, ՀՀ քաղաքացի, Միացյալ Թագավորություն,

    Իննա Բալասանյան, ՀՀ քաղաքացի, Ֆրանսիա

    Սերոբ Գևորգյան, ՀՀ քաղաքացի, Ռուսաստանի Դաշնություն

    Լիանա Գրիգորյան, ՀՀ քաղաքացի Մալայզիա

    Լևոն Միրզոյան, ՀՀ քաղաքացի, Ռուսաստանի Դաշնություն

    Եղիշե Մկրտչյան, ՀՀ քաղաքացի, Ռուսաստանի Դաշնություն

    Ծաղիկ Բուդումյան, ՀՀ քաղաքացի, Բուլղարիա

    Վահան Մուսայելյան, ՀՀ քաղաքացի, Բուլղարիա 

    Մանվել Մարտիրոսյան, ՀՀ քաղաքացի, Բուլղարիա

    Մարիաննա Վարդանյան, ՀՀ քաղաքացի, Մեծ Բրիտանիա

    Գուրգեն Բավեյան, ՀՀ քաղաքացի, Գերմանիա

    Իզաբելլա Ալեքսանյան, ՀՀ քաղաքացի, ԱՄՆ

    Սառա Մարգարյան, ՀՀ քաղաքացի, Շվեդիա

    Սոֆիա Մնջոյան, ՀՀ քաղաքացի, ԱՄՆ

    Բյուրակն Իշխանյան, ՀՀ քաղաքացի, Դանիա

    Ռաֆայել Բաբայան, ՀՀ քաղաքացի, Շվեյցարիա 

    Դավիթ Էվոյան, ՀՀ քաղաքացի, Էստոնիա

    Մարինա Գրիգորյան, ՀՀ քաղաքացի, Ֆրանսիա

    Անի Սախլյան, ՀՀ քաղաքացի, Գերմանիա

    Եղիշե Զաքունց, ՀՀ քաղաքացի, ԱՄՆ

    Հայկ Բալասանյան, ՀՀ քաղաքացի, Ֆրանսիա

    Սոնիկ Բաղումյան, ՀՀ քաղաքացի, Իրան

    Թովմաս Մանճեան, ՀՀ քաղաքացի, Սիրիա

    Սոնա Խեչոյան, ՀՀ քաղաքացի, Ռուսաստանի Դաշնություն

    Անահիտ Հովհաննիսյան, ՀՀ քաղաքացի, ԱՄՆ

    Տաթև Խաչատրյան, ՀՀ քաղաքացի, Գերմանիա

    Արտյոմ Հակոբյան, ՀՀ քաղաքացի, Շվեդիա

    Վարվառա Մերուժանյան, ՀՀ քաղաքացի, Միացյալ Թագավորություն

    Իննա Բարխուդարյան, ՀՀ քաղաքացի, ԱՄՆ

    Նելլի Կոստանդյան, ՀՀ քաղաքացի, Իսպանիա

    Ժաննա Ավետիսյան, ՀՀ քաղաքացի, Ռուսաստանի Դաշնություն

    Կարինե Բեկնզարյան, ՀՀ քաղաքացի, Ֆրանսիա

    Յանա Մանթաշևա, ՀՀ քաղաքացի,

    Վրաստան

    Անահիտ Հարությունյան, ՀՀ քաղաքացի, Բելգիա

    Զարինե Անտոնյան, ՀՀ քաղաքացի, Ռուսաստանի Դաշնություն

    Սողոմոն Ղուլյան, ՀՀ քաղաքացի,  Ռուսաստանի Դաշնություն

    Աիդա Կարապետյան, ՀՀ քաղաքացի, ԱՄՆ

    Մարիանա Ճուլեան, ՀՀ քաղաքացի, Քուեյթ

    Մարինե Չարշաֆճեան, ՀՀ քաղաքացի, ԱՄՆ

     


  • Արտահանման սահմանափակումներ, բարձր ինքնարժեք և միջնորդներ․ ինչու է գյուղմթերքը շարունակում թանկանալ․ Հրայր Կամենդատյան



    Քաղաքականություն





    Ինչու է թանկ գյուղմթերքը՞

     

