Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 18-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժին է դիմել Արարատի մարզի բնակիչ 32-ամյա մի կին և հայտնել, որ հուլիսի 15-ին իր ամուսինը անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ Մադինա բնակավայրի սարատեղիում պլաստմասե խողովակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ ոտքերի շրջանում պատճառելով մարմնական վնասվածքներ։
Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, կինը ոստիկաններին հայտնել է նաև, որ նույն օրը՝ վերը նշված դեպքից հետո, ժամը 23։30-ի սահմաններում, ամուսինը իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ։
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ իրավապահները ամուսնուն հայտնաբերել, ձերբակալել և կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին։
Հետևեք մեզ՝ այստեղ
Leave a Reply