Author: Balance2

  • ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ

    Այցի շրջանակում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հետ։

  • Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել




    Գառնիում երիտասարդ ամուսիններ Նարեկ Սարգսյանն ու Ռուզաննա Դանիելյանը 3 տարի առաջ սեփական ուժերով ստեղծեցին իրենց «մեղրի մոլորակը»՝ Bee Planet-ը։ 

    Սկզբում այն նախատեսված էր որպես փոքր արտադրամաս և մեղվանոց, սակայն ամուսիններն ընթացքում որոշում և էլ ավելի են զարգացնում իրենց գաղափարը. Bee Planet-ն այսօր ոչ միայն հյուրատուն է, այլև վայր, որտեղ կա մեղրի համտեսի սրահ,  ապիթերապիայի (մեղվաբուժություն) հատուկ տնակ։ 

    Այժմ ամուսիններն իրենց հյուրերին ներկայացնում են նաև մեղրային տարբեր արտադրանքներ՝ կրեմ-մեղրից մինչև մեղրի գինի և  կոսմետիկ միջոցներ՝ օճառներ, դեմքի քսուկներ, չոր օծանելիք, մարմնի կարագ և այլն։

    Bee Planet-ը Ակբա Ֆեդերացիայի և Impact Hub-ի համատեղ իրականացվող ֆելոուշիփի շահառուներից է: Ամիսներ շարունակ իրականացվող դասընթացների և հանդիպումների արդյունքում Նարեկն ու Ռուզաննան ձեռք են բերել բիզնես մտածողության նոր մոտեցումներ, ծանոթություններ ու փորձ:

    «Աշխատանքների ամենասկզբում նախատեսում էինք ստեղծել միայն մեղվանոց և փոքր արտադրամաս, բայց որոշ ժամանակ անց մեր ծրագրերը փոխվեցին և որոշեցինք ստեղծել տարածք, որտեղ կլինի թե՛ հյուրատուն, թե՛ մեղրի համտեսի սրահ, և թե՛ մեղրային արտադրանքներ պատրաստելու արտադրամաս։ Ընթացքում անհրաժեշտություն առաջացավ խորացնելու մեր գիտելիքները և մասնակցեցինք Ակբա Ֆեդերացիայի և Impact Hub-ի կողմից կազմակերպվող դասընթացներին, որի ընթացքում էլ բարելավեցինք մեր գիտելիքները»,- նշում է Bee Planet հյուրատան համահիմնադիր Նարեկ Սարգսյանը։

     «Հյուրատան ստեղծման ճանապարհին շատ օրեր են եղել, երբ մտածել եմ, որ անհնարին է, էներգիան ու ռեսուրսները չեն բավականացնում, բայց հաջորդ օրը հիշում էի մեր նպատակի մասին ու շարունակում։ Կարծում եմ, որ ամենակարևորը հավատն է ինքդ քո և գաղափարի հանդեպ, որը գործում գլխավոր շարժիչն է»,- նշում է Bee Planet հյուրատան համահիմնադիր Ռուզաննա Դանիելյանը։

    Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 75 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ամբողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու ամրապնդմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

      Մանրամասն՝ տեսանյութում։



  • Եվրահանձնաժողովն ամռանից հետո կներկայացնի առաջարկ՝ սահմանափակելու երեխաների մուտքը սոցիալական ցանցեր | Հասարակություն

    Եվրահանձնաժողովն ամռանից հետո կներկայացնի առաջարկ՝ սահմանափակելու երեխաների մուտքը սոցիալական ցանցեր, այսօր հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, հայտնում է։

    «Ազատության» տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ երեխաներին անհրաժեշտ է ժամանակ անցկացնել իրական աշխարհում։ Ժամանակ՝ խաղալու, ընկերական կապեր հաստատելու, սխալներ թույլ տալու համար։ Ժամանակ՝ սեփական ինքնությունն ու անհատականությունը ձևավորելու, նախքան ալգորիթմը դա նրանց փոխարեն կանի։