    Առաջին հայացքից իսկապես պարադոքսալ է թվում. տրամաբանությունն հուշում է, որ եթե արտահանման ճանապարհները փակ են կամ սահմանափակ, ապրանքը պետք է մնա երկրի ներսում, առաջարկը մեծանա, և գները կտրուկ անկում ապրեն։

     

    Սակայն իրական տնտեսության մեջ գործում են մի քանի «ստվերային» մեխանիզմներ, որոնք բացատրում են, թե ինչու է արտահանման ձախողման ֆոնին ներքին շուկայում գյուղմթերքը շարունակում թանկանալ։

     

    1. Ինքնարժեքի «ֆիքսված» բարձր շեմը

     

    Ֆերմերը չի կարող ապրանքը վաճառել իր կատարած ծախսերից ավելի էժան, քանի որ դա կնշանակի ուղղակի սնանկացում։ Եթե դիզվառելիքը, պարարտանյութերը, սերմացուն և ջրի վարձը նախապես թանկ են նստել նրա վրա, ապրանքի վերջնական գինը չի կարող ցածր լինել։ Նույնիսկ եթե արտահանումը փակ է, արտադրության ծախսերը հետադարձ ուժով չեն նվազում։

     

    2. Արտահանման ձախողումը հանգեցնում է առաջարկի կրճատման (ապագայում)

     

    Երբ գյուղացին տեսնում է, որ չի կարողանում արտահանել իր բերքը (կամ ստիպված ցածր գնով է իրացնում), հաջորդ ցանքսի կամ մշակման ծավալները կտրուկ կրճատում է։ Նա այլևս ռիսկի չի դիմում մեծ քանակությամբ բերք ստանալու համար։ Արդյունքում՝ ներքին շուկայում առաջանում է տվյալ մթերքի դեֆիցիտ (պակասուրդ), ինչն էլ բերում է գների աճի։

     

    3. Մոնոպոլիզացիա և միջնորդների դիկտատուրա

     

    Սա թերևս ամենացավոտ պատճառներից է։ Երբ արտահանումը փակվում է, շարքային ֆերմերը հայտնվում է անելանելի վիճակում. նա չունի սեփական սառնարանային տնտեսություն կամ անմիջական մուտք դեպի խոշոր սուպերմարկետներ։ Այստեղ խաղի մեջ են մտնում խոշոր վերավաճառողները կամ միջնորդները։

     

    Նրանք գյուղացուց ապրանքը կոպեկներով են գնում (օգտվելով նրա անելանելի վիճակից)։

     

    Շուկայում սահմանում են սեփական բարձր գինը, քանի որ վերահսկում են լոգիստիկան և իրացման ցանցերը։

    Արդյունքում՝ գյուղացին տուժում է, սպառողը թանկ է վճարում, իսկ գերշահույթը մնում է մեջտեղում։

     

    4. Փոխարժեքի և դրամի արժևորման գործոնը

     

    Հայաստանի պարագայում, երբ ազգային դրամը դիրքեր է ամրապնդում արտարժույթի (օրինակ՝ ռուբլու կամ դոլարի) նկատմամբ, արտահանումը դառնում է տնտեսապես անշահավետ։ Ռուսաստանում վաճառված ապրանքից ստացված ռուբլին Հայաստանում փոխարկելիս վերածվում է շատ քիչ դրամի, որը չի փակում ֆերմերի ծախսերը։ Իսկ ներքին շուկայում ծախսերը դրամով են և մնում են բարձր։

     

    5. Կորուստներ և պահպանման ծախսեր

     

    Գյուղմթերքը շուտ փչացող ապրանք է։ Եթե այն չի արտահանվում, իսկ տեղում պահելու համար անհրաժեշտ են հատուկ սառնարանային տարածքներ, ապա էլեկտրաէներգիայի և պահպանման բարձր ծախսերը նույնպես գումարվում են ապրանքի գնին։ Այն մասը, որը փչանում ու թափվում է, ֆերմերը փորձում է փոխհատուցել մնացած մասը ավելի թանկ վաճառելով։

     

