Author: Balance2

  • Նիկոլ Փաշինյա՛ն, դու էս քայլով ցույց տվեցիր՝ ինչ մեծ բարեգործ է Գագիկ Ծառուկյանը․ աշխատակից (video)

    Նիկոլ Փաշինյա՛ն, դու էս քայլով ցույց տվեցիր՝ ինչ մեծ բարեգործ է Գագիկ Ծառուկյանը․ աշխատակից (video)

  • Կրակոցներ և վրաերթ Երևանում Վարդավառի օրը. Meganews.am-ը բացառիկ տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից

    Meganews.am-ը բացառիկ տեսանյութ է հրապարակել հուլիսի 12-ին՝ Վարդավառի տոնին, Երևանի Վաղարշյան փողոցի բակերից մեկում տեղի ունեցած միջադեպից, որն ավարտվել է կրակոցներով և վրաերթով։

    Տեսանյութի սկզբում երևում է, թե ինչպես է սպիտակ շապիկով ու գլխարկով մի տղամարդ, ատրճանակը ձեռքին, մոտենում սև շապիկով քաղաքացուն և կրակում նրա ոտքին։ Այնուհետև նա մի քանի կրակոց է արձակում նաև կայանված ավտոմեքենայի ուղղությամբ։ Դրանից անմիջապես հետո մեքենան տեղից շարժվում է և վրաերթի ենթարկում կրակող տղամարդուն։ Կադրերում լսվում են դեպքի ականատեսների աղաղակներն ու բղավոցները։

    ՀՀ քննչական կոմիտեից Meganews.am-ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ մի խումբ անձանց կողմից սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով։ Նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։

    Meganews.am-ի տեղեկություններով՝ հանրային քրեական հետապնդման ենթարկված անձը կրակոցներ արձակած տղամարդուն վրաերթի ենթարկած վարորդն է։ Իսկ կրակոցներ արձակած երիտասարդը դեպքից հետո դիմել է փախուստի։

    Մարգարիտա Դավթյան 

     

  • Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի հետ համակարգմամբ․ Թուրքիայի ԱԳՆ

    Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության ապահովումը շարունակում է մնալ Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկը։ Այս մասին նշվում է Թուրքիայի ԱԳՆ-ի 2026 թվականի գործողությունների ծրագրում, հայտնում է APA-ն։

    Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի հետ կարգավորման գործընթացը շարունակվելու է Ադրբեջանի հետ սերտ խորհրդակցությունների և համակարգման պայմաններում։ Միաժամանակ Թուրքիան հայտնել է, որ շարունակելու է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։

    Թուրքիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Ադրբեջանին աջակցությունն ավելի է ամրապնդվելու՝ տարածաշրջանում հակամարտությունների կարգավորմանն ու խաղաղության հաստատմանը նպաստելու նպատակով։

    Փաստաթղթում նշվում է, որ Թուրքիայի–Հայաստանի և Ադրբեջանի–Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացները պետք է առաջ ընթանան համակարգված՝ տարածաշրջանում երկարաժամկետ կայունություն, անվտանգություն և զարգացում ապահովելու համար։

    Թուրքիայի ԱԳՆ-ն առանձին անդրադարձել է նաև Ադրբեջանի հետ հարաբերություններին՝ նշելով, որ երկու երկրների միջև «ընդհանուր լեզվի, պատմության, մշակույթի և ինքնության վրա հիմնված բացառիկ կապերը» շարունակելու են ամրապնդվել։

    «Մեր ռազմավարական գործընկերությունը նպատակ ունի երկկողմ և բազմակողմ նախաձեռնությունների միջոցով նպաստել Հարավային Կովկասում խաղաղությանը, բարգավաճմանը և կայունությանը։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի հետ մեր սերտ համակարգումն ու համագործակցությունը տարածաշրջանային կարգավորման գործընթացների շրջանակում կշարունակվեն վճռականորեն»,- ասվում է փաստաթղթում։

    Անկարան նաև նշել է, որ 2026 թվականին շարունակելու է Ադրբեջանի հետ համակարգված աշխատանքը՝ Հարավային Կովկասում խաղաղության օրակարգը առաջ մղելու համար։

    Թուրքիայի ԱԳՆ

  • Նախատեսվում է սահմանել բուլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման, պաշտպանության և աջակցության կարգ

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է՝ նախատեսվում է սահմանել բուլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման, պաշտպանության և աջակցության կարգը:

     

    e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել «Բուլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման, նրանց պաշտպանության, ուղղորդման և նրանց հետ աշխատանքների իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը։

     

    Նախագծի նպատակն է ստեղծել հստակ, թափանցիկ և կանխատեսելի մեխանիզմներ՝ բուլինգի ենթարկված երեխաներին ժամանակին հայտնաբերելու, պաշտպանելու և անհրաժեշտ աջակցություն տրամադրելու համար։ Նոր կարգը կկիրառվի երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող կենտրոններում, կրթական (այդ թվում՝ նախադպրոցական և արտադպրոցական) հաստատություններում, սպորտային, մշակութային կազմակերպություններում և արդարադատության համակարգում գործող պատժի կամ քրեաիրավական ներգործության միջոցներ իրականացնող մարմիններում։

     

    Բուլինգը երեխայի նկատմամբ բռնության մասնավոր դրսևորում է, և նման դեպքերի հայտնաբերումը նախատեսվում է իրականացնել հետևյալ ուղղություններով․

    մանկավարժական և ուսումնաօժանդակ անձնակազմի, ինչպես նաև հոգեբանի կողմից երեխաների միջանձնային շփումների, վարքագծային կտրուկ փոփոխությունների և հուզական վիճակի ամենօրյա մշտադիտարկում,

    բուլինգի դեպքերի մասին անանուն հայտնելու համար «Վստահության արկղեր» կամ առցանց հարթակներ ներդնելու միջոցով,

    մեկուսացված կամ թիրախավորված երեխաներին հայտնաբերելու նպատակով հատուկ մշակված հարցազրույցների իրականացում թիմի կողմից,

    վստահության մթնոլորտի ձևավորում, որտեղ երեխան իրեն անվտանգ է զգում հոգեբանին, մանկավարժին կամ թիմի համակարգողին դիմելու՝ սեփական փորձառության կամ այլ երեխայի նկատմամբ կիրառվող բուլինգի հնարավոր դեպքի մասին պատմելու համար։

     

  • Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով

    Կրեմլը հաղորդում է, որ դիվանագիտական խողովակներով ազդանշաններ է ստանում Վաշինգտոնից այն մասին, որ ԱՄՆ-ը պատրաստ է վերադառնալ ուկրաինական հակամարտության կարգավորման օրակարգին՝ իրանական խնդրի լուծումից անմիջապես հետո։ Այս մասին հայտարարել է Դմիտրի Պեսկովը։

    «Ներկայումս ամերիկյան կողմը հիմնականում կե

  • ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. «Մուլթի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել աշխատավայրը

    ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. «Մուլթի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել աշխատավայրը

  • ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է Կոնստանտին Սոկոլովի նշանակումը՝ 200 մլն դոլարանոց TRIPP+ հիմնադրամի նախագահի պաշտոնում

    Գործարար Կոնստանտին Սոկոլովը կնշանակվի TRIPP+ ձեռնարկատիրական հիմնադրամի նախագահ, որը կվերահսկի Կենտրոնական Ասիայի առևտրային միջանցքի համար նախատեսված ավելի քան 200 միլիոն դոլարի միջոցները, հաղորդում է The Guardian–ը:

    Պարբերականի տվյալներով՝ Սոկոլովի նշանակումը հաստատել է ԱՄՆ պետքարտուղարությունը։

    Նշվում է, որ նա Դոնալդ Թրամփի կողմից հիշատակված 36 դոնորներից մեկն է, որոնք ընդհանուր առմամբ ավելի քան 350 միլիոն դոլար են հատկացրել Սպիտակ տան «պարահանդեսային դահլիճի» նախագծին։

  • Էրդողան. «Այնտեղ, որտեղ Թուրքիայի աջակցությունն անհրաժեշտ է եղել՝ Լիբիայից մինչև Ղարաբաղ, ներկա ենք եղել մեր ողջ ներուժով» | Տարածաշրջան

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել «Հուլիսի 15-ի ժողովրդավարության և ազգային միասնության օրվան» նվիրված հիշատակի արարողությանը։

    Իր ելույթում Էրդողանն անդրադարձել է 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձին, երկրի ժողովրդավարական ինստիտուտների պաշտպանությանն ու Թուրքիայի անցած ուղուն: Թուրքիայի ղեկավարը խոսել է նաև վերջին տարիների արտաքին ու անվտանգային քաղաքականության առաջնահերթություններից՝ առանձնացնելով երկրի դիվանագիտական նախաձեռնությունները, պաշտպանական արդյունաբերության զարգացումը, ահաբեկչության դեմ պայքարն ու Անկարայի դերակատարությունը տարածաշրջանային ճգնաժամերում։

    Այս համատեքստում Թուրքիայի նախագահը մասնավորապես հայտարարել է․

    «Ոչ միայն Սիրիայում, այլև Լիբիայից մինչև Ղարաբաղ՝ այնտեղ, որտեղ Թուրքիայի աջակցությունն անհրաժեշտ է եղել, մենք ներկա ենք եղել մեր բոլոր հնարավորություններով»։

  • ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում և Բահրեյնում ԱՄՆ-ի դիրքերին հասցված հրթիռային ու ԱԹՍ հարվածների մասին





    Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ՝ Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանումներ) հայտարարել է, որ երեքշաբթի օրը հրթիռային և անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակումներ է իրականացրել Քուվեյթում և Բահրեյնում ԱՄՆ-ի դիրքերի ուղղությամբ՝ ոչնչացնելով սպառազինության անգարներ։

    «Արդյունքում ոչնչացվել են Բահրեյնի «Շեյխ-Իսա» ռազմաբազայում հակառակորդի սպառազինության, ինչպես նաև նավերի և թռչող սարքերի պահեստավորման մի քանի անգարներ։ Բացի այդ, Քուվեյթի «Ալի աս-Սալեմ» ավիաբազայում հակառակորդի MQ-9 անօդաչուների տեղակայման հարթակի վրա հարվածի ընթացքում ոչնչացվել կամ վնասվել են մի քանի անօդաչու թռչող սարքեր»,- նշվում է մամուլի ծառայության հայտարարության մեջ։




    դիտվել է 74 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան


    Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան

  • Թուրքիան, Արեւմուտքը եւ մրցակցող առաջնահերթությունները

    Ձեզ ենք ներկայացնում Համաշխարհային բանկի նախկին գլխավոր տնտեսագետ, Սթենֆորդի համալսարանի Միջազգային զարգացման կենտրոնի ավագ գիտաշխատող Էն Օ. Կրյուգերի հոդվածը։

     

    Էն Օ. Կրյուգեր

     

    Չինաստանի արագ վերելքը, Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա եւ ամերիկա-իսրայելական պատերազմը Իրանի հետ աշխարհաքաղաքական մրցակցությունը համաշխարհային տնտեսությունը ձեւավորող գլխավոր ուժ են դարձրել։ Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ-ի վաղուց հաստատված քաղաքականության շրջադարձն ավելացրել է անորոշությունը՝ ստիպելով կառավարություններին եւ բիզնեսին կողմնորոշվել գնալով ավելի բարդ ռազմավարական լանդշաֆտում։

     

    Անկարայում վերջերս ավարտված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն արտացոլեց այս նոր իրականությունը՝ ցույց տալով, թե ինչպես աշխարհաքաղաքական եւ պաշտպանական առաջնահերթությունները կարող են գերակշռել այլ կարեւոր քաղաքական նպատակները։ Ոչ մի տեղ այս փոխզիջումն այնքան ակնհայտ չէ, որքան Արեւմուտքի հարաբերություններում գագաթնաժողովն ընդունող երկրի հետ։

     

    Թուրքիան երկար ժամանակ եղել է ՆԱՏՕ-ի թերագնահատված դաշնակիցը եւ կարեւոր տնտեսական կամուրջը Եվրոպայի ու Մերձավոր Արեւելքի միջեւ։ Թեեւ վերջին տարիներին նրա կապերը ՆԱՏՕ-ի եւ Արեւմուտքի հետ թուլացել են, երկրի յուրահատուկ ռազմավարական դիրքը այն անփոխարինելի է դարձնում դաշինքի համար։ Գտնվելով Եվրոպայի եւ Ասիայի հատման կետում՝ Թուրքիան աշխարհի ամենակարեւոր աշխարհաքաղաքական խաչմերուկներից է։

