Author: Balance2

  • «Բեսյաչի նառոդ»․ Երևանում բնակվող ռուս բլոգերը հայհոյել է հայերին և քննադատել Վարդավառի տոնը | Հասարակություն

    Երևանում բնակվող ռուս բլոգեր Նադեժդա Պիրոժկովան Instagram-ի սթորի բաժնում տեսանյութեր է հրապարակել, որտեղ կոպիտ և հայհոյախառն արտահայտություններով խոսում է Վարդավառի տոնի և հայերի մասին։

    Պիրոժկովան բացահայտ արհամարհանք և ագրեսիա է դրսևորել հայկական մշակութային արժեքների հանդեպ՝ տոնն անվանելով «դեբիլություն»։ Բլոգերը դրանով չի սահմանափակվել․ նա բացահայտ ատելության խոսք է հնչեցրել հենց հայ ազգի հասցեին՝ տեղացիներին անվանելով «նյարդայնացնող ժողովուրդ» (бесячий народ)։ Նա պահանջել է, որ իրեն «հանգիստ թողնեն»։

    Օգտատերերը մեկնաբանություններում նշել են, որ սա բացահայտ անհարգալից վերաբերմունք է և վիրավորանք այն երկրի հանդեպ, որտեղ նա ապրում ու գործունեություն է ծավալում։ Հանրության շրջանում արդեն հնչում են կոչեր՝ պատժամիջոցներ կիրառելու կամ նրան երկրից արտաքսելու վերաբերյալ։

    Հավելենք, որ բլոգերը շտապել է փակել իր էջի մեկնաբանությունները։ 

  • Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄԱյսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնըԲլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվումՀայցերը լինելու են շատ ծանր այդ ոչ բարեխիղճ լրատվամիջոցների համար: Հետո չասեք մամուլին ճնշում են: Դուք եք սկսել. Արայիկ ՀարությունյանՍեպտեմբերի 1-ից Արմավիր համայնքի ուսանողները կտեղափոխվեն անվճար. Վարշամ ՍարգսյանՎանդալիզմ Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածքում. Իրավապահները հայտնաբերել և ձերբակալել են կասկածյալին

    Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄԱյսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնըԲլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվումՀայցերը լինելու են շատ ծանր այդ ոչ բարեխիղճ լրատվամիջոցների համար: Հետո չասեք մամուլին ճնշում են: Դուք եք սկսել. Արայիկ ՀարությունյանՍեպտեմբերի 1-ից Արմավիր համայնքի ուսանողները կտեղափոխվեն անվճար. Վարշամ ՍարգսյանՎանդալիզմ Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածքում. Իրավապահները հայտնաբերել և ձերբակալել են կասկածյալին

  • Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Lexus GX470»-ը, կան վիրավnրներ





    Երեկ՝ հուլիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում բախվել են «Volkswagen» մակնիշի և «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին։

     

     

    Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

    «Volkswagen»-ի վարորդը, ով ավտոմեքենա վարելու իրավունքի վկայական չի ունեցել, դեպքի վայրից դիմել է փախուստի։




    դիտվել է 58 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը


    Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը

  • Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը

    ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը.

    «Բնության պահպանությունը սկսվում է գիտելիքից, իսկ գիտելիքը պետք է լինի հասանելի յուրաքանչյուրին՝ առանց որևէ խոչընդոտի։

    Հենց այս գաղափարով է ստեղծվել «Այ Էս Էս Դի» հասարակական կազմակերպության և Լսողության խնդիրներ ունեցող երեխաների (ԼԽՈՒԵ) հատուկ դպրոցի համատեղ նախագիծը՝ հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը։

    Սա կարևոր և նորարարական նախաձեռնություն է, որը նպաստում է, որպեսզի շրջակա միջավայրի, կենսաբազմազանության, կլիմայի, թափոնների կառավարման և այլ բնապահպանական հասկացություններ հասանելի ու ընկալելի դառնան նաև լսողության խնդիրներ ունեցող անձանց համար։

    Յուրաքանչյուր ոք պետք է ունենա հավասար հնարավորություն սովորելու, տեղեկանալու և մասնակցելու հասարակական կյանքին։ Իսկ բնապահպանական կրթության ոլորտում ներառականությունը նշանակում է, որ բնության մասին գիտելիքը չպետք է սահմանափակվի հաղորդակցման որևէ ձևով։

    Այս բառարանը կարևոր քայլ է դեպի ավելի ներառական կրթություն և ավելի պատասխանատու հասարակություն, որտեղ բնապահպանական մշակույթը ձևավորվում է բոլորի մասնակցությամբ։ Որքան ավելի շատ մարդիկ հնարավորություն ունեն հասկանալու բնապահպանական հիմնախնդիրներն ու դրանց լուծումները, այնքան ավելի ամուր է դառնում մեր ընդհանուր ջանքը՝ հանուն բնության պահպանության»։