    Ամփոփելով. Արտահանման արգելափակումը կարող է շատ կարճ ժամանակով (մի քանի օրով) էժանացնել ապրանքը ներսում, բայց միջնաժամկետ հատվածում այն քանդում է արտադրական շղթան, ինչը հանգեցնում է տեղական արտադրանքի պակասի և գների ավելի մեծ աճի։



  • Հորդանանում ԻՊՀԿ-ն բալիստիկ hրթիռներով գրnhել է ԱՄՆ ԶՈւ ինքնաթիռները

    Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բալիստիկ հրթիռներով հարված է հասցրել Հորդանանում գտնվող ԱՄՆ ԶՈՒ ինքնաթիռներին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրանական ԶԼՄ-ներին:

    «ԻՊՀԿ զինվորականները բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցրել Աքաբայի օդանավակայանում գտնվող ԱՄՆ ԶՈՒ C-17 խոշոր տրանսպորտային և P-8 ինքնաթիռներին», – ԻՊՀԿ հայտարարությունն է մեջբերում Tasnim գործակալությունը:

  • 6 հոգի, անուն-ազգանունն ինչյա՞ն էր, էն ցուցակում ոնց որ գրած ա, չէ՞․ ընտրակաշառքի վերաբերյալ նոր ձայնագրություն «Ուժեղ Հայաստան»-ից

    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին առավելագույն քվեներ ապահովելու նպատակով, հիշյալ կուսակցության համակիրները, նախնական համաձայնությամբ, Արարատի մարզի Մասիս համայնքի մի խումբ ընտրողների խոստացել են տալ  ընտրակաշառք: Այս մասին հայտնում են կոմիտեից։

     

    Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում  նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

  • Ադրբեջանից ուղերձ առաջ բերվեց այն պայմաններում, երբ պարզ դարձավ՝ ընտրություններից հետո ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չունի. Տիգրան Աբրահամյան

    ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ վերջերս Ադրբեջանից մի նոր ուղերձ փոխանցվեց, որը խիստ ուշագրավ էր, սակայն առանձնակի քննարկումների առարկա չդարձավ։

    «Մասնավորապես, Ադրբեջանի նախագահի օգնականը, անդրադառնալով ՀՀ Սահմանադրության՝ Ադրբեջանի կողմից խնդրահարույց համարվող դրույթների փոփոխության հարցին, նշել է, որ «Ադրբեջանի համար կարևոր է, որ այն դրույթները, որոնք իրենք համարում են իրենց երկրի նկատմամբ տարածքային պահանջներ, պաշտոնապես վերացվեն՝ լինի դա նոր սահմանադրության ընդունման, թե այլ իրավական մեխանիզմի միջոցով»։

    Այս թեման առաջ բերվեց այն պայմաններում, երբ պարզ դարձավ, որ ընտրություններից հետո ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չունի։

    Իսկ թե ինչ «այլ իրավական մեխանիզմների» մասին է խոսում պաշտոնական Բաքուն, ենթադրաբար, բխում է կուլիսներում ընթացող երկկողմ քննարկումներից, ինչը պարզաբանման անհրաժեշտություն ունի»,- նշել է Աբրահամյանը։

  • Մեր տարածաշրջանում այնպիսի իրավիճակ է, որ ով վերահսկում է Սյունիքը, վերահսկում է ողջ Կովկասը. Արշակ Կարապետյան



    «Համահայկական ճակատ» Շարժման տելեգրամյան ալիքը գրում է.

    Մեր տարածաշրջանում այնպիսի իրավիճակ է, որ ով վերահսկում է Սյունիքը, վերահսկում է ողջ Կովկասը։

    Ուստի Սյունիքի շուրջ մեծ շարժ կա։

    Մենք այսօր կանգնած ենք հարցի առջև` գոյատևման, մեր պետականության պահպանման։ Եթե մենք չդիմադրեցինք, բոլորն աշխատելու են իրենց շահի համար, և հայկական շահը մնալու է ստվերում: Այդպես է. եթե դու քեզ չպատրաստեցիր պաշտպանության, ոչ ոք ձեռք չի մեկնելու:

    ՀՃՇ առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյան