Author: Balance2

  • Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի

    Հանրապետության տարածքում հուլիսի 22-ին և 23-ին և 25-ին՝ առավելապես կեսօրից հետո, 24-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Հուլիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 22-26-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, 24-26-ին նաև Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

    Երևանում հուլիսի 22-24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 21-26-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ։ Հուլիսի 25-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Հուլիսի 22-26-ին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

  • Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. առերեսումները կշարունակվեն վաղը

    ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոտ 10 ժամ տևած հարցաքննությունն այսօր ավարտվեց։ Հարցաքննությունը և առերեսումները շարունակվելու են վաղը։

    Ծառուկյանին այս անգամ ուղեկցեցին առանց ձեռնաշղթաների։

    Աջակիցները նրան ճանապարհեցին «Ծառուկյան, Ծառուկյան․․․ ազատություն» բացականչություններով ու ծափահարություններով։

  • Ինքնшսպшն եղած զինվորի գործով 2 անձ կա ձերբակալված. մեղադրանքներ են առաջադրվել

    Ինքնшսպшն եղած զինվորի գործով 2 անձ կա ձերբակալված. մեղադրանքներ են առաջադրվելՀուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում վերջինիս համածառայակից կրտսեր սերժանտի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, իսկ շարքային զինծառայողի նկատմամբ՝ 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):

    ՔԿ-ից հայտնում են, որ վարույթի շրջանակում վերջիններս ձերբակալվել են և նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

  • Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»



    Քաղաքական


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Պետության արտաքին դիմադրողականությունն ու կայունությունը երբեք չեն սահմանափակվում միայն պաշտոնական խողովակներով կամ դիվանագիտական կորպուսով։ Աշխարհի ցանկացած կենսունակ պետության թիկունքին կանգնած են անհատներ, որոնք ունեն միջազգային ծանրակշիռ կապեր, հեղինակություն և խոշոր կապիտալ՝ յուրատեսակ «անվտանգության բարձիկ» ձևավորելով սեփական երկրի շուրջ։ Տասնամյակներ շարունակ Ադրբեջանի պետական ռազմավարության առանցքային նպատակներից է եղել հենց այսպիսի ազդեցիկ գործիչների չեզոքացումն ու մեկուսացումը հայկական պետականության հիմքերից, քանի որ Բաքվում հստակ գիտակցում են՝ թուլացնելով նրանց՝ թուլացնում են հենց Հայաստանը։ Սակայն այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ հակառակորդի այս բազմամյա ծրագիրը զարմանալիորեն և անարգել կյանքի է կոչվում հենց երկրի ներսում։


    Այս մտահոգիչ իրողության հերթական փաստագրումն է փաստաբան Արամ Վարդևանյանի կողմից իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեղեկությունը, որտեղ նա ներկայացրել է Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակի մանրամասները։ Նա նշել է, որ 2025 թվականի հունիսի 18-ից առ այսօր՝ շուրջ 395 օր, կալանավորված է Սամվել Կարապետյանը։ Փաստաբանն ընդգծել է, որ դեռ 2021 թվականի հունիսի 18-ին Ադրբեջանի իրավասու մարմինները Կարապետյանի նկատմամբ հայտարարել են հետախուզում, և օրերս պարզ է դարձել, թե ինչ մեծ ոգևորություն է առաջացրել նրա կալանքն այդ երկրի իշխանությունների շրջանում։

    Բացահայտելով այս իրողությունը՝ Վարդևանյանն արձանագրել է, որ մենք գտնվում ենք քաղաքական հետապնդումների խայտառակ շրջափուլում, ունենք քաղբանտարկյալներ, և պետք է անդադար ու աննահանջ շեշտել՝ իրավունքը պետք է գերակայի:

    Այս իրավիճակը լավագույնս ի ցույց է դնում մի խոր և վտանգավոր միտում. Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ վարվող պետական քաղաքականության կարևորագույն ռազմավարական նպատակներից մեկը եղել և մնում է աշխարհասփյուռ հայության ազդեցիկ դեմքերի, խոշոր կապիտալի և միջազգային լուրջ կապեր ունեցող գործիչների մեկուսացումն ու չեզոքացումը: Անցնող տասնամյակներին Բաքուն ամեն գնով փորձում էր հասնել սրան տարբեր միջազգային հարթակներում, սակայն այսօր, ցավոք, այդ ամենը զարմանալի զուգադիպությամբ իրականություն է դառնում հենց Հայաստանի ներսում՝ տեղական իշխանությունների ձեռքով և բացարձակ անգործության պայմաններում:

    Հատկանշական է, որ վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անձամբ էր թիրախավորել Սամվել Կարապետյանին՝ բացահայտ խոսելով նրա եվրոպական ու եվրոպամետ կապերի, միջազգային ազդեցության և այն հսկայական լոբբիստական աշխատանքի մասին, որը նա իրականացրել է հայկական պետության շահերի պաշտպանության համար: Սա պատահականություն չէ: Սամվել Կարապետյանը այն գործիչն է, որի միջազգային կապերը՝ սկսած Ռուսաստանի Դաշնությունից մինչև արևմտյան ամենաբարձր շրջանակներ, քանիցս հրապարակայնորեն և արդյունավետորեն օգտագործվել են ի օգուտ Հայաստանի Հանրապետության:

    Այս համատեքստում ամենաառանցքային փաստն այն է, որ նրա ահռելի արտաքին կապերն ու հնարավորությունները ոչ թե ծառայեցվել են սեփական բիզնեսների ընդլայնմանը, այդ երկրներում նոր առևտրային արտոնություններ ձեռք բերելուն կամ նոր տնտեսական կայսրություններ հիմնելուն, այլ ուղղակիորեն ներդրվել են հայկական պետականության հզորացման գործում: Ընդ որում, դա արվել է ոչ թե հանուն հայկական պետության այս կամ այն ժամանակավոր ղեկավարի կամ քաղաքական անձի, այլ հենց հայկական պետության և նրա հարատևման համար: Նա եղել և մնում է հայկական պետականության պահպանության և հզորացման առանցքում:

    Եվ ի՞նչ ունենք այսօր. Սամվել Կարապետյանը, որի միջազգային լոբբինգից ու եվրոպական ազդեցությունից սարսափում էր Բաքուն, արդեն շուրջ 400 օր մեկուսացված է ու կալանքի տակ է հայոց եկեղեցուն պաշտպանելու հրապարակային հայտարարության համար: Այսպիսի ծանրակշիռ գործչի թիրախավորումն ու մեկուսացումը ուղիղ և կործանարար հարված է հայկական պետության ողնաշարին: Ամենացավալին և վտանգավորն այն է, որ հայաստանյան պետական կառույցները ոչ միայն բացարձակ անգործություն են ցուցաբերում արտաքին ճակատում հայկական շահերի պաշտպանության հարցում, այլև երկրի ներսում կուրորեն շարունակում են Ադրբեջանի այն քաղաքականությունը, որն ուղղված է ազդեցիկ հայերին չեզոքացնելուն:

    Երբ Բաքվի ցանկություններն ու հայաստանյան իրավապահ համակարգի գործողությունները գալիս և հանդիպում են նույն կետում, դա դադարում է իրավական գործընթաց լինելուց: Սա քաղաքական հետապնդումների այնպիսի խայտառակ շրջափուլ է, որտեղ սեփական ամբիցիաների կամ քաղաքական վախերի պատճառով կազմաքանդվում է պետության արտաքին դիմադրողականությունն ու ազդեցության լծակները՝ հենց այնպես, ինչպես երազում էին մեր հակառակորդները։


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




  • Oragir.live | Երկրաշարժ՝ Վրաստանում

    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հուլիսի 21-ի գիշերը, Վրաստանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ երկրի դիտարկման մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է Թբիլիսիի ժամանակով ժամը 00:34-ին՝ Նինոծմինդա քաղաքից 10 կիլոմետր արևելք։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3 մագնիտուդ:

    Ավելի վաղ՝ ժամը 20:40-ին, Ախալգորի քաղաքից 23 կիլոմետր հյուսիս գրանցվել էր երկրաշարժ, որի ուժգնությունը կազմել է 3.3 մագնիտուդ։

  • Ֆինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBank








    Իդրամի և IDBank-ի կողմից անցկացվող ֆինանսական և թվային գրագիտության դասընթացների հաջորդ կանգառը Սյունիքի մարզն էր։ «Դավիթբեկյան խաղեր» հիմնադրամի, Իդրամի և IDBank-ի համագործակցության շնորհիվ ամենամյա համահայկական մրցույթ-փառատոնն այս անգամ ստացավ նոր գույներ։ Ամենօրյա մարտահրավերներն ու փորձությունները հաղթահարելու հետ մեկտեղ մասնակիցները հնարավորություն ստացան ծանոթանալու ֆինանսական աշխարհին և զեղծարարություններից պաշտպանվելու կանոններին։

    «Դավիթբեկյան խաղեր» հիմնադրամը «Մի դրամի ուժ»-ի ապրիլ ամսվա շահառուն էր։ Կուտակված 5 293 423 դրամը հիմնադրամին հնարավորություն տվեց ընդլայնել իր գործունեությունը՝ Սյունիքում անցկացվող ամենամյա համահայկական մրցույթ-փառատոնի շրջանակներում ընդգրկելով ավելի շատ պատանիների։

    IDBank-ի «Կապան» մասնաճյուղի կառավարիչ Վլադիմիր Ստեփանյանի խոսքով` համագործակցությունը նպաստում է պատանիների թիմային մտածողության զարգացմանն ու նրանց ակտիվ ներգրավվածությանը համայնքային կյանքում։

    «IDBank-ն ու Իդրամը մշտապես կարևորում են համայնքներում բնակվող երիտասարդների շրջանում ֆինանսական և թվային գրագիտության զարգացմանը։ Մենք ձգտում ենք վաղ տարիքից կրթել երիտասարդներին՝ իրազեկ հասարակություն ձևավորելու նպատակով»,- նշեց Վլադիմիր Ստեփանյանը։

    «Դավիթբեկյան խաղեր» մրցույթ-փառատոնի գործադիր մարմնի ղեկավար Էդուարդ Աթանեսյանը բարձր գնահատեց Իդրամի և IDBank-ի հետ համագործակցությունը՝ ընդգծելով ձեռք բերված գիտելիքների կարևորությունը ապագայում որոշումների կայացման համար։

    «Ժամանակակից աշխարհում թվային և ֆինանսական գործիքները մեծ նշանակություն ունեն։ Ֆինանսական գրագիտության դասընթացները մեր առօրյայում ընդգրկելով՝ մենք ձգտում ենք երեխաներին տալ բավականաչափ գիտելիքներ այդ գործիքները գրագետ օգտագործելու համար»,- ասաց  Էդուարդ Աթանեսյանը։

    IDBank-ի բրենդի աջակցման մասնագետ, Իդրամ ընկերության բրենդի առաջխաղացման նախագծերի համակարգող Մովսես Բաբաջանյանը փաստեց, որ ֆինանսական գրագիտության վերաբերյալ գիտելիքները պետք է հասանելի լինեն բոլորին և ամենուր։

    «Ապագա սերնդին կրթելու Իդրամի և IDBank-ի առաքելությունը միայն դասընթացներով չի սահմանափակվում։ Հենց այդ նպատակով է ստեղծվել Idram Junior հավելվածը, որտեղ հասանելի է նաև Junius ֆինանսական մրցաշարը։ Սա անփոխարինելի ու շատ օգտակար գործիք է թե՛ ծնողների համար՝ հետևելու իրենց երեխաների ֆինանսական շարժին, թե՛ երեխաների համար՝ խաղային ու հասանելի ձևաչափով սովորելու ու գիտակցված քայլեր անելու ֆինանսների աշխարհում»,- նշեց Մովսես Բաբաջանյանը։

