Author: Balance2

  • ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

    Բուժզննումն ավարտելուց հետո Հանրապետության նախագահը վերադարձել է բնականոն աշխատանքային ռեժիմի։
  • Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»․ Վահագն ՀովակիմյանՓաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետԲարձր եմ գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը ՀՀ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բըրնհեմին«Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար խոստացել են քաղաքացուն ընդգրկել օգնության ցուցակումՀամայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել2026 թվականի հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը

    Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»․ Վահագն ՀովակիմյանՓաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետԲարձր եմ գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը ՀՀ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բըրնհեմին«Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար խոստացել են քաղաքացուն ընդգրկել օգնության ցուցակումՀամայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել2026 թվականի հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748. ՊԵԿՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ. Հակակոռուպցիոն կոմիտեՕգոստոսի 2-ին մեկնարկում են ամենամյա բանակային խաղերը. ՊՆ«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄԴավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներինՌուբեն Ռուբինյանի կարգադրություններով ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից Հայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող միգրանտներինՀյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել. ՍԱՏՄԿԸՀ նախագահը հնչեցնում է «Հայաստան» դաշինքի՝ ԱԺ անցած պատգամավորների անունները. ՏեսանյութՈվքեր կլինեն նոր ԱԺ-ում «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները. ԿԸՀ. ՏեսանյութՈվքեր կլինեն նոր խորհրդարանի ՔՊ-ական պատգամավորները. ԿԸՀ նախագահը հնչեցնում է անուններ. ՏեսանյութՈվքե՞ր են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ինքնաբացարկ հայտնելՈՒՂԻՂ I ԿԸՀ-Ն ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ Դատարան են հանձնվել ընտրակաշառք տալու նախապատրաստություն կատարած՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի վերաբերյալ քրեական վարույթի նյութերըԱնհամբեր սպասում եմ Ձեզ հետ համագործակցությանը. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ ՄիլիբենդինՍարիկ Մինասյանը դադարեցնում է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները. նա կվերցնի պատգամավորի մանդատը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դե Վևերին՝ Ազգային տոնի առիթովԻսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ Իրանը միջուկային ցենտրիֆուգներ է տեղափոխելԾնվել է Մարմարիկ գետում մшհшցած հայտնաբերված 2-шմյա Տիգրանի եղբայրը, նրան կրկին Տիգրան են կոչելԱնհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորանշանակ վարչապետինՀուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտի» կառավարիչը․ Գևորգ ՊապոյանԱփսոսանք եմ հայտնում ինքնաբացարկ հայտնած Գոհար Մելոյանի համար, հուսով էի կգար ԱԺ ու կբացատրեր՝ որ օրվանից Կիրանցը անկլավ դարձավ. Տարոն Չախոյան1 արծաթե և 1 բրոնզե մեդալ կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայումՄեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը կստանձնի Էնդրյու ԲըրնհեմըՇենգավիթում ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանաՍերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել էՖՈՏՈ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞վ է Էրեբունիում սպшնված 20-ամյա տղան․ մանրամասներ. ArmLurԵրևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Տիգրան ԱվինյանՏաշքենդում անցկացվող քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն արժանացել է 2 բրոնզե մեդալիՄիքայել Խաչատրյանը լքում է Երևանի ավագանին․ նա կշարունակի աշխատանքը որպես ԱԺ պատգամավոր ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասինՄեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն իրազեկում էՆորոգվել և գիծ է դուրս բերվել երեքվագոնանի մեկ շարժակազմ. Երևանի մետրոպոլիտենՉինաստանում թափառող կատուները դարձել են օդանավակայանի աշխատակիցներԳլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ապա աշխատանքային քննարկում անցկացրել Տավուշի մարզի դատախազությունումԴեսպան Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգըԳողթանիկ գյուղի ջրվեժում քաղաքացի է խեղդվել․ ջրասուզակը մոտ 6 մ խորությունից է դին դուրս բերել20.07.2026 Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցություն. ՈՒՂԻՂԵվրասիական միությունը սկսում է ներմուծվող բջջային հեռախոսների IMEI կոդերի ստուգման համակարգ ներդնելՁեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆՍևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զпհՄշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարարԱյգեշատում 36-ամյա վարորդն ավտովթ я шրից հետո վրшերթի է ենթարկել 11-шմյш հետիոտնիԱրփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության 35-ամյակին12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքներըԼիահույս եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք առավել զարգացնել և ընդլայնել մեր փոխգործակցային օրակարգը․ Փաշինյանը՝ Լիտվայի նորանշանակ վարչապետին«Ռոսսելխոզնադզորն» Իրանին խնդրել է դադարեցնել ծաղիկների սերտիֆիկացումը ՌԴ համար՝ կասկածելով դրանց հայկական ծագումըԿողբ համայնքի նախկին ղեկավարի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան«Ռոսսելխոզնադզորը» սահմանափակել է թուրքական հինգ արտահանողներից կորիզավոր մրգերի ներմուծումը ՌուսաստանԱղվան Վարդանյանը հայտարարել է, որ վերցնելու է պատգամավորական մանդատըՖրանսիան 400 տարի անց վավերացրել է Նիդերլանդների հետ Կարիբյան կղզու սահմանի սահմանազատման պայմանագիրըԱննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականումՄիջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ինԳետահովիտում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրելՖրանսիայում ՀՀ դեսպանը և Ռեժի Ֆրոդենը քննարկել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորություններըՀանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասովԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ ՊապոյանԿառավարությունը հաստատեց ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով տնտեսվարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տալու կարգըԳյումրիում դանակահարության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ոստիկանության հերքումըԿԳՄՍ նախարարը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծանոթացել աշխատանքների ընթացքինՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները. կան զոհեր և վիրավորներՆոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց․ դրանք քաղաքացիներին կտրամադրվեն աշնանըՄյասնիկյան պողոտայում վթարի հեղինակ 19-ամյա վարորդի խափանման միջոցը կփոխվի․ ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումը2020 թվականին Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՕդեսայի ափերի մոտ դրոնային հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավըԱՄՆ հարվածներից 30 իրանցի խաղաղ բնակիչ է զпհվելԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիПղբերգшկան դեպք՝ Երևանում․ Դավթաշենում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է 16-шմյա шղջնшկի մшրմինԾառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքըՇՄՆ-ն զգուշացնում է զերծ մնալ վայրի կենդանիներին կերակրելու, դրանց մոտեցնելու կամ որևէ կերպ մարդուն ընտելացնելու գործողություններիցԱրմեն Գրիգորյանը և Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությունը քննարկել են հետագա համագործակցության հարցերՎարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբՎահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել ՄակրոնինՄհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանըՌոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքներըԲացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը․ մասնակցել են ՆԳ նախարարն ու ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵվրոպայում շոգից մահացել է ավելի քան 10000 մարդ. հետազոտությունՀայաստանում մեկնարկում է ԵՄ նոր առաքելությունըԶգուշացեք «մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներիցԳագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազությունԿասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա ԿալասՇինանյութի արտադրության ոլորտում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքերԴավիթ Խաժակյանը լքում է Էդմոն Մարուքյանի ղեկավարած կուսակցությունըԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիրԱյսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնըԲլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվումՀայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորումՀայցերը լինելու են շատ ծանր այդ ոչ բարեխիղճ լրատվամիջոցների համար: Հետո չասեք մամուլին ճնշում են: Դուք եք սկսել. Արայիկ ՀարությունյանՍեպտեմբերի 1-ից Արմավիր համայնքի ուսանողները կտեղափոխվեն անվճար. Վարշամ ՍարգսյանՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը

  • ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ տեղափոխվել է հիվանդանոց

    ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ տեղափոխվել է հիվանդանոց։ 

     

    ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նախագահի ինքնազգացողությունը վատացել է, ինչի հետևանքով նա նախաինֆարկտային վիճակով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Վահագն Խաչատուրյանն անցել է անհրաժեշտ հետազոտությունները, որից հետո դուրս է գրվել հիվանդանոցից

  • Ուկրաինայի նախկին ԶՈՒ հրամանատարը նորանշանակ Դրապատիի նշանակումը «նոր հույս» է անվանել

    Ուկրաինայի նախկին պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովը շնորհավորել է Միխայիլ Դրապատիին՝ ԶՈւ գերագույն հրամանատար նշանակվելու կապակցությամբ՝ այն անվանելով «թարմ օդի շունչ և նոր հույս»։

    Ֆեդորովը նշել է, որ Դրապատիից սպասվում է հստակ ռազմավարություն՝ պատերազմը ավարտելու, զինվորների կյանքը պահպանելու և հակառակորդին հակազդելու ուղղությամբ։ Նա նաև շնորհակալություն է հայտնել նախկին գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկիին՝ Կիևի մարզի պաշտպանության և Խարկովի գործողության համար։

    Հուլիսի 21-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր Միխայիլ Դրապատիին Ուկրաինայի ԶՈւ նոր գերագույն հրամանատար նշանակելու մասին։

  • Հայ հոգևորականին վախեցնե՞լ․ Ռուսաստանի թեմի հոգևորականներն ամեն պահի պատրաստ են․․․ Եզրաս Սրբազան (video)

    Հայ հոգևորականին վախեցնե՞լ․ Ռուսաստանի թեմի հոգևորականներն ամեն պահի պատրաստ են․․․ Եզրաս Սրբազան (video)

  • Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են նրա համածառայակիցները․ հարուցվել է քրեական հետապնդում

    Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում վերջինիս համածառայակից կրտսեր սերժանտի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, իսկ շարքային զինծառայողի նկատմամբ՝ 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։                                                                         

    Վարույթի շրջանակում վերջիններս ձերբակալվել են և նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: 

  • Բագրատաշենի և Ագարակի անցակետերի տարածքում բեռնատարների համար պարտադիր կուտակային կայանատեղիներ կստեղծվեն

    Արտահանման գործընթացները դյուրացնելու և արտահանումը խթանելու նպատակով Կառավարությունը նախատեսում է ներդնել նոր կարգավորումներ, որոնք վերաբերում են սահմանային անցակետերի մոտ հերթերի կառավարմանը և կայանատեղիների ստեղծմանը։ Համապատասխան նախագիծը Կառավարության՝ հուլիսի 23-ի նիստում ներկայացրեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։

    Ըստ այդմ՝ նախատեսվում է ստեղծել կայանատեղիների գործունեության իրավական հիմքեր և միաժամանակ մասնավոր հատվածին հնարավորություն տալ ներդրումներ կատարել այդ ենթակառուցվածքներում։ Ըստ ՊԵԿ նախագահի՝ որոշման նախագիծը հրապարակային օֆերտա է մասնավոր ներդրողների համար, որպեսզի մաքսային անցակետերի հարակից տարածքներում ստեղծվեն ժամանակակից կայանատեղիներ, որտեղ քաղաքակիրթ պայմաններում կսպասարկվեն դեպի այլ երկրներ արտահանում իրականացնող բեռնատարները։

    «Նախագիծը երկու հիմնական նպատակ է հետապնդում. առաջինը՝ մաքսային սահմանով ապրանքների մեկնման գործառնությունների արագացում, անխոչընդոտ անցում նախնական հերթագրման և մեկնող տրանսպորտային միջոցի վերաբերյալ տեղեկատվության հավաքման միջոցով, երկրորդը՝ պետական սահմանի անցման կետերում տրանսպորտային միջոցների կուտակումների բացառում»,- ասաց նա:

    Կուտակային կայանատեղիներ կստեղծվեն երկու մաքսային անցակետերի՝ Բագրատաշենի և Ագարակի հարակից տարածքներում։ Այդ անցակետերով երթևեկող բեռնատարների համար կուտակային կայանատեղի մուտք գործելը պարտադիր կլինի, և միայն դրանից հետո նրանք կկարողանան շարժվել դեպի մաքսային անցակետ։

    Նախագծով սահմանվում են նաև կայանատեղիների տեխնիկական պահանջները․ դրանք պետք է գտնվեն մաքսային անցակետից առավելագույնը 20 կմ հեռավորության վրա, ունենան առնվազն 3000 քառակուսի մետր մակերես, լինեն ասֆալտապատ կամ բետոնապատ, ապահովված լինեն համապատասխան գծանշումներով, էլեկտրոնային թվային կառավարման համակարգով և տեսախցիկներով։ Կայանատեղիների համակարգերը պետք է փոխգործակցեն նաև ՊԵԿ-ի մաքսային թվային համակարգերի հետ։

    Ըստ ՊԵԿ նախագահի՝ հերթերի կառավարման համակարգը թափանցիկ է լինելու, տեսանելի բոլորին, կայքի տրամաբանությամբ, երևալու է՝ կայանման համար ինչ տեղեր կան: «Գնի համար առավելագույն չափ է սահմանվում. խոսքը 5000 դրամի մասին է, այսինքն՝ մինչև 5000 դրամ յուրաքանչյուր ներդրող կարող է առաջարկ ներկայացնել պահանջները բավարարելու դեպքում»,- տեղեկացրեց նա:

    ՊԵԿ նախագահը նշեց, որ կուտակային կայանատեղիներից մաքսային անցակետեր շարժվելու հերթականության համար սահմանվելու են 3 առաջնահերթ կատեգորիաներ։ Առաջին հերթին առաջնահերթություն կտրվի արագ փչացող բեռներին՝ կենդանի ձկներին, մսին և մսամթերքին, կաթնամթերքին, բանջարեղենին և շուտ փչացող այլ ապրանքներին։ Երկրորդ առաջնահերթությունը կվերաբերի հատուկ մաքսային ընթացակարգով տեղափոխվող բեռներին, այդ թվում՝ միջազգային միջոցառումների համար նախատեսված ապրանքներին, դիվանագիտական բեռներին և դոնորական օգնության շրջանակում տեղափոխվող ապրանքներին։ Երրորդ առաջնահերթությունը կտրամադրվի լիազորված տնտեսական օպերատորներին, ինչպես նաև բարեխիղճ հարկ վճարողներին, որոնք համապատասխանում են օրենքով սահմանված չափանիշներին։

  • Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել

    Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել Հուլիսի 22-ին՝ ժամը 17։06-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի նախկին կահույքի արտադրամասի տանիքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

    Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

    Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցում գտնվող չշահագործվող կահույքի արտադրամասի տանիքում։

    Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։00-ին, մարվել՝ 18։44-ին։ Այրվել են խոտածածկույթ (200 քմ) և շինության տանիքը՝ մոտ 90 քմ։

  • ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ»



    Lifestyle


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ


    Կետերի և դելֆինների միջազգային օր, Եգիպտոս՝ Հեղափոխության օր:


    ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

    1298– սպանվել է Կիլիկյան Հայաստանի թագավոր Թորոս Գ-ն:


    1938 –ծնվել է հայազգի խորհրդային և ամերիկյան նկարիչ-գրաֆիկ, հումորային կոլլաժի վարպետ Վագրիչ Բախչանյանը:


    1946-հայրենադարձների առաջին քարավանը «Տրանսիլվանիա» շոգենավով դուրս է եկել Բեյրութից և մի քանի օր անց ժամանել Բաթում։ Այնտեղից գնացքներով նրանց տեղափոխել են Հայաստան։

    1993 – Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումները՝ Վիտալի Բալասանյանի հրամանատարությամբ, քառասնօրյա համառ մարտերց հետո գրավել են Աղդամ քաղաքը և որպես ռազմավար առգրավել ռազմական տեխնիկայի հսկայական քանակ։


    2014- Քարվաճառի տարածք ներխուժած և Ղարաբաղի իրավապահների կողմից ձերբակալված երկու ադրբեջանցի դիվերսանտներին մեղադրանք է առաջադրվել Լեռնային Ղարաբաղի Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով։