     

    Թուրքիան սահմանակից է Հայաստանին, Ադրբեջանին, Բուլղարիային, Վրաստանին, Հունաստանին, Իրանին, Իրաքին եւ Սիրիային, իսկ Սեւ ծովի միջոցով՝ նաեւ Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի հետ։ Գրեթե 88 միլիոն բնակչություն եւ ՆԱՏՕ-ում երկրորդ խոշորագույն բանակը ունեցող երկիրը մեծ տարածաշրջանային տերություն է։ Տնտեսական առումով այն դարձել է տարածաշրջանի արտադրական եւ լոգիստիկ առաջատար կենտրոններից մեկը։

     

    Երկրորդ համաշխարհային պատերազմի գրեթե ողջ ընթացքում չեզոք մնալով՝ Թուրքիան այնուհետեւ ամուր կապվեց Արեւմուտքի հետ՝ միանալով ՆԱՏՕ-ին։ Ավելի ուշ այն դարձավ Եվրոպական տնտեսական համայնքի՝ այսօրվա Եվրամիության նախորդի, ասոցացված անդամ եւ ի վերջո ԵՄ-ին լիիրավ անդամակցության հայտ ներկայացրեց։ Անդամակցության գործընթացն արագացավ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Արդարություն եւ զարգացում կուսակցության (ԱԶԿ) 2002 թվականի ընտրական հաղթանակից հետո, սակայն բանակցությունները ձգձգվեցին եւ 2017-ից հետո փաստացի կանգ առան։ Սա մեծապես պայմանավորված է ԵՄ-ի դժկամությամբ առաջ շարժվել՝ Էրդողանի օրոք ժողովրդավարությունից նահանջի մասին աճող մտահոգությունների ֆոնին։

    Լուսանկարը` REUTERS

    Էրդողանի ավելի ավտորիտար կառավարումը բարդացրել է հարաբերությունները նաեւ ԱՄՆ-ի հետ, թեեւ Թրամփին դա, ըստ երեւույթին, շատ ավելի քիչ է անհանգստացնում, քան իր նախորդներին։ 2019 թվականին Թրամփի առաջին վարչակազմը արգելափակեց Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչներ վաճառելը նրանից հետո, երբ երկիրը ձեռք բերեց ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգը։ Թրամփի երկրորդ վարչակազմն այլ կերպ է գործում. այն առաջ է մղում ավելի քան 700 միլիոն դոլար արժողությամբ գործարք՝ Թուրքիայի KAAN կործանիչի համար շարժիչներ վաճառելու վերաբերյալ եւ միեւնույն ժամանակ ազդանշաններ է ուղարկում F-35-ի հարցը վերանայելու պատրաստակամության մասին։

     

    С-400-ի գնումը Թուրքիայի անկախ արտաքին քաղաքականության եւ Արեւմուտքի ու նրա հիմնական մրցակիցների հետ միաժամանակ սերտ կապեր պահպանելու պատրաստակամության խորհրդանիշը դարձավ։ Քանի որ հարաբերությունները ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ ավելի ու ավելի լարվում էին, Էրդողանը շարունակում էր զարգացնել կապերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ միեւնույն ժամանակ անօդաչու թռչող սարքեր մատակարարելով Ուկրաինային։ Վերջին շրջանում Էրդողանը կտրուկ քննադատում է Իրանի հետ պատերազմը եւ, Թրամփի խոսքով, նույնիսկ դիտարկել է Իսրայելի դեմ հակամարտությանը միանալու հնարավորությունը։

     

    Այս ռազմավարական երկիմաստությունը, զուգորդված Էրդողանի ոչ ստանդարտ տնտեսական հայացքների հետ, համընկել է Թուրքիայի տնտեսական վիճակի նկատելի վատթարացման հետ։ Քսան տարի առաջ երկիրը համարվում էր աշխարհի ամենահեռանկարային զարգացող շուկաներից մեկը՝ հատկապես 1990-ականների վերջի ֆինանսական ճգնաժամից հետո էկոնոմիկայի նախկին նախարար Քեմալ Դերվիշի իրականացրած լայնածավալ բարեփոխումներից հետո։

     

    Էրդողանի օրոք, սակայն, տնտեսական ցուցանիշները խիստ անհավասար են եղել։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում աճը ընդհանուր առմամբ եղել է կայուն՝ ենթակառուցվածքի լայնածավալ բարելավման եւ պաշտպանական արդյունաբերության ու այլ արտադրական ոլորտների արագ ընդլայնման շնորհիվ։ Բայց այդ աճն ուղեկցվել է վերել-վայրէջքների կրկնվող ցիկլերով, շատ բարձր գնաճի բռնկումներով եւ պարբերական մակրոտնտեսական անկայունությամբ։ Թեեւ գնաճը զգալիորեն նվազել է 2022 թվականին 85%-ի հասած գագաթնակետից հետո, տնտեսությունը շարունակում է տառապել քրոնիկ խնդիրներից, այդ թվում՝ փոխարժեքի անկայունությունից եւ արտահանման թուլացումից։

     

    Ուկրաինայի եւ Իրանի պատերազմները Թուրքիայի տնտեսության համար միաժամանակ եւ՛ բարիք են, եւ՛ բեռ։ Մի կողմից՝ Թուրքիան օգտվել է Մերձավոր Արեւելքի այլ մասերից բիզնեսի վերաուղղորդումից եւ ռազմական տեխնիկայի արտահանման աճից։ Մյուս կողմից՝ համաշխարհային էներգետիկ շուկաների խափանումները եւ հումքի գների տատանողականությունը դժվարացրել են գնաճի դեմ պայքարը։

    Լուսանկարը` REUTERS

    ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովին նախորդող տարիներին ԵՄ-ն եւ մյուս արեւմտյան դաշնակիցները զգուշավոր վերաբերմունք էին ցուցաբերում Թուրքիայի նկատմամբ՝ Էրդողանի կողմից ժողովրդավարական ինստիտուտների վրա հարձակումների, Պուտինի հետ նրա սերտ հարաբերությունների եւ կասկածելի տնտեսական քաղաքականության պատճառով։ Բայց քանի որ Թուրքիայի ռազմավարական նշանակությունն աճում էր, ՆԱՏՕ-ի շատ դաշնակիցներ սկսեցին ավելի մեծ ուշադրություն դարձնել անվտանգության եւ պաշտպանության ոլորտում համագործակցությանը։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն այս տեղաշարժն ավելի ցայտուն դարձրեց. Թրամփը առատորեն գովում էր Էրդողանին, իսկ եվրոպացի դաշնակիցները հիմնականում խուսափում էին թուրք առաջնորդի ներքին քաղաքականությունը հրապարակայնորեն քննադատելուց։

     

    Այս փոփոխություններն արտացոլում են Թուրքիայի ռազմավարական նշանակության եւ ավելի անկայուն դարձող տարածաշրջանում նրա առանցքային տնտեսական դերի ընդունումը, եւ միեւնույն ժամանակ բացահայտում են արեւմտյան ժողովրդավարությունների առջեւ ծառացած երկընտրանքը. տրանսատլանտյան անվտանգության համար կրիտիկական նշանակություն ունեցող որոշ երկրներ գնալով ավելի են հեռանում ժողովրդավարական նորմերից։ Չափազանց ուժեղ ճնշման դեպքում նրանք կարող են տեղափոխվել Չինաստանի եւ Ռուսաստանի ուղեծիր։ Չափազանց թույլ ճնշման պարագայում՝ ժողովրդավարական ինստիտուտների քայքայումը կարող է արագանալ՝ խաթարելով ինչպես Արեւմուտքի դավանած արժեքները, այնպես էլ դրանք պաշտպանելու նրա հեղինակությունը։

     

    Այս մրցակցող առաջնահերթությունները հաշտեցնելը չափազանց դժվար է՝ ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի ղեկավարները համոզվում են դրանում։ Բայց դա անհրաժեշտ է անել՝ ոչ միայն Արեւմուտքի հեղինակությունը պաշտպանելու, այլեւ Թուրքիայի՝ որպես ռազմավարական դաշնակցի եւ տնտեսական գործընկերոջ ամբողջ ներուժը բացահայտելու համար։

     

    Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

     

    Copyright: Project Syndicate, 2026.

    www.project-syndicate.org