    ԱՅԴԻ ԲԱՆԿ ԵՎ ԻԴՐԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ





  • Սյունիքը՝ աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի հատման կիզակետ․ անորոշություն TRIPP նախագծի շուրջ

    Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմանը զուգահեռ նոր զարգացումներ են տեղի ունենում Թրամփի ուղու կամ TRIPP-ի կամ, ինչպես Ադրբեջանն ու Թուրքիան են անվանում, «Զանգեզուրի միջանցք»-ի, իսկ ավելի ճիշտ՝ Սյունիքի շուրջ։

    √ Նախ, ինչպես հուլիսի 10-ին տեղեկացրել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը՝ «AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրեցին TRIPP-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածքների ձևավորման նպատակով, ինչը կաջակցի տնտեսական աճին, փոխկապակցվածությանը և տարածաշրջանային ինտեգրմանը»։

    √ Հուլիսի 16-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Վաշինգտոնում 2026 թ հունիսի 1-ին և 2026 թ հունիսի 4-ին Երևանում ստորագրված՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ««Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP-ի) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Գործադիրի օրենսդրական նախաձեռնությանը։

    Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով կառավարությունը դիմել է Սահմանադրական դատարան։

    Խնդրո առարկա հարցի քննարկման ժամանակ ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը նշել է «Սահմանադրական դատարանի կողմից նշած միջազգային պայմանագրում ՀՀ-ի սահմանադրությանը չհակասող դրույթներ արձանագրելու որոշման պարագայում սահմանված կարգով կդիմենք ԱԺ, քննարկումը կտեղափոխենք այնտեղ: Համաձայնագրի կնքմամբ արձանագրվում է, որ ՀՀ-ն ու ԱՄՆ-ն նպատակ ունեն Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, տարածաշրջանային առևտրի զարգացման ճանապարհով նպաստել ու ամրապնդել Հարավային Կովկասում հաստատված խաղաղությունը:

    TRIPP զարգացման ընկերությունը կստանա հողօգտագործման, կառուցապատման իրավունք այս գոտիներում և այս իրավունքը կգործի նախնական 49 տարով։ Բաժնեմասերը կբաշխվեն հետևյալ կերպ՝ ԱՄՆ-ին կպատկանի 74%-ը, ՀՀ-ին՝ 26%-ը։ Այս նախնական ժամկետի՝ 49 տարին լրանալուց հետո հնարավորություն կա կողմերի համաձայնությամբ երկարացնել համաձայնությունն ու ժամկետը ևս 50 տարով, ու այս դեպքում կապահովվի, որ ՀՀ-ն ունենա ընկերության բաժնեմասերի 49%-ը:

    Այս համաձայնագիրը ոչ միայն համահունչ է հանրահռչակված սկզբունքներին և ամրագրված սկզբունքներին, այլև շրջանակային համաձայնագրում բազմիցս հղում է արվում և օգոստոսի 8-ի, և հունվարի 13-ի փաստաթղթերին: TRIPP-ի հիմնադրման փաստաթղթային գործընթացն ավարտելու համար առջևում դեռևս ունենք ևս 2 փաստաթուղթ, դա բաժնետերերի միջև պայմանագիրը կլինի, և կլինի արդեն TRIPP զարգացման ընկերության կանոնադրությունը, այժմ աշխատում ենք այդ փաստաթղթերի վրա»։

    √ Հայտնի է դարձել նաև, որ Սյունիքով անցնելիք TRIPP+ առևտրային նախագծի ղեկավար կնշանակվի ԱՄՆ քաղաքացի Կոնստանտին Սոկոլովը։

    TRIPP+ առևտրային հիմնադրամը կառավարելու է 201 մլն դոլարանոց բյուջե, և լիազորված է տրամադրել վարկեր, դրամաշնորհներ, ներդրումներ անել Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում ու Կենտրոնական Ասիայում՝ մասնավոր հատվածի ռազմավարական հատվածի համար։

    √ Այդ բոլորով հանդերձ, տարածաշրջանում խոշոր խաղացողները կամ աշխարհաքաղաքական կենտրոնները ոչ միանշանակ են ընկալում TRIPP-ի նախագծի իրականացման ընթացքը։

    Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի կարծիքով՝ «TRIPP-ի նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա»։

    Մ Գալուզինը թերահավատորեն է մոտեցել TRIPP-ի նախագծի կյանքի կոչմանը՝ հղում կատարելով իրանական ու չինական գործընկերներին։

    Նա նշել է՝ չի կարծում, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ վերջին ռազմական գործողություններից հետո իրանական կողմը կուրախանա Միացյալ Նահանգների ներկայությամբ՝ իր սահմանից անմիջապես հյուսիս։

    «Որոշ փորձագետներ կարծում են՝ քիչ հավանական է, որ չինական կողմը նույնպես գոհ կլինի Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա, Չինաստանի և Կենտրոնական Ասիայի միջև և այնուհետև դեպի Եվրոպա տրանսպորտային-լոգիստիկ երթուղու մի կտորի՝ «Թրամփի ուղի» երթուղու վրա ամերիկյան վերահսկողությունից։ Այսպիսով, հեռանկարները երկիմաստ են, և մենք կարծում ենք, որ Ռուսաստանի մասնակցությունից այս նախագիծը միայն կշահի: Ենթադրաբար այդ նախագիծը պետք է կառուցվի ռուսական երկաթուղու նույն լայնությամբ՝ Ադրբեջանի հետ անխափան կապ ապահովելու համար։ Հայկական երկաթուղիները կառավարվում են «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի կողմից, որը «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ձեռնարկություն է։ Հայաստանի տարածքով տարանցումը, ի դեպ, Եվրասիական տնտեսական միության մասով, պետք է իրականացվի Եվրասիական տնտեսական միության նորմերին և կանոնակարգերին համապատասխան, որից Հայաստանը, ինչպես հայտարարում է, չի ցանկանում դուրս գալ։

    Վերջապես, «Թրամփի ուղի»-ն կանցնի ռուս սահմանապահների կողմից պահպանվող տարածքով, որոնք տասնամյակներ շարունակ իրենց հայ գործընկերների հետ միասին պահպանում են Հայաստանի սահմանները Թուրքիայի և Իրանի հետ։

    Այսպիսով, այս կամ այն կերպ, Ռուսաստանի կարծիքը պետք է հաշվի առնվի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության կարծիքը», – նշել է Միխայիլ Գալուզինը։

    √ TRIPP-ի թեման շարունակում է մնալ միջազգային մամուլում քննարկվող հարցերից մեկը։

    Հրապարակումներից մեկում կարդում ենք՝ «ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների առջև իր անսպասելի դիմադրողականությունից ոգեշնչված՝ Իրանը ավելի մեծ վստահություն է ցուցաբերում, մասնավորապես Հայաստանի նկատմամբ, որի հետ այն կիսում է 44 կիլոմետրանոց (27 մղոն) սահման։

    Փոքրիկ գոտին կարևոր է Իրանի Սև ծով մուտք գործելու համար և Իսլամական Հանրապետությանը լծակներ է տալիս իր մյուս հյուսիսային հարևանի ու Իսրայելի մտերիմ դաշնակցի՝ Ադրբեջանի նկատմամբ։

    Իրանի հետ հարաբերություններում ամենահրատապ հարցերից մեկն Իրանի համար «Թրամփի երթուղին» կամ TRIPP-ն է: Թեհրանը վախենում է, որ միջանցքի իրական նպատակն է ֆիզիկապես կտրել այն Հայաստանից և Վրաստանից ու ԱՄՆ անվտանգության կապալառուներին, որոնք նախատեսված են երթուղին պաշտպանելու համար, տրամադրել որոշակի մեկնարկային հարթակ՝ հետագա հակամարտության դեպքում:

    Զարմանալի չէ, որ ՀՀ-ում Իրանի դեսպանը մամուլի ասուլիսի ժամանակ բարձրացրեց TRIPP-ի թեման: Հիշելով Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածները՝ դեսպանն ասաց. «Իրանի շատ օրինական և տրամաբանական մտահոգությունն իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության վերաբերյալ պետք է հստակ պատասխան ստանա»։