    ԵՄ փորձագիտական խումբը կոչ է անում սահմանափակել սոցիալական ցանցերը մինչև 13 տարեկան երեխաների համար ամբողջ Եվրոպայում․ այսօր Բրյուսելում հրապարակված զեկույցը հորդորում է բացառություն անել միայն այն դեպքում, երբ երեխան սոցցանցեր է մտնում ծնողների կամ կրթական հաստատության հսկողության ներքո։

    Ակնկալվում է, որ ԵՄ-ը օրենսդրական առաջարկներ կներկայացնի այս տարվա վերջին։

  • Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնըԲլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվումՀայցերը լինելու են շատ ծանր այդ ոչ բարեխիղճ լրատվամիջոցների համար: Հետո չասեք մամուլին ճնշում են: Դուք եք սկսել. Արայիկ ՀարությունյանՍեպտեմբերի 1-ից Արմավիր համայնքի ուսանողները կտեղափոխվեն անվճար. Վարշամ ՍարգսյանՎանդալիզմ Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածքում. Իրավապահները հայտնաբերել և ձերբակալել են կասկածյալինՄարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զпհը

    Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնըԲլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվումՀայցերը լինելու են շատ ծանր այդ ոչ բարեխիղճ լրատվամիջոցների համար: Հետո չասեք մամուլին ճնշում են: Դուք եք սկսել. Արայիկ ՀարությունյանՍեպտեմբերի 1-ից Արմավիր համայնքի ուսանողները կտեղափոխվեն անվճար. Վարշամ ՍարգսյանՎանդալիզմ Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածքում. Իրավապահները հայտնաբերել և ձերբակալել են կասկածյալինՄարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զпհը

  • Պարզվել է ծառի տապալման հետևանքով մաhացած մոպեդավարի ինքնությունը





    ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել են հուլիսի 11-ին Երևանում արմատից չորացած, փտած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Honda» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ մոպեդը վարել է Թուրքմենստանի քաղաքացի 50-ամյա Ումիրով Ուռալին, իսկ «Honda»-ն վարել է Երևանի բնակիչ Վարուժան Բաղդասարյանը։

    Ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Արմենիա» հեռուստաընկերության մոտ, հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել էր ավտոմեքենայի և մոպեդի վրա։

    Ուժեղ քամու հետևանքով փտած ու դարն ապրած հաստաբուն ծառը պոկվել և ընկել էր այդ պահին ընթացող «Honda» մակնիշի ավտոմեքենայի և մոպեդի վրա, ինչի հետևանքով մոպեդավարը տեղում մահացել էր։

    Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի՝ ժողովրդին ավելի շատ հայտնի «Բեգոյանի հիմնարկ»-ի աշխատակիցները մի քանի անգամ փորձել էին ծառը հեռացնել, քանի որ այն իրական վտանգ էր ներկայացրել, բայց մի խումբ այսպես կոչված մի քանի քաղաքացիներ դեմ էին դուրս եկել ու եթե այդպես չլիներ, այսօր այս դժբախտ դեպքը տեղի չէր ունենա։ Գ․ Շամշյանի տեղեկություններով, մոպեդավարը օտարերկրացի է։




    դիտվել է 420 անգամ

  • Նախորդ շաբաթ գրանցվել է օձի հայտնաբերման 51 դեպք

    Հուլիսի 6-ից 12-ը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ: 

    Մասնավորապես՝ հրդեհի՝ 170, ջրային հաղորդակցման ուղիներում պատահարի՝ 6, քարաթափման, ուժեղ քամու, թունավորման՝ 5-ական, փլուզման, տեղատարափ անձևրի՝ 4-ական, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 3-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, վայրի կենդանիների հարձակման, ջրահեղձման՝ 2-ական, կարկուտի, կայծակի, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման՝ 1-ական, ինքնասպանության փորձի՝ 11, օձի հայտնաբերման՝ 51, կեղծ ահազանգի՝ 11, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 63, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 188, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 51, հրդեհի կեղծ կանչի՝ 36, 124 այլ դեպքեր:

    Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 53 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 55 տրանսպորտային միջոց:

    Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 121, զոհվել՝ 13 մարդ: 

    Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները։

  • ԱԺ հեռացող նախագահ Ալեն Սիմոնյանը մեկ ամսում երկրորդ անգամ պարգևատրման մասին որոշում է ստորագրել

    ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 10-ին կարգադրություն է ստորագրել, որով Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին խրախուսել է միանվագ դրամական պարգևատրմամբ։  Այս մասին Aysor.am-ը տեղեկացավ Ազգային ժողովի կայքից:

    «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածով` կարգադրում եմ.

    Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածի:

    Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- նշված է Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունում:

    Նշենք, որ  խորհրդարանում այս ամիս երկրորդ անգամ են արդեն պարգևավճարներ ստանում։ Առաջին անգամ ստացել են հուլիսի 2-ին՝ ԱԺ հեռացող նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրության համաձայն։

    Սիմոնյանը հուլիսի 10-ի մեկ այլ կարգադրությամբ հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ իրեն արձակուրդ է ուղարկել։ Արձակուրդում գտնվելու ընթացքում Սիմոնյանին փոխարինելու է Ռուբեն Ռուբինյանը։

    Հիշեցնենք՝ գործող 8-րդ գումարման խորհրդարանն իր լիազորությունները շարունակելու է մինչև օգոստոսի 2-ը, օգոստոսի 3-ին տեղի կունենա նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը։

  • Փաշինյանի հետ վիճած բժշկուհուն ազատել են աշխատանքից

    Փաշինյանի հետ վիճած բժշկուհուն ազատել են աշխատանքիցԱրաբկիրում Փաշինյանի հետ վիճած կնոջը ազատել են աշխատանքից: 

    Այս մասին գրել է դուստրը՝ փաստաբան Տաթևիկ Սողոյանը:

    «Բոլորդ հարցնում էիք՝ ի՞նչ եղավ մայրիկիս աշխատանքի հարցը Փաշինյանի հետ «ջերմ» հանդիպումից հետո, ասեմ.

    Երևանի պոլիկլինիկայում 21 տարվա անբասիր աշխատանքից հետո որոշվեց մայրիկիս աշխատանքից ազատել ՀԱՍՏԻՔԻ ԿՐՃԱՏՄԱՆ հիմքով։

    Այսինքն՝ այսուհետ պոլիկլինիկան կունենա կանանց կոնսուլտացիայի բաժին, բայց չի ունենա բաժնի ղեկավար։ Մի ամբողջ վարչական շրջանի հազարավոր կանայք, ներառյալ՝ ապագա մայրիկները, կմնան առանց բաժնի բազմափորձ ղեկավարի վերահսկողության։

    Իհարկե այս ամենի պաշտոնական պարզաբանումը՝ թե բա գումար չունենք, ավելի ծիծաղելի է դառնում, երբ համեմատում ես խրախճանքների վրա համայնքի միլիարդավոր դրամներով ծախսերի հետ։ Ինչևէ, դրանց հետո կանդրադառնամ։

    Հիմա միայն ասեմ, որ սա՝ հաստիքի կրճատման հիմքով աշխատանքից ազատումը մայրիկիս բարեխիղճ աշխատանքի լավագույն ցուցիչն է, և մեր ազատ խոսքը պաշտպանող «ժողովրդավարության բաստիոնի» հերթական վառ ապացույցը։

    Մայրիկիս տրամադրությունը լավ է, աշխատանքային հեռանկարները` բավարար»,- նշել է նա:

  • Oragir.live | Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին


    Տնտեսություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

    ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 365 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 368 դրամ:

    Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 415 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421 դրամ:

    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.62 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.81 դրամ։

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան

    Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
    Թուրքիան ուղիներ է փնտրում ռուսական S-400 զենիթահրթիռային համալիրները վաճառելու համար (հավանաբար՝ Կատարին կամ Արաբական Միացյալ Էմիրություններին), որպես