Author: Balance2

  • «Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Կարևորելով հանրությանը պատշաճ և սպառիչ տեղեկատվություն տրամադրելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հանձնառությունն անհրաժեշտ եմ համարում իրազեկել․

     

    ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրված նիստում չի մերժել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը։ 

     

    ՀՀ Կենտրոնական ընտրական հանջնաժողովը որոշել է վերադարձնել համապատասխան միջնորդությունը։ 

     

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջնորդվել է ՀՀ Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-1619 որոշմամբ, որով Բարձր դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը․ «(․․․) գ) անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ։ Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ (․․․)»։

     

    Ըստ այդմ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է»։

  • ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն է տվել «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ, պատգամավորի մանդատ ստացած Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու դատախազության միջնորդությանը։

    «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։

    Նա մանրամասնեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացրել երկու միջնորդություն՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։

    Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ քննարկվել է առաջին միջնորդությունը, այսինքն՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությունը։

    «Այդ միջնորդության բավարարումն ունենք»,- նշեց Մարտիրոսյանը։

    Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը կապված է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքի հետ։

    Դատախազությունն իր հերթին նշել էր, որ, ելնելով նախաքննության շահերից, չեն մեկնաբանում, թե ինչ վարույթի շրջանակներում է Դատախազությունը ԿԸՀ-ին միջնորդություններ ներկայացրել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։

    Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաշխել էր հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Ազգային ժողովի պատգամավորական մանդատները։ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակից պատգամավորական մանդատ է ստացել նաև Նարեկ Կարապետյանը։

  • Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Վահե Ղազարյանի որդու բանակից վերադարձի քեֆին. «Հրապարակ»

    «Հրապարակը» գրում է.
    Իջևանից մեզ հայտնեցին, որ մի քանի օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իջևանի «Քարվանսարա» ռեստորանային համալիրում մասնակցել է ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանի որդու ժամկետային զինծառայությունից վերադառնալու առթիվ կազմակերպված քեֆին։

    Մեր տեղեկություններով՝ Վ․ Ղազարյանը հոգացել է, որ իր որդին ծառայի Երևանից ոչ հեռու գտնվող, Արարատյան դաշտում տեղակայված զորամասերից մեկում։ Դե իսկ Վահե Ղազարյանը պաշտոնաթողությունից հետո իրեն «ճիշտ» է պահել` լռել է, չի քննադատել իշպանություններին, հանգստյան տուն է կառուցել` ապօրինաբար իր եղբորը տրված հողի վրա:

  • ՋՐԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆՈՒՄ – ԱՄԲԻՈՆ NEWS

    ԵՓՐԱՏ

    Եփրատ գետից անցնողը նվիրական է համարվում և զօրութիւն է ստանում “Էրթիկ” կոչված երեսի մորթային հիվանդութիւնը բուժելու։Սա կայծքարը բռնում է հիվանդի երեսի մոտ և կայծառը խփում այնպէս,որ կայծերը ցայտեն վերքերի վրայ։

    ԱՏԱՄՆԱՂԲԻՒՐ

    Սա գտնվում է Մոքսից Սաղին տանող ճանապարհի վրայ։ Ատամնացավ ունեցողն այդ ջրից առնում է բերանը և առնում թափում “Ձիավորի ճուռ” կոչված աղբիւրը։ Վերջինիս մասին պատմում են,թե Սասունցի Դավթի ձին սաստիկ ծարաված միջոցին խփել է այդ տեղ իւր սմբակը և այդ աղբիւրը բղխեցրել։

    ԿԱԹՆԱՂԲԻՒՐՆԵՐ

    Մոքսում նշանավոր է Բառի կաթնաղբիւրը, որը գտնվում է Բառի և Սեպ գիւղերի միջև բարձրացող լեռան վրայ,մի գեղեցիկ տեղում,ուր ուխտի են գնում առավելապէս համբարձման հինգշաբթի օրը։