  • Ժամանակին Ծառուկյանի հետ ընդդիմախոսներ էինք, բայց մենք մտե՞լ ենք ընտանիք, հատե՞լ ենք կարմիր գծերը

    Ժամանակին Ծառուկյանի հետ ընդդիմախոսներ էինք, բայց մենք մտե՞լ ենք ընտանիք, հատե՞լ ենք կարմիր գծերը


    Մանրամասները՝այստեղ






  • Սերժ Սարգսյանի գործով դատական նիստերը կշարունակվեն առանց նրա մասնակցության

    Սերժ Սարգսյանի գործով դատական նիստերը կշարունակվեն առանց նրա մասնակցությանՀակակոռուպցիոն դատարանը բավարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը՝ թույլ տալով, որ նրա գործով հետագա դատական նիստերը շարունակվեն առանց Սարգսյանի պարտադիր մասնակցության։

    Փաստաբան Ամրամ Մակինյանի խոսքով՝ պաշտպանական կողմի դիրքորոշումն ամբողջությամբ ձևավորված է, և ուստի նրա ներկայությունը յուրաքանչյուր նիստին անհրաժեշտ նախապայման չէ գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության համար։ Սերժ Սարգսյանի բացակայությունը չի սահմանափակի ո՛չ պաշտպանության, ո՛չ մեղադրանքի, ո՛չ դատարանի լիարժեք դատավարական հնարավորությունները։

    Մեղադրող կողմը չի առարկել միջնորդության դեմ։

  • Ավետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր








    Բելգիայից Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Եվրախորհրդարանի պատվիրակության և Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ կապերի պատվիրակության անդամ Գերոլֆ Անեմանսը Alpha News-ին տված հարցազրույցում անդրադարձել է «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովին ուղղված իր հարցմանը։

     

    «…Հենց այդ պատճառով էլ ես հանդես եմ գալիս Ավետիք Չալաբյանի պաշտպանության օգտին և կարևոր եմ համարում ուշադրություն հրավիրել նրա շուրջ տեղի ունեցող գործընթացների վրա։

     

     Ես նախկինում նման իրավիճակների ականատես եմ եղել։ Սակայն այս դեպքում օգտագործվող լեզուն իրավունքի լեզու չէ։ Այն ավելի շատ միապետի լեզու է՝ այն, ինչ հանդիպում ենք Կաֆկայի, Քյոստլերի և Սոլժենիցինի ստեղծագործություններում։

     

     Ինչ վերաբերում է Ավետիքին, ես անձամբ ճանաչում եմ նրան։ Գիտեմ, որ նա այն անձանցից չէ, ով գործում է անտրամաբանական կամ անկանխատեսելի կերպով։

     

     Եթե մեղադրանքը չհիմնավորվի իրական փաստերով, ապա ես նրան համարում եմ անմեղ, քանի որ նույնիսկ մեղադրանքի ձևակերպումն ինքնին հիշեցնում է այն լեզուն, որը բնորոշ է ավտորիտար ռեժիմներին և բռնապետություններին։

    Այդ պատճառով էլ ես հղում եմ անում Սոլժենիցինին, Քյոստլերին և Կաֆկային…»

    Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ առաջին մեկնաբանության մեջ տեղադրված հղումով։

    ____________________________________

    ԾԱՆՈՒՑՈՒՄ. Ավետիք Չալաբյանի էջը վարում է Հանրային պաշտպանական խումբը:



  • Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ և ժողովուրդների միջև սերը․ Զախարո

    Մոսկվային և Երևանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ և երկու երկրների ժողովուրդների անկեղծ սերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ…
  • Ինչպես հասանք Խուստուփի գագաթ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

    Նիկոլ Փաշինյանը սոցցանցում գրել է՝ ինչպես հասանք Խուստուփի գագաթ և կից տեսանյութ է հրապարակել, որտեղ մանրամասն ներկայացված է դեպի Խուստուփ տանող բավականին բարդ ու վտանգավոր ճանապարհը։

    Ավելի վաղ վարչապետը մի քանի տեսանյութ էր հրապարակել՝ ներկայացնելով վերելքի ընթացքը: 

    Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-29-ը ներառյալ արձակուրդում է: Նա նաև հայտնել էր, որ պլանավորում է արձակուրդը անցկացնել Հայաստանում:

  • Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար

    Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սաշա Կատվալյանը։

    «Այսօրվանից դադարեցնում եմ իմ պաշտոնավարումը որպես ԵԱՍՄ համայնքային հիմնարկի տնօրեն։

    Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ նշանակվել եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար»,-նշել է Սաշա Կատվալյան

    Հիշեցնենք, որ Ռոմիկ Մխիթարյանը դադարեցրել էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը։