Author: Balance2

  • NBC News. Իրանի հետ պատերազմը կարող է ԱՄՆ-ին արժենալ 100 միլիարդ դոլար

    NBC News-ը հաղորդում է, որ Իրանի հետ պատերազմը կարող է Միացյալ Նահանգներին արժենալ 100 միլիարդ դոլար։

    Պենտագոնը հայտարարել է, որ պատերազմը Միացյալ Նահանգներին արժեցել է մոտավորապես 30 միլիարդ դոլար, սակայն աղբյուրները նշում են, որ ընդհանուր ծախսերի ներքին գնահատականները կազմում են 80-ից 100 միլիարդ դոլար։

    ԱՄՆ երեք պաշտոնյաներ և ներքին ծախսերի գնահատականներին ծանոթ երեք անձինք գնահատում են, որ Իրանի հետ պատերազմի արժեքը ավելի քան եռապատիկ է վերջին գնահատականից, որը կազմում է մոտավորապես 30 միլիարդ դոլար։

  • Նորակառույց շենքերի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով անհապաղ լուծել կոյուղատարի խնդիրը





    Երեկ՝ հուլիսի 15-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Երևանում։ Գարեգին Նժդեհ փողոցի 23/3 հասցեի նորակառույց շենքի և հարևան նորակառույցի բնակիչները, անելանելի վիճակից դրդված, դուրս էին եկել փողոց և բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով անհապաղ լուծել իրենց շենքերը սպասարկող կոյուղատարի խնդիրը, որը, նրանց խոսքով, սպառնում է վերածվել սանիտարահամաճարակային աղետի։
    Բնակիչների համբերության բաժակը լցվել է այն բանից հետո, երբ, նրանց պնդմամբ, հարակից մասնավոր հողամասի սեփականատերը դիտավորյալ բետոնապատել և քարերով լցված պարկերով ամբողջությամբ փակել է կոյուղու դիտահորը։ Չնայած այն հանգամանքին, որ շենքերը նորակառույց են և սահմանված կարգով հանձնվել են շահագործման, կոյուղաջրերի բնականոն հեռացումն այլևս անհնար է դարձել։

    Լարվածությունն ու դժգոհությունն ավելի են մեծացել, քանի որ նույն դիտահորով են անցնում նաև հարևան շենքի կոյուղաջրերը, և այժմ երկու բազմաբնակարան շենքերն էլ հայտնվել են ծանր իրավիճակում։ Բնակիչների խոսքով՝ կեղտաջրերը լցվում են նկուղներ և նույնիսկ որոշ բնակարաններ՝ առաջացնելով գարշահոտություն և հակասանիտարական պայմաններ։

    Ակցիայի մասնակիցները նշում էին, որ շենքի շահագործման ընդունման ակտով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն դրական եզրակացություն է տվել նախագծին, սակայն այժմ, նրանց պնդմամբ, հրաժարվում է սպասարկել կոյուղու այդ հատվածը։

    Եթե նախկինում կառուցապատողն ու բնակիչները հատուկ տեխնիկայի միջոցով կարողանում էին գոնե ժամանակավորապես մաքրել դիտահորը, ապա այժմ, ամբողջական բետոնապատումից հետո, նույնիսկ տեխնիկան անզոր է։ Արդյունքում երկու շենքերի բնակիչները հայտնվել են փակուղու առաջ։

    Բնակիչները բաց նամակով դիմել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ պահանջելով քաղաքապետարանի իրավասու մարմինների անհապաղ արձագանքն ու այցը դեպքի վայր՝ պարզելու դիտահորը բետոնապատած անձի գործողությունների օրինականությունը, նրան պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև պարտավորեցնելու «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին կատարել իր պարտավորությունները և սպասարկել երկու շենքերի կոյուղատար համակարգը։

    Բնակիչները շեշտում են, որ խնդիրը վաղուց դուրս է եկել հարևանների միջև ծագած վեճի շրջանակից։ Նրանց խոսքով՝ վտանգված է նորակառույցներում բնակվող հարյուրավոր երեխաների, տարեցների և մյուս բնակիչների առողջությունն ու անվտանգությունը, իսկ եթե քաղաքապետարանը շուտափույթ և արդյունավետ քայլեր չձեռնարկի, իրենք պատրաստվում են շարունակել բողոքի ակցիաները։




    դիտվել է 142 անգամ

  • Նոր սերնդի անձնագրերի եւ ID քարտերի տրամադրումը կմեկնարկի աշնանը

    Երեւան: Մեդիամաքս: Նիդերլանդների Հարլեմ քաղաքում գործող «IN Groupe» ընկերության արտադրամասում մեկնարկել է ՀՀ նոր սերնդի անձնագրերի մասսայական տպագրությունը։

    ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակության այցի ընթացքում վերջնականացվել են անձնագրերի եւ նույնականացման քարտերի տեխնիկական ու գեղարվեստական լուծումները։ 

     

    ՆԳՆ լրատվական ծառայության նոր փաստաթղթերը համապատասխանում են անվտանգության միջազգային չափանիշներին եւ անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ ու միջազգային սերտիֆիկացում։

     

     

    Նույնականացման քարտերի առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է, իսկ նոր անձնագրերի տեղափոխումը կմեկնարկի առաջիկայում։ Նոր սերնդի անձնագրերի եւ նույնականացման քարտերի տրամադրումը նախատեսվում է սկսել այս աշնանը՝ Երեւանում եւ մարզերում բացվելիք սպասարկման նոր գրասենյակներում։

  • Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան

    ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով.

    «Վերջին 2 օրերին՝ հուլիսի 14-ին և 15-ին, Հայաստանը գտնվում էր հարավային արևադարձային տակ օդային հոսանքների ազդեցության գոտում։ Հատկապես բարձր ջերմային ֆոն գրանցվեց Արարատյան դաշտում և Երևանում։ Հուլիսի 14-ին և 15-ին Արարատյան դաշտի առանձին հատվածներում ջերմաստիճանը հասավ մինչև 38-ից 39 աստիճանի, իսկ Երևանում՝ 37-38 աստիճանի։

    Այսօրվանից՝ հուլիսի 16-ից սկսած, մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ։ Այսօր ցերեկային ժամերին, երեկվա հետ համեմատած, օդի ջերմաստիճանը երկրի ողջ տարածքում կնվազի 4-5 աստիճանով։ Հանրապետության ամենատաք անկյուններում՝ Սյունիքի հովիտներ, Արարատյան դաշտ, Երևան, ցերեկային ժամերին այն չի գերազանցի 33-35 աստիճանը»։

  • Քուչեքն են հանել, գցել երեխեքին, մարզվելու տեղ չունեն, ի՞նչ է անում այս պետությունը, ինչու՞

    Քուչեքն են հանել, գցել երեխեքին, մարզվելու տեղ չունեն, ի՞նչ է անում այս պետությունը, ինչու՞


    Մանրամասները՝այստեղ






  • Հուլիսի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

    Հուլիսի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

    11։00-14։00 Սարի Թաղ 17-24 փողոցներ մասնակի,

    11:00-16:00 Սարյան փողոց 19, 21, 24, 24բ, 25 շենքեր, Արամի փողոց 88, 90, 92 առանձնատներ, Մայիսյան փողոց 66ա շենք, Բարձրաբերդի փողոց 1-79 առանձնատներ, Բուդապեշտի փողոց 7-27 առանձնատներ, Ծ. Իսակովի պողոտա 4, 4/1, 4/2 շենքեր, Վերֆելի փողոց 3-6 առանձնատներ,

    Երևանի Ավան վարչական շրջան՝

    10:00-16:00 Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջան՝ 1/17, 1/18, 2/5 շենքեր, հարակից տարածքների առանձնատներ և ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝

    11:00-13:00 Հ. Ավետիսյան փողոց 4, 9, 10, 11, 12, 14, 15, 16, 17, 48 շենքեր, Կարախանյան փողոց 31, 32, 33, 47 շենքեր և հարակից տարածքների առանձնատներ, «Յուքոմ» և «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ներ, «Հայորդաց Տուն», «Ա. Սերոբյան» ԱՁ, Լեփսիուսի անվան թիվ 88 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:00-15:00 Կարախանյան փողոց 49, 50 շենքեր, Հ. Ավետիսյան փողոց 51, 52, 53, 58 շենքեր և հարակից տարածքների առանձնատներ, թիվ 117 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:00-17:00 Հ. Ավետիսյան փողոց 5, 6, 7 շենքեր, Կարախանյան փողոց 34, 35, 36, 37, 38 շենքեր, «Լատտե» ՍՊԸ, Ա. Ղուլյանի անվան մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    10:00-12:00 Ֆուչիկի փողոց 2, 4 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:00-14:00 Հալաբյան փողոց 47, 49 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:00-16:00 Հալաբյան փողոց մասնակի, Ֆուչիկի փողոց 6 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝

    10:00-12:00 Անդրանիկի փողոց 121, 127, 129, 131, 133 շենքեր և հարակից ոչ բնակիչ-

    բաժանորդներ,

    Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

    10:00-16:00 Ազատամարտիկների փողոց 87, 89, 72 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Էրեբունի փողոց 23/1 շենք, Էրեբունի փողոց 23/2, 21/1, 21 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,Նոր Արեշի 22-րդ փողոց,

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00-12:00 Չեխովի փողոց 6, 8, 8/1, 10, 10Ա, 20 շենքեր, Մայիսի 9-ի փողոց 49, 51 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շևչենկոյի փողոց 1, 4, 6 շենքեր, Եղբայրության փողոց 4, 6, 8 շենքեր, Եղբայրության փողոցի 1-ին նրբանցք 2 շենք, Նիզամի փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արագածոտնի մարզ՝

    11:30-16:00 Ոսկեհատ գյուղ մասնակի,

    11:00-17:00 Մեծաձոր, Վերին Բազմաբերդ, Ներքին Բազմաբերդ, Կաքավաձոր, Օթևան, Դիան, Ագարակավան, Կաթնաղբյուր, Դավթաշեն, Աշնակ, Վերին Սասնաշեն, Ներքին Սասնաշեն և Պարտիզակ գյուղեր,

    Արարատի մարզ՝

    11:00-12:00 Վեդի քաղաք՝ Արարատյան փողոց մասնակի,

    11:00-12:30 Մրգավետ գյուղ մասնակի,

    11:00-16:00 Այգեստան, Կանաչուտ, Բերդիկ գյուղեր, Դեղձուտ, Հնաբերդ, Վերին Արտաշատ գյուղեր մասնակի,

    13:00-15:00 Արտաշատ քաղաք՝ Անդրանիկի, Գոլեցյան, Ա. Խաչատրյան, Մյասնիկյան, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի,

    13:00-16:00 Եղեգնավան գյուղ մասնակի,

    Վայոց Ձորի մարզ՝

    11:00-14:00 Ազատեկ, Զառիթափ, Զեդեա և Փոռ գյուղեր,

    11:00-15:00 Աղնջաձոր գյուղ մասնակի,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:00-12:00 Մարտունի քաղաք՝ Նարեկացի և Կամոյի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:15-13:15 Մարտունի քաղաք՝ Դավիթ Անհաղթի, Չարենցի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:30-14:30 Մարտունի քաղաք՝ Զիրոյան, Գետափնյա 1 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:45-15:45 Մարտունի քաղաք՝ Զիրոյան, Թումանյան, Երևանյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    16:00-17:00 Մարտունի քաղաք՝ Երևանյան, Զիրոյան, Պռոշյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-14:00 Վաղաշեն գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Գեղհովիտ գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արեգունի, Դարանակ, Փամբակ, Ծափաթաղ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ՍՊԸ, «Տելեկոմ Արմենիա», «Վիվա Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ,

    13:00-16:00 Սևան քաղաք՝ Նալբանդյան փողոց 37, 39, 41, 43, 45, 47, 49, 51, 55 շենքեր, Շինարարների փողոց 2, 5, 7 շենքեր,

    11:45-14:30 Կարճաղբյուր գյուղն ամբողջությամբ, «Սևան իշխան» ՓԲԸ, Կարճաղբյուրի զինվորական մաս և հարակից հանրային բաժանորդներ, «Յուքոմ», «Վիվա Արմենիա», «Տելեկոմ Արմենիա» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ,

    15:00-16:50 Վարդենիս քաղաք՝ Վ. Համբարձումյան, Վ. Սարգսյան, Չարենցի, Հովհաննես Արզոյան, Տիգրան Մեծի, Թումանյան, Իսակովի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Մակվիչ» ՍՊԸ, «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ,

    Տավուշի մարզ՝

    11:00-13:00 Իջևան քաղաք՝ Անկախության և Երիտասարդական փողոցներ մասնակի,

    13:30-15:30 Իջևան քաղաք՝ Մայիսի 28 և Երիտասարդական փողոցներ մասնակի,

    11:00-15:00 Նավուր, Իծաքար, Չինչին գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ։

    Լոռու մարզ՝

    10:30-13:30 Դարպաս գյուղ

    11:00-12:00 Սպիտակ քաղաք՝ Վարպետաց, Շվեյցարական, Ուզբեկական և Գրիգոր Լուսավորիչ թաղամասեր,

    11:00-15:00 Հարթագյուղ, Խնկոյան և Լուսաղբյուր գյուղեր,

    Շիրակի մարզ՝

    11:00-14:30 Աշոցքի տարածաշրջան` Լեոնագյուղ գյուղ,

    11:00-17:00 Արթիկի տարածաշրջան` Գեղանիստ, Սպանդարյան, Սարալանջ, Հայրենյաց, Նահապետավան և Արևշատ գյուղեր,

    Սյունիքի մարզ՝

    10:00-13:00 Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Հանդ, Վերին Շիշկերտ գյուղեր,

    10:00-14:00 Անտառաշատ գյուղ,

    10:30-13:00 Սիսիան քաղաք՝ Սյունիքի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ փողոցներ, Խնձորեսկ գյուղ՝ 4-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ փողոցներ,

    13:30-16:00 Սիսիան քաղաք՝ Որոտան 2 շենք, Գարեգին Նժդեհի փողոց, Չարենցի 4 շենք,

    11:00-16:45 Դարբաս, Լոր, Շինաթաղ, Գետաթաղ գյուղեր,

    14:00-16:30 Խնձորեսկ գյուղ՝ 2-րդ, 10-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ, 24-րդ, 37-րդ փողոցներ:

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

  • ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 հուլիսի). Ատոմային ռումբի առաջին հաջողված փորձարկումը. «Փաստ»



    Lifestyle


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ


    1921- ՀԿ(բ)Կ կենտկոմի նիստում սխալ և անբավարար է ճանաչվել Լեռնային Ղարաբաղը Շուշի կենտրոնով Ադրբեջանի ԽՍՀ սահմաններում թողնելու և նրան մարզային լայն ինքնավարություն տալու մասին որոշումը և բողոք է գրվել դրա դեմ։


    1923- Վրաստանի կոմկուսի կենտկոմը որոշում է ընդունել Ախալքալաքն ու Ծալկան, որպես Թիֆլիսին տնտեսապես կապված շրջաններ, Վրացական ԽՍՀ կազմի մեջ մտցնելու նպատակահարմարության մասին:

    1931- ծնվել է հայ արձակագիր, լրագրող, թարգմանիչ Վիկտոր Բալայանը:


    1992- Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ԼՂՀ ստորաբաժանումները լայնածավալ հարձակում են սկսել գրավյալ Ներքին Հոռաթաղ, Մեծշեն և Մոխրաթաղ գյուղերի ուղղությամբ:


    2002-Թուրքիայի Բոդրում ծովափնյա բնակավայրում կայացել է հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի հանդիպումը 8-ամսյա ընդմիջումից հետո: Նոր հանդիպման մասին պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

    2009- հայտնաբերվել են վթարի ենթարկված Թեհրան – Երևան չվերթն իրականացնող «Տու-154» ինքնաթիռի «սև արկղերը»:


    2011-Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը եթերազրկվել է «անորոշ ժամկետով»:


    2017-հայազգի հայտնի լեզվաբան, հրապարակախոս Սևան Նիշանյանը առավոտյան դուրս է եկել թուրքական Ֆոչայի բաց ռեժիմի բանտից և այդպես էլ չի վերադարձել (2014-ին Սևան Նիշանյանը 17 տարվա ազատազրկման էր դատապարտվել իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն կատարելու մեղադրանքով):

    2018-Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճից վաղաժամկետ ազատ է արձակվել 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Արարատ Խանդոյանը:


    2020- Տավուշում հուլիսյան բախումների ժամանակ 24-ժամյա հրադադարից հետո Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են հարձակումները։ Գիշերը նրանք խոշոր դիվերսիոն հարձակում են ձեռնարկել և, ծանր կորուստներ կրելով, փախել մարտի դաշտից։


    ԱՇԽԱՐՀ

    1054 –Կոստանդնուպոլսում անհաջողությամբ են ավարտվել Հարավային Իտալիայում ազդեցության գոտիների վերաբերյալ բանակցությունները Հռոմի և Կոստանդնուպոլսի միջև, քրիստոնեական եկեղեցին բաժանվել է երկու մասի՝ կաթոլիկ և ուղղափառ:


    1439 –Անգլիայում ժանտախտի համաճարակի պատճառով պաշտոնապես արգելվել է համբուրվելը:


    1611-շվեդները գրավել են Նովգորոդը:

    1643 –հոլանդացի ծովագնաց դե Ֆրիզի արշավախումբը հայտնագործել է Սախալին կղզին:


    1661-ստոկհոլմյան բանկը թողարկել է առաջին եվրոպական բանկնոտները:


    1683- Թունյինի թագավորության բանակը Թայվան կղզու մոտ ջախջախվել է Ցին դինաստիայի ծովային ուժերի կողմից:

    1746 –ծնվել է իտալացի հոգևորական, աստղագետ Ջուզեպպե Պիացցին, որը հայտնագործել է առաջին փոքր մոլորակ Ցերերան:


    1769 –իսպանացի հետազոտող Գասպար դե Պորտալը հիմնադրել է Սան Դիեգո բազան՝ Կալիֆորնիան հետազոտելու համար:


    1790 –Կոլումբիայի մարզը, որը չէր մտնում ոչ մի նահանգի մեջ, որոշվել է դարձնել ԱՄՆ-ի կառավարության նստավայր:

    1860- շվեդ գյուտարար Ալֆրեդ Նոբելն առաջին անգամ փորձարկել է դինամիտը:


    1872-ծնվել է նորվեգացի բևեռախույզ, ճանապարհորդ Ռաուլ Ամուդսենը:


    1867 –ֆրանսիացի այգեգործ Ժոզեֆ Մոնիեն ամրանային բետոնի արտոնագիր է ստացել:

    1909 –հիմնադրվել է Audi ընկերությունը:


    1917 –Պետերբուրգում սկսվել է անարխիստների հուլիսյան ապստամբությունը:


    1919- գեներալ Դենիկինի սպիտակգվարդիական բանակը գրավել է Խերսոն քաղաքը:

    1920- դադարեցվել է Խորհրդային Միության շրջափակումը Անտանտի կողմից:


    1923- Բենիտո Մուսոլինին Իտալիայում արգելել է ազարտ խաղերը:


    1932 –Դոնեցկի մարզի մայրաքաղաքը Արտյոմովկայից (ներկայիս Բախմուտ) տեղափոխվել է Ստալինո (ներկայիս Դոնեցկ):

    1944 –Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գերմանացիներից ազատագրված Մինսկում կայացել է պարտիզանական շքերթ:


    1945- ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգում կատարվել է ատոմային ռումբի առաջին հաջողված փորձարկումը:


    1965-բացվել է թունելը Մոնբլանի տակով, որը կապել է Ֆրանսիան Իտալիայի հետ:

    1979 –Սադամ Հուսեյնը դարձել է Իրաքի նախագահ:


    1989- վախճանվել է ավստրիացի աշխարհահռչակ դիրիժոր Հերբերտ ֆոն Կարայանը:


    1990 – Ուկրաինան անկախացել է ԽՍՀՄից:

    1994 –Շումեյկերով-Լևի գիսավորը բախվել է Յուպիտերին:


    1999-Բիլլ Գեյթսի «Մայքրոսոֆթ» կորպորացիայի արժեթղթերի արժեքը հասել է 100 միլիարդ դոլարի:


    1999-Ջոն Ֆիցջերալդ Քեննեդի կրտսերի վարած ինքնաթիռը, որի մեջ են եղել նաև նրա կինը՝ Կերոլինը, և կնոջ քույրը, անհետացել է Ատլանտյան օվկիանոսի ջրերի մեջ:

    2002-Վաշինգտոնի կենտրոնում բացվել է միջազգային լրտեսությանը նվիրված թանգարան:


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




  • Ավետիք Չալաբյանն այսօր բանտում է իր ազգային գաղափարների համար. Արմեն Մանվելյան

    Ավետիք Չալաբյանն այսօր բանտում է իր ազգային գաղափարների համար. Արմեն Մանվելյան

  • «Ազատություն». «ՄՕԿ-ը փորձում է լուծումներ գտնել ու պաշտպանել ՀԱՕԿ-ը»



    Հասարակություն





    Ավելի քան 10 օր է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, ինչպես նաեւ «Օլիմպավան»-ը կապարակնքված են ու կասեցված է վերջիններիս գործունեությունը:

    ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին կալանավորելուց հետո այս կառույցները եւս փակվել են իրավապահների կողմից, սակայն մինչ այս դեռ հայտնի չէ՝ ինչ ստուգումներ են կատարվում այնտեղ կամ կատարվում են արդյոք:

    «Ազատություն» ռադիոկայանին Միջազգային օլիմպիական կոմիտեից հայտնել են, որ տեղյակ են ՀԱՕԿ-ի շուրջ տեղի ունեցողից, կապ են հաստատել ազգային կոմիտեի հետ ու փորձում են լուծումներ գտնել:

    «ՄՕԿ-ն ուշադիր դիտարկում է բոլոր հանգամանքները եւ փորձում է պատշաճ լուծումներ գտնել՝ պաշտպանելու ՀԱՕԿ-ը՝ որպես կառույց եւ երաշխավորելու Հայաստանում Օլիմպիական շարժման ու մարզիկների շահերը»,- «Ազատության» հարցմանն այսպես են պատասխանել ՄՕԿ-ի մամուլի ծառայությունից:

    ՀԱՕԿ-ից ոչ մի հայտարարություն դեռ չի եղել: Միայն օրեր առաջ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը դիմել էր մարզիկներին ու կոչ արել չտրվել սպառնալիքներին՝ հույս հայտնելով, որ ապագայում միասին կրկին հաղթանակներ են կերտելու:

    «Օլիմպիական խարտիայի համաձայն՝ բոլոր ԱՕԿ-ները պարտավոր են պահպանել իրենց քաղաքական անկախությունը եւ դիմադրել իրենց ազգային կառավարությունների կողմից քաղաքական, իրավական, կրոնական կամ տնտեսական ցանկացած ճնշման: Եթե պետությունը կասեցնում է, ստանձնում է իր վերահսկողությունը կամ միջամտում է իր ԱՕԿ-ի գործունեությանը, ՄՕԿ-ը դա համարում է կառավարության կողմից միջամտություն: Երբ երկիրը կասեցնում է իր ԱՕԿ-ի գործունեությունը, ՄՕԿ-ն անհապաղ պատժամիջոցներ է կիրառում»,- նշված է խարտիայի 4-րդ գլխի 27-րդ կանոնի 6-րդ կետում։




  • ՌԴ-ն և Չինաստանը իրենց համագործակցությամբ աշխարհին կայունություն և զարգացման վստահություն են հաղորդո

    Ռուսաստանն ու Չինաստանը իրենց համագործակցությամբ աշխարհին կայունություն և զարգացման վստահություն են հաղորդում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը՝ մեկնաբանելով երկրների միջև Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության պայմանագրի ստորագրման 25-ամյակը։

    «Կողմերը կշարունակեն հետևել պայմանագրում ամրագրված նպատակներին ու սկզբունքներին, ընդլայնել գործնական համագործակցությունը և աշխարհին ավելի շատ կայունություն ու զարգացման վստահություն հաղորդել», – ասել է նա։ Լին Ցզյանը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի ռազմավարական առաջնորդությամբ։ Նա հիշեցրել է, որ մայիսին առաջնորդները պայմանավորվել են զարգացնել պայմանագրում դրված բարեկամության ոգին և չին-ռուսական հարաբերությունները դուրս բերել նոր փուլ։

    2001 թվականի հուլիսի 16-ին Պուտինը և այդ ժամանակ ՉԺՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ցզյան Ցզեմինը ստորագրեցին Ռուսաստանի և Չինաստանի միջև Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության պայմանագիրը։ Այս փաստաթուղթը հիմք դրեց Մոսկվայի և Պեկինի երկկողմ կապերի ողջ համալիրի որակական աճի համար։ Այս տարվա մայիսին Պուտինի՝ ՉԺՀ կատարած այցի ընթացքում Ռուսաստանը և Չինաստանը պայմանավորվել են երկարաձգել պայմանագիրը։