    Նշանավոր է նաև Սըփկանից և Մարականց գիւղերի միջև գտնվող աղբիւրը։ Այստեղ եկող կանայք մոմ են վառում և իրենց գլխի հարդարանքի ասեղները խրում աղբրի ական մէջ և այդ ջրից քսում իրենց ծծերին ,որպէսզի իրենց կաթն ավելանայ։

    ՀՈԴԱՑԱՎ ԲԺՇԿՈՂ ԱՂԲԻՒՐՆԵՐ

    Համարվում են Մոքսում Գնիկանց աղբիւրը`համանուն գիւղի մօտ, Ամենափրկչյա աղբիւրը,որ գտնվում է Առնանց գիւղի վերև,Կճավի վանքի աղբիւրը,որ կոչվում է Քավավանք։ Այս աղբիւրների ջրով ուխտավորները լողանում են և կամ սրանց ջրիցը հանկարծակի իրենց վրայ ածում։

    Ս.ՆՇԱՆԻ ԹՈՒԽ ՄԱՆՈՒԿԻ ՋՐՀՈՐ

    Գտնվում է Վան քաղաքի Ս.Նշան եկեղեցու մօտ,Թուխ Մանուկ կոչված մատրան մէջ։Ջրհորի ջուրը չափազանց սառն է։Ջերմ ունեցողները`թէ հայ,թէ թիւրք,ուխտ են գալիս այստեղ ,մոմ վառում և այս ջրով լվացվում,երբեմն և լողանում։

    ԽԱՉ֊ԱՂԲԻՒՐ

    Շատվան գիւղում մի աղբիւր կայ,որ Խաչ Աղբիւր է կոչվում և սուրբ է համարվում։ Սրա ջրից ածում են խնոցու մէջ,որպէսզի կարագը շատ լինի։

    ՄԸԶԸԼ ՀԷՐ

    Փութկիից Մոքս տանող ճանապարհի վրայ Մոքսի գետի ակի հանդէպ մի այր կայ։Սրա մէջ բղխում է մի աղբիւր,որի ջուրն անմիջապէս ծծվում է գետնի մէջ։Ականջի ցավ ունեցողները ուխտ են գալիս այստեղ և այս ջրից լցնում ցավող ականջի մէջ։

    Պատմում են,թէ այս այրում բնակվել է մի ճգնավոր,որը հոգեվարքի միջոցին ուղարկել է մի հովվի հանդիպակաց այրում բնակվող վարդապետի մօտ խնդրելու,որ գայ,հաղորդութիւն տայ իրեն։Վարդապետը ուշացել է,սա կրկին անգամ է ուղարկել կանչելու և երբ տեսել է,որ չի գալիս,խնդրել է Աստծուց,որ քար դառնայ։Եվ նա քար է դարձել և իւր բերանից այժմեան Մոքս գետն է սկսել բղխել։Ճգնավորը տեսնելով, որ Աստված իւր խնդիրը կատարեց և փրփրադէզ, հստակ ջուրն այրից դուրս է հոսում, նախանձում է և խնդրում,որ իւր վերայից ևս ջուր հոսի,միայն այս ականջացավի դեղ լինի։Այդպէս էլ լինում է։

    Ս.ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԱՂԲԻՒՐ

    Հոգոց վանքի հիւսիսային կողմը մի խոր ձորի մէջ գտնվում է մի սուրբ աղբիւր, որ կոչվում է Լուսավորչի անունով։Հոգոց վանքի ուխտավորներն իջնում են այդ աղբիւր մօտ,իրենց հիվանդութիւններին բժշկութիւն հայցելու։

    ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԱՎԱԶԱՆ

    Գտնվում է Վանի Այգեստան թաղի մօտ Թոփրակ Կալէ բլրի ստորոտում։ Առավելապէս Կանաչ կիրակին այստեղ ուխտ են գալիս ամէն տեսակի հիվանդներ

    ԳԸՌՈՏԻ ԱՎԱԶԱՆ

    Գտնվում է Կենդանան գիւղում և համարվում է բորոտութեան (գռոտ) բուժիչ։ Բորոտներն ուխտ են գալիս այստեղ,մոմ վառում և սրա ջրով լվացվում։

    Թէպէտ ջրից վատ հոտ է գալիս, սակայն ուխտավորները “օխ,օխ” են ասում` երկիւղ կրելով,որ եթէ զզվանք արտահայտեն, իրենց բորոտութիւնը փոխանակ բուժվելու`կը սաստկանայ։

    Պանդխտութեան գնացողի ետևից ջուր են թափում,որպէսզի շուտ վերադառնայ։

    Կաշու գործարանների (դաբախանայ) ջուրը բախտ բացող է համարվում։ Ամուսնանալ ցանկացողները իրենց վրայ են սրսկում այս ջրից, որպէսզի բախտերը բացվի`ամուսնանան։

    Երազում մաքուր ջուր,այսինքն գետ, աղբիւր տեսնելը բախտավորութեան նշանակ է համարվում,իսկ պղտոր ջուրը`չարագուշակ։

    Ե.Լալայան

    Հավատք

    ՏԻԳՐԻՍ ԵՒ ԵՓՐԱՏ ԳԵՏԵՐԸ 1900թ

    ՏԻԳՐԻՍ ԵՒ ԵՓՐԱՏ ԳԵՏԵՐԸ 1900թ

  • Արմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ին



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում բախվել են 66-ամյա Արմեն Թ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի և 52-ամյա Տիգրան Գ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենային։

    Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Տիգրան Գ․-ին օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

    Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է կայանված ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին | Քաղաքականություն

    Ռուսաստանը բարձր մակարդակով ներկայացված կլինի Մայամիում կայանալիք G20 գագաթնաժողովում։Այս մասին հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
    «Ամեն դեպքում, մեր մասնակցությունը այս գագաթնաժողովին կլինի բարձր մակարդակով, արդյունավետ և նախաձեռնողական», – լրագրողներին ասել է Պեսկովը։

    Նա պատասխանել է այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի նախագահը հրավեր է ստացել մասնակցելու Մայամիում կայանալիք G20 գագաթնաժողովին։

    «Այս դեպքում Միացյալ Նահանգները նախագահում և հյուրընկալում է գագաթնաժողովը։Ըստ կանոնակարգի՝ անձնական հրավերներ պարտադիր չեն։ Եթե որևէ երկիր գագաթնաժողով է կազմակերպում G20-ի նման ձևաչափով, սպասվում են բոլոր երկրների պատվիրակություններ՝ պատվիրակություն ուղարկող երկրի ընտրած մակարդակով», – բացատրել է Կրեմլի խոսնակը։

  • 2026 թվականի հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748. ՊԵԿՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ. Հակակոռուպցիոն կոմիտեՕգոստոսի 2-ին մեկնարկում են ամենամյա բանակային խաղերը. ՊՆ«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄԴավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներինՌուբեն Ռուբինյանի կարգադրություններով ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից Հայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածու

    2026 թվականի հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748. ՊԵԿՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ. Հակակոռուպցիոն կոմիտեՕգոստոսի 2-ին մեկնարկում են ամենամյա բանակային խաղերը. ՊՆ«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄԴավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներինՌուբեն Ռուբինյանի կարգադրություններով ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից Հայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող միգրանտներինՀյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել. ՍԱՏՄԿԸՀ նախագահը հնչեցնում է «Հայաստան» դաշինքի՝ ԱԺ անցած պատգամավորների անունները. ՏեսանյութՈվքեր կլինեն նոր ԱԺ-ում «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները. ԿԸՀ. ՏեսանյութՈվքեր կլինեն նոր խորհրդարանի ՔՊ-ական պատգամավորները. ԿԸՀ նախագահը հնչեցնում է անուններ. ՏեսանյութՈվքե՞ր են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ինքնաբացարկ հայտնելՈՒՂԻՂ I ԿԸՀ-Ն ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ Դատարան են հանձնվել ընտրակաշառք տալու նախապատրաստություն կատարած՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի վերաբերյալ քրեական վարույթի նյութերըԱնհամբեր սպասում եմ Ձեզ հետ համագործակցությանը. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ ՄիլիբենդինՍարիկ Մինասյանը դադարեցնում է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները. նա կվերցնի պատգամավորի մանդատը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դե Վևերին՝ Ազգային տոնի առիթովԻսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ Իրանը միջուկային ցենտրիֆուգներ է տեղափոխելԾնվել է Մարմարիկ գետում մшհшցած հայտնաբերված 2-шմյա Տիգրանի եղբայրը, նրան կրկին Տիգրան են կոչելԱնհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորանշանակ վարչապետինՀուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտի» կառավարիչը․ Գևորգ ՊապոյանԱփսոսանք եմ հայտնում ինքնաբացարկ հայտնած Գոհար Մելոյանի համար, հուսով էի կգար ԱԺ ու կբացատրեր՝ որ օրվանից Կիրանցը անկլավ դարձավ. Տարոն Չախոյան1 արծաթե և 1 բրոնզե մեդալ կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայումՄեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը կստանձնի Էնդրյու ԲըրնհեմըՇենգավիթում ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանաՍերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել էՖՈՏՈ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞վ է Էրեբունիում սպшնված 20-ամյա տղան․ մանրամասներ. ArmLurԵրևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Տիգրան ԱվինյանՏաշքենդում անցկացվող քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն արժանացել է 2 բրոնզե մեդալիՄիքայել Խաչատրյանը լքում է Երևանի ավագանին․ նա կշարունակի աշխատանքը որպես ԱԺ պատգամավոր ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասինՄեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն իրազեկում էՆորոգվել և գիծ է դուրս բերվել երեքվագոնանի մեկ շարժակազմ. Երևանի մետրոպոլիտենՉինաստանում թափառող կատուները դարձել են օդանավակայանի աշխատակիցներԳլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ապա աշխատանքային քննարկում անցկացրել Տավուշի մարզի դատախազությունումԴեսպան Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգըԳողթանիկ գյուղի ջրվեժում քաղաքացի է խեղդվել․ ջրասուզակը մոտ 6 մ խորությունից է դին դուրս բերել20.07.2026 Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցություն. ՈՒՂԻՂԵվրասիական միությունը սկսում է ներմուծվող բջջային հեռախոսների IMEI կոդերի ստուգման համակարգ ներդնելՁեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆՍևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զпհՄշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարարԱյգեշատում 36-ամյա վարորդն ավտովթ я шրից հետո վրшերթի է ենթարկել 11-шմյш հետիոտնիԱրփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության 35-ամյակին12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքներըԼիահույս եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք առավել զարգացնել և ընդլայնել մեր փոխգործակցային օրակարգը․ Փաշինյանը՝ Լիտվայի նորանշանակ վարչապետին«Ռոսսելխոզնադզորն» Իրանին խնդրել է դադարեցնել ծաղիկների սերտիֆիկացումը ՌԴ համար՝ կասկածելով դրանց հայկական ծագումըԿողբ համայնքի նախկին ղեկավարի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան«Ռոսսելխոզնադզորը» սահմանափակել է թուրքական հինգ արտահանողներից կորիզավոր մրգերի ներմուծումը ՌուսաստանԱղվան Վարդանյանը հայտարարել է, որ վերցնելու է պատգամավորական մանդատըՖրանսիան 400 տարի անց վավերացրել է Նիդերլանդների հետ Կարիբյան կղզու սահմանի սահմանազատման պայմանագիրըԱննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականումՄիջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ինԳետահովիտում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրելՖրանսիայում ՀՀ դեսպանը և Ռեժի Ֆրոդենը քննարկել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորություններըՀանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասովԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ ՊապոյանԿառավարությունը հաստատեց ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով տնտեսվարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տալու կարգըԳյումրիում դանակահարության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ոստիկանության հերքումըԿԳՄՍ նախարարը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծանոթացել աշխատանքների ընթացքինՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները. կան զոհեր և վիրավորներՆոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց․ դրանք քաղաքացիներին կտրամադրվեն աշնանըՄյասնիկյան պողոտայում վթարի հեղինակ 19-ամյա վարորդի խափանման միջոցը կփոխվի․ ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումը2020 թվականին Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՕդեսայի ափերի մոտ դրոնային հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավըԱՄՆ հարվածներից 30 իրանցի խաղաղ բնակիչ է զпհվելԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիПղբերգшկան դեպք՝ Երևանում․ Դավթաշենում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է 16-шմյա шղջնшկի մшրմինԾառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքըՇՄՆ-ն զգուշացնում է զերծ մնալ վայրի կենդանիներին կերակրելու, դրանց մոտեցնելու կամ որևէ կերպ մարդուն ընտելացնելու գործողություններիցԱրմեն Գրիգորյանը և Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությունը քննարկել են հետագա համագործակցության հարցերՎարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբՎահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել ՄակրոնինՄհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանըՌոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքներըԲացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը․ մասնակցել են ՆԳ նախարարն ու ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵվրոպայում շոգից մահացել է ավելի քան 10000 մարդ. հետազոտությունՀայաստանում մեկնարկում է ԵՄ նոր առաքելությունըԶգուշացեք «մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներիցԳագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազությունԿասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա ԿալասՇինանյութի արտադրության ոլորտում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքերԴավիթ Խաժակյանը լքում է Էդմոն Մարուքյանի ղեկավարած կուսակցությունըԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիրԱյսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնըԲլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվումՀայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորումՀայցերը լինելու են շատ ծանր այդ ոչ բարեխիղճ լրատվամիջոցների համար: Հետո չասեք մամուլին ճնշում են: Դուք եք սկսել. Արայիկ ՀարությունյանՍեպտեմբերի 1-ից Արմավիր համայնքի ուսանողները կտեղափոխվեն անվճար. Վարշամ ՍարգսյանՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըՎանդալիզմ Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածքում. Իրավապահները հայտնաբերել և ձերբակալել են կասկածյալինԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՄարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զпհըԿասեցվել է «Մարտին սթար» ապրանքանիշի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրական գործունեությունըԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութերԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվել

  • Ծանր վիշտ, անդառնալի կորուստ»․ Ռուս-հայկական համալսարանը՝ մաhացած զինվորի մասին․ ո՞վ էր նա

    Նախօրեին մահացած ժամկետային զինծառայողը սովորում էր Ռուս-Հայկական համալսարանի լրագրություն բաժնում։ Այս մասին հայտնում է համալսարանի լրագրության ամբիոնի վարիչ Մարինա Ալեքյանը։

    «Խոր ցավով և սրտի կսկիծով տեղեկացնում ենք, որ  կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Ռուս-Հայկական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ Այս ծանր կորստի առիթով ՌՀՀ ղեկավարությունը, դասախոսական կազմը, աշխատակազմը և ուսանողական համայնքը խորին ցավակցություն են հայտնում Նարեկի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել և սիրել են նրան։ Նարեկի մասին յուրաքանչյուր հիշողություն այսօր դառնում է առավել թանկ։ Նրա մարդկային կերպարը, համեստությունն ու ընկերասիրությունը կմնան նրան ճանաչած մարդկանց հիշողության մեջ՝ որպես լուսավոր ու բարի երիտասարդի հիշատակ։ Մեր համալսարանական ընտանիքը կիսում է այս անասելի ծանր վիշտը և զորակցում է Նարեկի հարազատներին՝ մաղթելով ուժ և տոկունություն այս անդառնալի կորստի ցավը հաղթահարելու համար։ Հանգչիր խաղաղությամբ, Նարեկ ջան։ Թող հիշատակդ լինի վառ, իսկ հոգիդ՝ լույսերի մեջ»,– գրել է նա։

    Հիշեցնենք, որ ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների, զինծառայողին հասցրել են ինքնասպանության։ Նախնական տվյալներով՝ զինվորը ինքնասպանությունից առաջ ենթարկվել է ծեծի, իսկ իրավապահները բացահայտել են նաև այլ հանգամանքներ։

  • ԻՀՊԿ Ցամաքային Զորքերի հրամանատարն ստուգայց է կատարել Հորմուզի նեղուցի շրջանում տեղակայված ստորաբաժանումներ

    Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Քարամին այցելել է Հորմուզի նեղուցի շրջանում՝ Պարսից ծոցի ափամերձ գոտում տեղակայված ստորաբաժանումներ, հաղորդում է Mehr-ը:

    Պարսից ծոցի հարավային ափամերձ շրջաններով և ռազմավարական կղզիներով ստուգայցի շրջանակում գեներալ Քարամին ստուգել է «Մեդինա Մունավվարա» ռազմաբազայի ենթակայության տակ գտնվող մարտական ստորաբաժանումները:

    Այցի ընթացքում նա մանրամասն գնահատել է ստորաբաժանումների օպերատիվ կարգավիճակը և անձնակազմի մարտական պատրաստվածության մակարդակը:

    Գեներալն ընդգծել է, որ մշտական պատրաստվածությունը, մասնագիտացված ուսուցումն ու ԻՀՊԿ Ցամաքային զորքերի ստորաբաժանումների վստահ ներկայությունը Պարսից ծոցի ակվատորիայում կայուն անվտանգության ապահովման առանցքային հենասյուներն են:

    Գեներալ Քարամին ընդգծել է, որ ԻՀՊԿ Ցամաքային զորքերը, ուշադիր հետևելով արտատարածաշրջանային ուժերի տեղաշարժերին, անընդհատ վերախմբավորում և ուժեղացնում են իրենց պաշտպանական կարողությունները՝ ցանկացած սպառնալիք չեզոքացնելու համար:

  • Բուլղարիայի կողմից իր տարածքի տրամադրումը Միացյալ Նահանգներին՝ Թեհրանի դեմ գործողություններին աջակցելու համար, Սոֆիային կդարձնի ռшզմական ագրեuիայի մասնակից․ Բաղայի





    Բուլղարիայի կողմից իր տարածքի և ռազմական ենթակառուցվածքների տրամադրումը Միացյալ Նահանգներին՝ Թեհրանի դեմ գործողություններին աջակցելու համար, Սոֆիային կդարձնի ռազմական ագրեսիայի մասնակից։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով Բուլղարիայի վարչապետ Ռոսեն Ժելյազկովի հայտարարությունները՝ Բեզմեր ավիաբազայում ռազմական ինքնաթիռներ տեղակայելու ԱՄՆ խնդրանքի քննարկման վերաբերյալ։

    «Բուլղարիայի կառավարությունը լիովին գիտակցում է, որ Իրանի դեմ ԱՄՆ ռազմական հարվածները ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հիմնական սկզբունքների ուղղակի խախտում են»,-Բաղայիի խոսքերն է մեջբերում IRNA-ն։

    «Այս անօրինական գործողությունների նախապատրաստման կամ իրականացման գործում ցանկացած օգնություն երկիրը դարձնում է ռազմական հանցագործությունների մասնակից»,-նշել է նա։

    Դիվանագետը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 3314 բանաձևի 3-րդ հոդվածի «զ» կետի համաձայն՝ պետության տարածքի տրամադրումը երրորդ երկրի դեմ ագրեսիայի ակտ կատարելու համար ինքնին որակվում է որպես ագրեսիայի ակտ։ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը կոչ արեց Սոֆիային խոհեմություն ցուցաբերել և չտրվել Վաշինգտոնի ճնշմանը։




    դիտվել է 326 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը


    Հուլիսի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը


    Հուլիսի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Հուլիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հուլիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը


    Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը


    Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