    √ Այդ ամենի հետ մեկտեղ՝ Ադրբեջանը չի թաքցնում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ իր  նկրտումներն ու պատկերացումները։

    Նախագահ Ալիևն է ասում՝ ««ԱՄՆ-ում հասկացան, որ Զանգեզուրի միջանցքը կարևոր նախագիծ է, քանի որ այն կկապի Ադրբեջանը նրա Նախիջևանի էքսկլավի հետ։ Նրանք շատ արդյունավետ աշխատեցին՝ կարողանալով բացատրել Հայաստանին, որ Հայաստանն ինքը ունի խաղաղության կարիքը։ Իհարկե, Սպիտակ տանը պատմական հանդիպման ժամանակ նախագահ Թրամփը, Հայաստանի վարչապետի և ինձ հետ միասին, ստորագրեցինք համատեղ հայտարարություն։ Միևնույն ժամանակ, երկու երկրների արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը»։

  • Նարեկ Կարապետյանը չի՞ կալանավորվի․ ԿԸՀ-ն մերժել է նրան…

    Նարեկ Կարապետյանը չի՞ կալանավորվի․ ԿԸՀ-ն մերժել է նրան…

  • Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

    Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հուլիսի 21-ից մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը։

    Մրցաշարին մասնակցում են 10 երկրների շուրջ 100 մարզիկներ, ովքեր մի քանի օր շարունակ կմրցեն լավագույնի կոչման համար։ Մրցաշարն ընդգրկված է Եվրոպական բռնցքամարտի ֆեդերացիայի օրացուցային պլանում։

    Եզրափակիչ մենամարտերը կկայանան հուլիսի 25-ին՝ ժամը 15:00-ին։

  • Երեկ մաhացած զինծառայողը չարենցավանցի 20-ամյա Նարեկ Թորոսյանն է. Ազատություն

    Երեկ մահացած զինծառայողը, որի ինքնության և մահվան հանգամանքների մասին իրավապահներն արդեն երկու օր է տեղեկություն չեն հայտնում, Նարեկ Թորոսյանն է: Նա 20 տարեկան էր, Չարենցավանից, Ռուս-հայկական համալսարանի ուսանող էր: Այս մասին հայտնում է «Ազատությունը»:

    Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը «Ազատության» հետ զրույուցում նշեց, որ իր տեղեկություններով՝ ինքնասպանություն է տեղի ունեցել, մանրամասներին, սակայն, չէր տիրապետում:

    «Ազատություն»-ը այս տեղեկությունը չի կարողացել պաշտոնապես ճշտել, քանի որ Քննչական կոմիտեն այսօր ևս հրաժարվեց մանրամասներ հայտնել զինծառայողի մահվան հանգամանքների մասին:

    Չարենցավանի համայնքապետն ասաց, որ լավ է ճանաչում Նարեկ Թորոսյանի ընտանիքին: «Նորմալ ընտանիք են», — նշեց Շահգալդյանը:

    «Երեկ տեղեկացվել ենք, քաղաքապետարանից, ռազմական ոստիկանությունից, զինկոմիսարիատից երեկ գնացել են, ընտանիքի անդամներին ասել են էդ գույժի մասին», — ասաց համայնքապետը:

    Զինծառայողի հոր ընկերոջ՝ Արայիկ Բաբայանի փոխանցմամբ, Նարեկը բանակ էր զորակոչվել այս տարվա հունվարին, վերջերս արձակուրդ էր եկել:

    Երիտասարդի մահվան հանգամանքների մասին ստույգ մանրամասներ չգիտեր, միայն ասաց, որ Նարեկը Ճամբարակում էր ծառայում:

    «Բարձր առաջադիմությամբ, զուսպ, շատ լավ երեխա էր», — ասաց Բաբայանը:

    Այս տարեսկզբից մինչև այժմ պաշտոնապես ութ զինծառայողի մահվան մասին է հաղորդվել։