Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Վահե Ղազարյանի որդու բանակից վերադարձի քեֆին. «Հրապարակ»

Written by

in

«Հրապարակը» գրում է.
Իջևանից մեզ հայտնեցին, որ մի քանի օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իջևանի «Քարվանսարա» ռեստորանային համալիրում մասնակցել է ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանի որդու ժամկետային զինծառայությունից վերադառնալու առթիվ կազմակերպված քեֆին։

Մեր տեղեկություններով՝ Վ․ Ղազարյանը հոգացել է, որ իր որդին ծառայի Երևանից ոչ հեռու գտնվող, Արարատյան դաշտում տեղակայված զորամասերից մեկում։ Դե իսկ Վահե Ղազարյանը պաշտոնաթողությունից հետո իրեն «ճիշտ» է պահել` լռել է, չի քննադատել իշպանություններին, հանգստյան տուն է կառուցել` ապօրինաբար իր եղբորը տրված հողի վրա:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *