6 հոգի, անուն-ազգանունն ինչյա՞ն էր, էն ցուցակում ոնց որ գրած ա, չէ՞․ ընտրակաշառքի վերաբերյալ նոր ձայնագրություն «Ուժեղ Հայաստան»-ից

Written by

in

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին առավելագույն քվեներ ապահովելու նպատակով, հիշյալ կուսակցության համակիրները, նախնական համաձայնությամբ, Արարատի մարզի Մասիս համայնքի մի խումբ ընտրողների խոստացել են տալ  ընտրակաշառք: Այս մասին հայտնում են կոմիտեից։

 

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում  նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *