Author: Balance2

  • Հուլիսի 28-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

    Հուլիսի 28-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

    11:00-15:00 Մամիկոնյանց փողոց 30, 35-39 շենքեր, թիվ 3 մանկական հիվանդանոց, Շիրվանզադեի փողոց 17 շենք և 17 առանձնատուն,

    11:00-17:00 Կոմիտասի պողոտա 22-26, 41-43, 45-47, 49/4-49/11 շենքեր, Շահսուվարյան փողոց 3-8Ա շենքեր, Շիրվանզադեի փողոց 3-11 շենքեր, Մամիկոնյանց փողոց 41-45, 42-44, 50, 46/1-48/3, 47-49, 51-62, 52-58Ա շենքեր, Մամիկոնյանց փողոց 1-ին նրբանցք 1-9 առանձնատներ, Գրիբոյեդովի փողոց 7-31, 15-15Ա, 26, 42-44 շենքեր և 28-40 առանձնատներ, Կոմիտասի 1-ին նրբանցք 6-24 առանձնատներ և թիվ 82 դպրոց, Զարյան փողոց 74-74/2 շենքեր և 74/2 առանձնատուն, Վրացական փողոց 15-18, 17, 21/1-21/2 շենքեր, Արղության փողոց 29-40 շենքեր և 23/5-27/3 առանձնատներ, Ադոնցի փողոց 21/2-21/2 շենքեր, թիվ 38 մանկապարտեզ, Մալխասյանց փողոց 1 շենք, թիվ 36 դպրոց, թիվ 2 մարզադպրոց,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    10:00-11:00 Մելքումովի և Ս. Գևորգյան փողոցներ մասնակի,

    11:00-13:00 Ֆուչիկի փողոց 20, 24 շենքեր, Մարգարյան փողոց 11, 15 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝

    10:00-11:00 Աղաբաբյան, Ս. Գևորգյան և Մելքումովի փողոցներ մասնակի,

    Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝

    11:00-15:00 Հաղթանակ թաղամաս՝ 1, 2, 3, 4, 8, 13, 14, 18 փողոցներ մասնակի, Աշոտի և Լյովայի փողոցներ մասնակի, Հակոբ Հակոբյան, Սիլվարդ Հակոբյան, «ՄՌ» ՍՊԸ, «ՕՎԱԼ ՊԼԱՍՏ», «ԴՈՒԵՏ ՔՈՄՓԱՆԻ», Էդուարդ Խաչատրյան, «ԴԱՆ ՏՐԱՆՍ» ՍՊԸ, «ՊՐՈՖ ՄԵՏ» ՍՊԸ, «ԼՈՒՉԻՆՈ» ՍՊԸ,

    11:00-14:00 Մ. Մելքոնյան փողոց 44, 50, 50/1, 52, 52/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Ավան վարչական շրջան՝

    11:00-13:00 Ավան՝ Դ. Վարուժան թաղամաս՝ 4, 5, 6, 7, 8 շենքեր և հարակից տարածքների առանձնատներ, «Մուրադյան Մարատ» ԱՁ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝

    11:00-17:00 Նոր Նորք 4-րդ զանգված՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ, «Սմարթ Մոթորս», «Վիներոն» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արմավիրի մարզ՝

    11:00-17:00 Արտաշար գյուղ,

    Արարատի մարզ՝

    11:00-12:30 Ջրաշեն գյուղ մասնակի,

    11:00-13:00 Արարատ քաղաք՝ Աբովյան, Գրիբոյեդովի, Սալակիթ, Կոմիտասի, Խանջյան, Սպանդարյան, Շահումյան, Թումանյան, Իսահակյան, Ղուկասյան փողոցներ մասնակի,

    12:00-14:00 Արարատ քաղաք՝ Շահումյան, Արարատյան փողոցներ մասնակի, Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավան մասնակի,

    Վայոց ձորի մարզ՝

    11:00-13:30 Ելփին գյուղ մասնակի,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:00-13:00 Սարուխան գյուղն ամբողջությամբ, գյուղապետարան և հարակից բոլոր բնակիչ-բաժանորդներ, գերեզմանոցին հարակից տարածքի բնակիչ-բաժանորդներ, հին ակումբի մոտի պոմպակայան, կարտոֆիլի պահեստ և հարակից բնակիչ-բաժանորդներ, թիվ 3 միջնակարգ դպրոց, «Թիմ Տելեկոմ» ընկերության բջջային օպերատորի կայան, «ԷՍՏ» ՍՊԸ քարի արտադրամաս, Ներքին Գետաշեն գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11։30-12։00 Դրախտիկ գյուղ՝ 3-րդ փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12։30-13։00 Դրախտիկ գյուղ՝ 6-րդ փողոց մասնակի և հարակից հանրային բաժանորդներ,

    13։00-13։30 Դրախտիկ գյուղ՝ 9-րդ փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11։00-11։30 Ճամբարակ համայնք՝ Ձորավանք գյուղն ամբողջությամբ, Դրախտիկ գյուղ՝ 1-ին փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12։00-12։30 Ճամբարակ համայնքի Անտառամեջ գյուղն ամբողջությամբ,

    13։00-13։30 Ճամբարակ համայնքի Ձորավանք գյուղն ամբողջությամբ,

    11:00-15:00 Սևան համայնք՝ Էներգետիկների փողոց, «Սևան ՀԷԿ»-ին հարող հատված, Գոմաձոր թաղամաս մասնակի, ԲԷՑ, Բուսաբույժ «Նանա», «Սևան ՆԵ» հյուրանոց, «Գևորգյանի Քոլեթ», «Մերպո» ռեստորաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-14:00 Գեղհովիտ գյուղն ամբողջությամբ, Մարտունի քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:00-15:00 Մարտունի քաղաք՝ Երևանյան, Զիրոյան փողոցներն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:30-17:00 Մարտունի քաղաք՝ Կամոյի, Աբովյան, Մյասնիկյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:00-17:00 Մադինա, Լեռնակերտ, Վաղաշեն գյուղերն ամբողջությամբ, Մարտունի քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Տավուշի մարզ՝

    11:30-14:30 Դիլիջան քաղաք՝ Աբովյան և Կալինինի փողոցներ մասնակի,

    11:00-14:00 Կայանվան, Այգեհովիտ, Վազաշեն գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Լոռու մարզ՝

    11:00-14:00 Կուրթան գյուղ,

    11:00-15:00 Տաշիր քաղաք՝ Երևանյան, Գետափնյա, Խանջյան, Գրիբոյեդովի, Թումանյան և հարակից փողոցների 1-5 թաղամասեր, «Անի» և «Վան» բնակելի զանգվածներ,

    12:00-16:00 Վարդաբլուր գյուղ,

    Շիրակի մարզ՝

    13:00-16:00 Մարալիկ քաղաք՝ Գագարինի, Թումանյան, Մաշտոցի փողոցներ, Երիտասարդական փողոց մասնակի, Լանջիկ, Ձիթհանքով, Քարաբերդ գյուղեր,

    11:00-13:00 Ամասիա գյուղ՝ 2, 24, 26 փողոցներ, հրշեջ մաս, արվեստի դպրոց, Ազգային անվտանգության ծառայության շենք, գրադարան, մարզադպրոց, կաթի գործարան, Ամասիայի ճանապարհաշինարարական շահագործման ձեռնարկություն, գազի գրասենյակ,

    Սյունիքի մարզ՝

    11:30-14:30 Սիսիան քաղաք՝ Շիրակի փողոց։

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին։

  • Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել


    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հուլիսի 18-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժին է դիմել Արարատի մարզի բնակիչ 32-ամյա մի կին և հայտնել, որ հուլիսի 15-ին իր ամուսինը անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ Մադինա բնակավայրի սարատեղիում պլաստմասե խողովակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ ոտքերի շրջանում պատճառելով մարմնական վնասվածքներ։

    Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, կինը ոստիկաններին հայտնել է նաև, որ նույն օրը՝ վերը նշված դեպքից հետո, ժամը 23։30-ի սահմաններում, ամուսինը իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ։


    Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ իրավապահները ամուսնուն հայտնաբերել, ձերբակալել և կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին։


    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին



    Միջազգային





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին: BBC-ն գրում է, որ համաշխարհային առևտրին սպառնում է ևս մեկ լուրջ խոչընդոտ, և այն ուժով վերացնելու փորձերը կարող են հանգեցնել Մերձավոր Արևելքում լարվածության նոր աճի:


    Եմենի հութիներն այս շաբաթ հրթիռակոծել են երկու սաուդյան նավ: Հութիների պնդմամբ՝ ևս 10 նավ հրապարակված վերջնագրից հետո շրջվել է ու հեռացել Սաուդյան նավահանգիստներից:


    Այսպիսով, վտանգվել է նավագնացությունը Բաբ էլ Մանդեբի նեղուցում, որը Կարմիր ծովի հարավային ծայրամասը կապում է Հնդկական օվկիանոսի հետ։ Այն ավելի է կարևորվել Իրանի կողմից Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակման պատճառով, որն անհրաժեշտ է Պարսից ծոցի երկրներից նավթի և քիմիական արտադրանքի արտահանման համար։

    Թեհրանը հերքել է հութիներին հրթիռներ մատակարարելու փաստը։ Հութիներն էլ հերքում են Իրանի հետ ռազմական կապերը՝ պնդելով, իրենք են զբաղվում իրենց սպառազինությամբ։

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • Արաղչին Լավրովին հայտնել է իրանական նավի վրա hարվածի համար Ուկրաինային պատասխանելու Իրանի իրավունքի

    Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Թեհրանն իրեն իրավունք է վերապահում պատասխանել Կիևին Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա հասցված հարվածի համար։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    «Երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել Արաղչիի և Լավրովի միջև, որը մեծ մասամբ նվիրված էր այս թեմային։ Մեր ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Իրանը պահպանում է պատասխանելու անօտարելի իրավունքը», – ասել է դիվանագետը։

    Նշենք, որ հուլիսի 26-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Լավրովն ու Արաղչին զրույցի ընթացքում քննարկել են Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակման շուրջ ստեղծված իրավիճակը։ Ռուսաստանյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ցավակցություն է հայտնել իրանցի նավաստու մահվան կապակցությամբ, իսկ նրա իրանցի գործընկերը ընդգծել է կիևյան վարչակարգի արկածախնդրությունները կանխելու անհրաժեշտությունը։

    Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ուկրաինան հարված է հասցրել Կասպից ծովում գտնվող իրանական առևտրային նավին, ինչի հետևանքով զոհվել է անձնակազմի անդամ։

  • Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք

    Օրեցօր զարգացող գործիքակազմերի ֆոնին Ազգային ժողովի աշխատակազմը որոշել է ԱԺ պաշտոնական կայքը փոխարինել բոլորովին նոր չափանիշներով։

    Շուրջ 6 տարի տևած երկարատև աշխատանքներից հետո նոր կայքն արդեն պատրաստ է ներկայանալ հանրությանը նոր տեսքով, աշխատանքային նոր գործիքներով, որոնման առավել արդյունավետ միջոցներով, տեղեկատվական անվտանգության բարձր մակարդակով։

    ԱԺ նոր կայքի գործարկման փուլում՝ միգրացիոն ժամանակահատվածում, հնարավոր է լինեն որոշակի տեխնիկական խնդիրներ, սակայն դրանք կկրեն ժամանակավոր բնույթ՝ վստահեցնում են պատասխանատուները։

    Կայքի այցելուները հնարավոր խնդիրների մասին կարող են տեղեկացնել կայքի հետադարձ կապի միջոցով։

    https://www.youtube.com/watch?v=CtqKi7tRduc

  • Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան

    ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է.

    «ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը տվյալներ է հրապարակել, ըստ որոնց՝ 8-րդ գումարման ԱԺ-ի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը, աշխատավարձերից բացի, ստացել է մոտ կես միլիարդ դրամ (488 մլն 86 հազար 470 դրամ) պարգևավճար։ Մյուս ընդդիմադիր խմբակցության՝ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորների ստացած պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 107 մլն 440 հազար 920 դրամ։

    Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար։ Որքան ավելի շատ են «պայքարել», այնքան Հայաստանն ավելի շատ է կորցրել, մինչդեռ նրանք այդ ընթացքում կանոնավոր կերպով հարստացել են։

    Եվ սա այն դեպքում, երբ խորհրդարան մտնելուց առաջ էլ այդ ընդդիմությունը բոլորովին աղքատ չէր։

    Նշված գումարների մեջ ներառված չէ նաև պատգամավորներին ամսական վճարվող 250 000 դրամը, որը նույնպես ստացել են հինգ տարի շարունակ։ Այսինքն՝ մոտավորապես ևս կես միլիարդ դրամ է հատկացվել «ընդդիմությանը»։ Սակայն մինչև ԱԺ մտնելը նրանք բողոքում էին, թե իբր նախորդ գումարման ԱԺ-ում պատգամավորները «անիմաստ» 50 հազար դրամ էին ստանում։

    Վերջնահաշվարկում ստացվում է, որ հինգ տարվա ընթացքում խորհրդարանական ընդդիմությունը, աշխատավարձերը չհաշված, ավելի քան 1 միլիարդ դրամ է ստացել՝ պայքարի իմիտացիա ստեղծելու համար»։

  • Երևանի ավագանու թափուր մանդատները տրվել են «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի հաջորդ թեկնածուներին

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի ավագանու թափուր չորս մանդատները տրամադրել է «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակների հերթական հաջորդ թեկնածուներին։ Համապատասխան որոշումն ընդունվել է ԿԸՀ-ի՝ 2026 թվականի հուլիսի 27-ին կայացած նիստում։

    Հանձնաժողովը հիմք է ընդունել Երևանի քաղաքապետի արձանագրությունները՝ ավագանու անդամներ Մեսրոպ Մանուկյանի, Լևոն Լևոնյանի, Միքայել Խաչատրյանի և Նատալյա Սինորյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ։

    «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից մանդատը տրվել է Կարապետ Վարդանյանին։

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ավագանու անդամի մանդատներ են ստացել Գոհար Սաֆարյանը, Սերգեյ Ապրեսյանը և Արթուր Մայիլյանը։

  • Ռետրոգրադ Սատուրն․ մինչև հուլիսի վերջ ազատվեք հին իրերից – ԱՄԲԻՈՆ NEWS

    Սատուրնի ռետրոգրադ շարժումը կազդի յուրաքանչյուրիս վրա, հավատում եք թե ոչ, դրանից ազդեցությունը չի փոխվում

     

    Մինչև հուլիսի վերջ դեն նետեք բոլոր հին, անպետք, չօգտագործվող, պատռված, ճաքած, կոտրված, մաշված, վատ հիշողություններ արթնացնող իրերը

     

    Այս ամենը ահռելի էներգիա են խլում ձեզանից, ռետրո Սատուրնի ժամանակ առանց այն էլ մեր հին կարման գալիս է մեր առջև, հին իրերը ավելի կբարդացնեն իրավիճակը, քանի որ հին իրերը կառավարվում են հենց Սատուրնով, եթե դրանցից չազատվենք, կունենանք էներգիայի և կենսաուժի կորուստ, նոր հնարավորությունների համար ուղղակի տեղ չի լինի

     

    Որքան շատ նշված իրերից ազատվեք, այնքան թույլ ազդեցություն կունենա ձեր վրա ձեր բացասական կարման, դա նաև կարմայի մաքրման պրոցես կլինի

     

    Բավական լուրջ շրջան է լինելու, եթե ավելի գիտակցաբար ցանկանաք անցնել այս շրջանը, որ ի օգուտ ձեզ լինի, այլ ոչ թե հակառակը, Սատուրնի հետ աշխատելու պրակտիկաներ կտամ, կասեմ, թե ինչպես է Սատուրնը բլոկավորում մեր կյանքը և ինչպես ապաբլոկավորենք նրան

     

    ՕՄ🕉️

  • Այսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հայաստանը կարող է կորցնել կաթնամթերքի արտահանումից ստացվող եկամուտների գրեթե 80%-ը, եթե զրկվի ռուսական շուկա մատակարարումներ իրականացնելու հնարավորությունից․ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

    2025 թվականին Հայաստանի կաթնամթերքի արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 20,2 մլն դոլար, որից 16 մլն դոլարը կամ 79,3%-ը բաժին է ընկել Ռուսաստանին։ Արտահանվող ապրանքների թվում են պանիրը, կաթը, կարագը, ձուն և այլ կաթնամթերք։

    Կաթնամթերքի արտահանման մյուս հիմնական շուկաներն են եղել ԱՄՆ-ը, Բելառուսը և Վրաստանը։

    Հիշեցնենք, որ Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, որ հուլիսի 27-ից ժամանակավորապես սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • «Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան

    Սրբուհի Գալյանը հիշեցրել է, որ մեր երկրում գործում են կարգավորումներ, ըստ որոնց գործերի քննության ժամկետն առաջին ատյանի դատարանում տևելու է ոչ ավելի, քան մեկ տ…