    2016- ՊՊԾ գնդի գրավման ժամանակ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Խորենացի փողոցում հրավիրված հանրահավաքում հայտարարել է, որ ինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հարթակը զիջում են «Սասնա ծռերի» կողմից լիազորված խորհրդին։ Ավելի վաղ Վարուժան Ավետիսյանը հայտարարել էր, որ Փաշինյանը փորձում է օգտագործել բարձրացող ժողովրդական շարժումն իր անձնական, կուսակցական նեղ շահերը սպասարկելու համար։

    2020-Թուրքիայի Անվտանգության խորհուրդն աջակցություն է հայտնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային: Անկարայում Էրդողանի վարած նիստի արդյունքներով ընդունված հռչակագրում բառացիորեն նշվել է. «Թուրքիան աջակցում է ցանկացած որոշման, որը եղբայրական ադրբեջանցի ժողովուրդը կընդունի իր արդարացի պայքարում»:


    ԱՇԽԱՐՀ


    1711 –ստորագրվել է Պրուտի պայմանագիրը, համաձայն որի, Ռուսաստանը Թուրքիային է վերադարձրել Ազովը և պարտավորվել վերացնել Տագանռոգ ամրոցը:

    1812– տեղի է ունեցել Սալթանով յան ճակատամարտը ռուս-ֆրանսիական զորքերի միջև. այն ռուսական և նապոլեոնյան բանակների պատերազմի առաջին ճակատամարտերից է:


    1875-վախճանվել է ամերիկացի գյուտարար, կարի մեքենայի ստեղծող Իսահակ (Այզեկ) Մերրիտ Զինգերը:


    1881– ստեղծվել է Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան, որը ամենահին միջազգային սպորտային ֆեդերացիան է:

    1901-գերմանացի բժիշկ Ռոբերտ Կոխը վարկած է առաջարկել, որ բուբոնային ժանտախտի տարածողներն առնետներն են:


    1903 -«Ford Motor Company» ընկերությունը վաճառքի է ներկայացրել իր առաջին ավտոմեքենան՝ «մոդել А»-ն:


    1918 –Օմսկի կառավարությունը հայտարարել է Սիբիրի անկախությունը, չեղյալ է հայտարարել բոլոր բոլ շևիկյան օրենքները, վերականգնել է կալվածատերերի իրավունքները հողի նկատմամբ:

    1948– վախճանվել է ամերիկացի նշանավոր ռեժիսոր Դեյվիդ Ուորք Գրիֆիտը, որը մեծ ներդրում է ունեցել ամերիկյան և համաշխարհային կինոյի զարգացման մեջ:


    1951 -Ռոկենկորտեում (Ֆրանսիա) բացվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանը:


    1951-վախճանվել է ֆրանսիացի ռազմական և պետական գործիչ, մարշալ Անրի Ֆիլիպ Պետենը:

    1974 –Հունաստանում ավարտվել է «սև գնդապետների» բռնապետությունը:


    1979 –Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Հոմեյնին արգելել է երաժշտության հեռարձակումը, քանի որ դա փչացնում է երիտասարդությանը:


    1982 –ՄԱԿ-ի կողմից կայացվել է որոշում՝ համընդհանուր արգելել կոմերցիոն նպատակներով իրականացվող կետորսությունը: 1985-ԽՍՀՄ-ում առաջին անգամ մարտական հերթապահության է կանգնել «Տոպոլ» հրթիռը:

    1985– ստեղծվել է աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը՝ Amiga-ն (Amiga 1000):


    1989– ծնվել է անգլիացի դերասան Դենիել Ռեդկլիֆը, որը հայտնի է Հարի Փոթերի դերակատարմամբ Ջոան Ռոուլինգի գրքաշարի հիման վրա նկարահանված ֆիլմերում:


    1990 –վախճանվել է ճապոնացի ինժեներ, JVC ընկերության հիմնադիր Կենձիրո Տակայանագին:

    1992– Աբխազիան հայտարարել է իր անկախությունը Վրաստանից:


    1994-Սանկտ Պետերբուրգում սկսվել են Բարի կամքի խաղերը:


