Author: Balance2

  • Ծառուկյանն ավելի ազատ է, քան նրանք, ովքեր կատարում են նրա հետապնդման հրահանգները․ Տոնոյան

    Ծառուկյանն ավելի ազատ է, քան նրանք, ովքեր կատարում են նրա հետապնդման հրահանգները․ Տոնոյան

  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

    Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբԴատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

    Ինչպես արդեն հայտնել ենք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել վերադարձնել ՀՀ գլխավոր դատախազության՝ Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը:

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է նաև Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ՝ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը: 

  • «Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»

    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Քաղաքական նոր փուլի մեկնարկը Հայաստանում ոչ թե պարզապես օրենսդիր աշխատանքի սկիզբ է, այլ համակարգային, լարված և անզիջում դիմակայության մի նոր «ռազմաճա

  • Ռոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին





    Նարեկ Կարապետյանի շուրջ կատարվողի մասին կարդալիս ակամա Կաֆկային ես հիշում․ նրա վեպերում էլ էր ամենասարսափելին այն, թե ինչպես էր բացահայտ աբսուրդը մատուցվում իբրև սովորական, բնականոն ընթացակարգ։ Ճիշտ նույն վարքագիծն այսօր դրսևորում են Նիկոլ Փաշինյանի ԿԸՀ-ն ու Դատախազությունը։

    Ինձ համար ակնհայտ է՝ ԿԸՀ-ի կողմից Նարեկ Կարապետյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելուն համաձայնություն տալը ինքնին իրավունքի տարրական նորմերի ու Սահմանադրության կոպտագույն խախտում է։

     

    ԿԸՀ-ն կալանավորման պահանջը հետ ուղարկեց ոչ թե օրենքը հարգելու պատճառով, այլ որովհետև դա անգամ իրենց սահմանած ապօրինության չափերի մեջ չէր տեղավորվում։ Բայց հենց միայն մեղադրանք առաջադրելուն կանաչ լույս վառելով՝ ԿԸՀ-ն ոտնահարեց պատգամավորական անձեռնմխելիության երաշխիքները՝ իրավական ընթացակարգը վերածելով քաղաքական պատվեր կատարելու գործիքի։

    Սա իրավաբանություն չէ, սա սովորական քաղաքական վախ է։

     

    Փաշինյանը տեսնում է, որ Նարեկ Կարապետյանն իր ակտիվությամբ դառնում է խորհրդարանի ամենաառանցքային ընդդիմադիր առաջնորդը, ու այդ պատճառով կորցնում է ինքնատիրապետումը։

    Ակնհայտ է նաև, որ Փաշինյանը կանգ չի առնելու․ վախեցած իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած ապօրինության։ Բայց պատմությունը ցույց է տալիս, որ սեփական ժողովրդի վրա աբսուրդ փաթաթող և օրենքը խաղալիք դարձնող ոչ մի իշխանություն երկար կյանք չի ունենում․ ի վերջո, ինքն էլ խորտակվելու է հենց իր ստեղծած անօրինության ճահճում։

     


  • Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ Կարապետյան








    Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում։

    Ճնշումները մեզ չեն կարող կանգնեցնել, բանտը չի կարող կանգնեցնել մեր պայքարը




  • Նիկողայոս Ադոնցի հետքերով

    «Նիկողայոս Ադոնցի հետքերով» կրթական ծրագրով ավարտվեց Սիսիանի պատմության թանգարանի ամառային դպրոցի կրթական ծրագրերի շարքը։

    Ամառային դպրոցի շրջանակում անցկացվեցին վեց հետաքրքիր և բովանդակալից կրթական ծրագրեր, որոնցից վերջինը նվիրված էր հայ անվանի պատմաբան, բյուզանդագետ և գիտնական Նիկողայոս Ադոնցին։

    Ծրագրի ընթացքում մասնակիցները ծանոթացան Նիկողայոս Ադոնցի կյանքին, գիտական ու ստեղծագործական գործունեությանը, ապա մտովի ճամփորդեցին նրա հետ՝ բացահայտելով այն երկրները, որտեղ նա սովորել, աշխատել և իր նշանակալի ներդրումն է ունեցել գիտության զարգացման գործում։

    Գործնական հատվածում երեխաները քարտերի օգնությամբ համապատասխանեցրին այն երկրների ուսումնական հաստատությունների ճանապարհային քարտեզը, որը կապված է Ադոնցի կյանքի կարևոր դրվագների հետ:

    Ծրագրի ավարտին ամառային դպրոցի բոլոր մասնակիցներին հանձնվեցին մասնակցության հավաստագրեր։

    Sisian History Museum, Սիսիանի պատմության թանգարան 

  • Քոչարյանն ակնկալում էր, որ հացը կթանկանա, հեղափոխություն…

    Քոչարյանն ակնկալում էր, որ հացը կթանկանա, հեղափոխություն…

  • Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg

    Bloomberg-ը, հղում անելով Կրեմլին մոտ կանգնած աղբյուրներին, հայտնում է, որ Ռուսաստանն այլևս մտադիր չէ Ուկրաինային վերադարձնել օկուպացված տարածքները և ձգտում է պահպանել Սումիի ու Խարկովի մարզերում գրավված շրջանները՝ որպես բուֆերային գոտի։

    Ըստ աղբյուրների՝ Վլադիմիր Պուտինը մտադրված է գրավել ամբողջ Դոնբասը և գտնում է, որ բանակցությունները կարող են վերսկսվել միայն այդ նպատակին հասնելուց հետո։

    ՌԴ ՊՆ-ն վստահեցրել է նախագահին, որ մինչև տարեվերջ լիարժեք վերահսկողություն ձեռք կբերի Դոնեցկի մարզի մնացած հատվածի նկատմամբ, սակայն զինվորականներին մոտ կանգնած աղբյուրներն այս ժամկետն ավելի շատ իրատեսական են համարում մինչև 2027 թվականի ավարտը։

    Նշվում է, որ Մոսկվայի դիրքորոշման խստացմանը նպաստել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումները՝ աջակցելու ռուսական նավթի և գազի գնորդների դեմ մինչև 100% մաքսատուրքեր սահմանող օրինագծին, ինչպես նաև ռուսական ներդրումային և վերամշակման գործարանների ուղղությամբ ուկրաինական հարվածները, որոնք հանգեցրել են վառելիքային ճգնաժամի։

  • Ծնվել է Ազատի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը` Արփին

    Ծնվել է Ազատի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը` Արփին։

    «2023 թվականի հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած ողբերգական հրդեհի հետևանքով զոհված Պավլիկ Աբազյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ Արփին։

    Այսօր Տավուշի մարզպետի աշխատակազմի մի շարք աշխատակիցներ այցելել են Աբազյանների ընտանիք՝ շնորհավորելու փոքրիկի ծնունդը և ընտանիքին մաղթելու առողջություն ու բարօրություն։

    Պավլիկ Աբազյանը ծնվել է 2003 թվականին Տավուշի մարզի Աչաջուր գյուղում։ Նա կարատեի Հայաստանի եռակի չեմպիոն էր»,- ասվում է Տավուշի մարզպետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ

    Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ։

     

    Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը։ Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը։

     

    Վարչապետ Փաշինյանը և Դաշնային կանցլեր Մերցն անդրադարձել են Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ համագործակցության հետևողական զարգացման, ինչպես նաև Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության հետագա խորացման հեռանկարներին։