    1995– հայտնաբերվել է ամենապայծառ գիսաստղերից մեկը` Հեյլ-Բոպպի գիսաստղը:

    2015 – «Կեպլեր» աստղադիտակի օգնությամբ հայտնաբերվել է առաջին երկրային տիպի էզոմոլորակը, որը գտնվում է Kepler-452 b արեգականման աստղի ուղեծրում:


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




  • «Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»


    Քաղաքականություն





    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Վերջին շրջանում Հայաստանի սոցիալտնտեսական կյանքում նկատվող միտումներն արդեն անցնում են տեղային դժգոհությունների սահմանը՝ վերածվելով խորքային, համակարգային ճգնաժամի։ Մայրուղիներ փակող լոլիկագործները, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ անող ձկնաբույծները և գյուղատնտեսության տարբեր ճյուղերի ներկայացուցիչները հստակ ազդակ են ուղարկում՝ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների հետևանքով ահռելի վնասներ կրած տնտեսվարողները աստիճանաբար սկսում են դուրս գալ փողոց։

    Գյուղացին ու արտադրողը կանգնած են կոտրած տաշտակի առջև, երբ իրացման ավանդական շուկաների խաթարումը, լոգիստիկ թանկացումներն ու արտահանման անհաղթահարելի խոչընդոտները ուղղակիորեն հարվածում են իրենց ապրուստին ու գոյությանը։

    Մինչ դաշտերում, ջերմոցներում ու ֆերմաներում ճգնաժամն օրեցօր խորանում է, պաշտոնական հռետորաբանության մեջ տիրում է բոլորովին այլ՝ զուգահեռ իրականություն։ Իշխանություններն ակնհայտ շինծու անհոգությամբ հայտարարում են, թե իբր մեզ համար բացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների ծաղկի շուկան, կամ թե եվրոպական երկրներն անհամբեր սպասում են հայկական պտուղ-բանջարեղենին։ Սակայն պաշտոնական այս սնամեջ ոգևորության հետևում թաքնված են սիմվոլիկ, ողորմելի ծավալներ։ Իրականության մեջ Եվրոպա հասնող խմբաքանակները հատուկենտ են կամ լավագույն դեպքում կրում են փորձնական բնույթ և որևէ կերպ չեն փոխարինում հազարավոր տոննաներով սպառման ավանդական ծավալներին։

    Ավելին, ջրի երես են դուրս գալիս ու առավել տեսանելի են դառնում լոգիստիկան ավտոմատացնելու և համակարգային լուծումներ տալու խնդիրները։

    Հասկանալի է, որ առանց հաշվարկված լոգիստիկայի ու իրական նախադրյալների՝ «եվրոպական շուկաների» մասին հեքիաթները լոկ PR թեզեր են։ Եվ այստեղ առաջանում է ամենաբնական հռետորական հարցը. եթե ամեն ինչ այդքան լավ է, ապա ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ։

    Ակնհայտ է նաև, որ սոցիալական այս խնդիրները րոպե առ րոպե խորանալու են, որովհետև սա դեռ սկիզբն է։ Իշխանություններին հաջողվեց ընտրական շրջանը չակերտավոր «կտերով» և սուտ խոստումներով ձգել, բայց քաղաքական մանիպուլ յացիաներն ունեն սպառման հստակ ժամկետ։ Երբ մարդն իրական աղետը զգում է սեփական գրպանի և սառնարանի պարունակության վրա, երկրում անխուսափելիորեն սկսվելու են սոցիալական ցնցումներ։

    Եվ եթե իշխանություններին թվում է, թե ամեն սոցիալական ցնցում կարող են կանխել կամ լռեցնել քաղաքական ռեպրեսիաների միջոցով, ապա դա վտանգավոր ինքնախաբեություն է։ Տնտեսական ճգնաժամը չի լուծվում ուժային մեթոդներով ու բերման ենթարկելով. իրավիճակն արդեն պահանջում է ուղիղ վիրահատական միջամտություններ՝ տնտեսության կազմակերպման, արտաքին առևտրի կառավարման և լոգիստիկ շղթաների վերանայման հարցերում։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում