Author: Balance2

  • Կայացավ «Պատանի երկրաբանի ամառային դպրոց» 2026-ը

    ԶՊՄԿ-ի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում է։ Հանքարդյունաբերական ձեռնարկությունը Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի հետ համատեղ երկրորդ տարին անընդմեջ կազմակերպել էր «Պատանի երկրաբանի ամառային դպրոցը»։ Եռօրյա ճամբարը հագեցած էր դասախոսություններով, հետազոտական աշխատանքով, բաց հանք այցելությամբ։ Թե ինչ արդյունքներ կան նախորդ տարվանից և ինչպես է ճամբարը օգնում մասնագիտական կողմնորոշմանը՝ դիտե՛ք տեսանյութում:

  • Բոլոր հիմքերն ունենք ՄԻԵԴ-ում դրական արդյունքի հասնելու համար. Սիրանուշ Սահակյան

    Հարցազրույց փաստաբան,  «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի հետ

     

    Տիկին Սահակյան, տեղեկացանք, որ Ռուբեն Վարդանյանի գործով արդեն պաշտոնական գանգատ եք ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական  դատարան (ՄԻԵԴ): Ռուբեն Վարդանյանը հրաժարվել էր բողոքարկել ադրբեջանական դատական համակարգի վերադաս ատյան՝ անիմաստ համարելով դատական ֆարսի շարունակությունը, իսկ մյուս տասնհինգ հայերի գործով վերաքննիչ բողոքը քննվում է և արդեն կարծես մոտենում է ավարտին: Ի՞նչ ակնկալիքներ ունենք:

     

    Տասնհինգի գործով կանխատեսելի է, որ կպահպանվի ռազմական դատարանի վճիռը։ Ադրբեջանի որևէ դատարան չի կարող էթնիկ հայերի խախտված իրավունքների պաշտպանության մեխանիզմ լինել, առավել ևս, երբ գործ ունենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող որևէ հարցի հետ։

    Իսկ Ռուբեն Վարդանյանի գործով գանգատն արդեն ներկայացվել է ՄԻԵԴ, քանի որ անհնար է պաշտպանել իրավունքները մի համակարգում, որն ի սկզբանե մերժում է արդարությունն ու իրավունքները, և դատավարությունը գործադիր իշխանության քաղաքական որոշումների կատարման արարողակարգ է։ Ընտանիքի միջոցով մեզ հասանելի է դարձել դատավճիռը, որը թարգմանվել է անգլերեն և ներկայացվել համապատասխան փաստաթղթերի հետ։ Ակնկալում ենք, որ ՄԻԵԴ-ը, համաձայն իր ընթացակարգերի, ընթացք կտա գանգատին։

    Փաստորեն, առաջին անգամ հնարավորություն եք ունեցել դատավճիռին ծանոթանալ ամբողջությամբ, այդպես  է՞:

    Այո: Եվ դրանից հետո միանգամից պարզ  է դարձել, թե ինչու են նիստերն անցակացվել դռնփակ՝ առանց միջազգային դիտորդների և միջազգային լրատվամիջոցների  ներկայացուցիչների մասնակցության: Դատավճռին ծանոթանալուց հետո  ակնհայտ է, որ  մեկ տարուց ավելի տևած նախաքննության և մեկ տարի տևած դատաքննության ընթացքում իրականում չի հաջողվել իրենց իսկ հնարած «մեղադրանքներին» քիչ թե շատ տրամաբանությանը մոտ «հիմնավորում» գտնել: Մենք գործ ունենք ոչ պրոֆեսիոնալ, կցկտուր,  մասնագիտական առումով որևէ քննադատության չդիմացող ինչ-որ փաստաթղթի հետ, որի անունը «դատավճիռ է» և որի հիման վրա մեր հայրենակիցները , ըստ էության, ապօրինի պատանդ են պահվում այդ երկրում:

    Ձեր հայտարարությունում նշել էիք, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ութ հոդվածներ եք գանգատարկել: Ո՞ր  հոդվածների մասին է խոսքը:

    Խախտումները վերաբերում են Կոնվենցիայի հիմնարար դրույթներին։ Առաջին հերթին խոսքը Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի մասին է։ Ընդ որում, խախտումները վերաբերում են այս հոդվածի բոլոր երեք կետերին։ Միայն այս հոդվածի խախտումն արդեն իսկ կասկածի տակ է դնում դատական գործընթացն ամբողջությամբ և կայացված դատավճիռների իրավականությունը։ Որոշ իրավունքների խախտումներ բարձրացվել են նաև խտրականության արգելքի և քաղաքական դրդապատճառներով իրավունքների սահմանափակման արգելքի համատեքստում։

    Նշել էիք, որ, ըստ «դատավճռի»,  Ռուբեն Վարդանյանը  «մեղավոր» է ճանաչվել  41 դրվագով՝ Ադրբեջանի  քրեական օրենսգրքի 21 հոդվածների հիման վրա։

    Իրականում «դատավճռով»  Վարդանյանի անհատական մեղք չի հիմնավորվել փաստերով կամ ապացույցներով։

    Փոխարենը դատարանը եզրակացրել է, որ «հանցավոր համայնքը»՝ Արցախի չճանաչված վարչակազմը, Լեռնային Ղարաբաղում գործել է 1988 թվականից, և որ Վարդանյանը միացել է այդ համայնքին 2020 թվականի դեկտեմբերին, չնայած որ այդ ժամանակ նա բնակվում էր Մոսկվայում։

    Դատարանը եզրակացրել է, որ  նրա կողմից հետագայում Արցախի պետական հաստատություններին ցուցաբերած աջակցությունը նրան պատասխանատու է դարձնում այդ «համայնքին» վերագրվող բոլոր «հանցագործությունների» համար։

    «Դատավճռում», ի թիվս այլնի, հիշատակվում են սպանություններ, սպանության փորձերի ենթադրյալ զոհեր, տեղահանված անձինք, հարկադիր անհետացումներ, ենթադրյալ խոշտանգումների ենթարկված կալանավորված անձինք, պատանդներ,  մինչդեռ այդ ենթադրյալ դեպքերի իրականացումը, պարզվում է, տեղի է ունեցել Վարդանյանի՝ Արցախում պետական պաշտոն զբաղեցնելուց կամ այնտեղ բնակվելուց շատ տարիներ առաջ և որևէ կապ չի ունեցել նրա հետ։

    Ռուբեն Վարդանանի  հետ առավել անմիջականորեն կապվող գործողությունները հիմնականում վերաբերում էին նրա՝ 2022 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի փետրվարը Արցախի պետական նախարարի պաշտոնում ծառայությանը, ինչպես նաև 2023 թվականի մայիսից մինչև սեպտեմբեր իրականացրած գործունեությանը։

    Վարդանյանի կողմից պաշտոնի ընդունումը դատարանը գնահատել է որպես «իշխանության բռնի զավթում», նրա առևտրային և բարեգործական գործունեությունը՝ որպես «ապօրինի ձեռնարկատիրություն և ահաբեկչության ֆինանսավորում», իսկ Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մուտք գործելը՝ որպես Ադրբեջանի պետական սահմանի «ապօրինի հատում»։

    Միաժամանակ դատավճռում չի նշվել որևէ կոնկրետ հրաման, որը Վարդանյանը տվել է սպանելու, խոշտանգելու, տեղահանելու կամ խաղաղ բնակչության վրա հարձակվելու վերաբերյալ, ինչպես նաև չի հաստատվել նրա անձնական մասնակցությունը նրան վերագրված դեպքերում։

    Տիկին Սահակյան, եթե անգամ ՄԻԵԴ-ը բավարարի գանգատը, արդյո՞ք Ադրբեջանը կատարելու է ՄԻԵԴ-ի որոշումը: Վերջին տարիների փորձը, ցավոք, ցույց է տվել միջազգային կառույցների անզորությունը, քանի որ նույն Ադրբեջանը չի կատարել ո՛չ ԵԽԽՎ, ո՛չ Եվրախորհրդարանի բանձևերը, անտեսել է բազմաթիվ կոչեր, անգամ արհամարհել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումները: Եվ  Ադրբեջանի այս վերաբերմունքն ամենևին չի խանագարում, որ Եվրամիության առաջնորդներ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու Կայա Կալլասը Ադրբեջանի բռանապետին  կարևոր գործընկեր անվանեն:

    Իհարկե, ցավալի է ընդունել, որ ներկա իրավիճակում միջազգային իրավունքը, մարդու հիմնարար իրավունքները, ժողովրդավարական արժեքները ստորադասվում են աշխարհաքաղաքական շահերին, բայց, իմ համոզմամբ, չպետք է իրավական կողմը թերագնահատել, առավել ևս, հուսահատվել ու դադարել պայքարելուց: Ես անձամբ, որպես իրավաբան, կարևորում եմ միջազգային իրավական գործընթացները:  Վստահ եմ, որ դրանց արդյունքները վաղ թե ուշ անհետևանք չեն մնա և ավելի քան համոզված եմ, որ մենք բոլոր հիմքերն ունենք հասնելու դրական արդյունքի ՄԻԵԴ-ում:

     

  • Վեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել

    Վեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացելԱմենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ԱԺ 9–րդ գումարման առաջին նիստին մասնակցելու հրավեր չի ստացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։

    «Վեհափառն այս պահին դեռևս հրավեր չի ստացել»,– նշեց նա։

    Հիշեցնենք, որ ԱԺ 9-րդ գումարման առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 2-ին՝ ժամը 10։00–ին։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն ՀՀ նախագահն ու Ամենայն հայոց կաթողիկոսը։

  • Մարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ Ակոպյան

    Մարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ Ակոպյան

  • Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել


    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են:

    ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյան

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios



    Միջազգային





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    ԱՄՆ-ը կարող է էականորեն ընդլայնել ռազմական գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում։ Այդ մասին հայտնել է Axios պորալը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    Նրա տվյալներով՝ տարածաշրջանում ուժերի շարունակվող կուտակման ֆոնին Թրամփը դեռևս դիտարկում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության վերսկսման հնարավորությունը։

    «Ամերիկյան և իսրայելական պաշտոնյաների խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ մի քանի օրվա ընթացքում»,- գրում է Axios-ը։

    Ավելի վաղ The Wall Street Journal թերթը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն ուժեղացնում է ռազմական խմբավորումը Մերձավոր Արևելքում՝ այնտեղ տեղափոխելով զինծառայողներ և սպառազինություն ու պատրաստվելով Իրանի դեմ գործողության հնարավոր ընդլայնմանը։

    Հուլիսի կեսերին WSJ-ն հայտնել էր, որ Թրամփը՝ առանցքային խորհրդականների հետ մի քանի խորհրդակցություններից հետո, հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնմանը։ Ընդ որում, հրատարակության աղբյուրների տեղեկություններով, ամերիկյան վարչակազմի կողմից դիտարկվող տարբերակների թվում են Իրանի տարածքի ռմբակոծությունների ուժեղացումը, Հորմուզի նեղուցի շրջանում կղզիները գրավելու նպատակով ցամաքային զորքերի ուղարկումը և Իրանի էներգետիկ օբյեկտների վրա հարվածները։

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • 11-ամյա Եվայի նկարը, որը դպրոցի տնօրենը հեռացրել էր տաղավարից՝ համարելով «հակապետական քայլ», արցախցի

    Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարը ցուցահանդես-մրցույթում «Մենք ենք մեր սարերը»՝ հայտնի «Տատիկ-պապիկ» հուշարձանի լուսանկարը հեռացրել էր տաղավարից՝ այն որակելով «հակապետական քայլ»։

    Նկարի հեղինակը 11-ամյա Եվան է։

    Այս դեպքից հետո Եվայի նկարը աճուրդի էր հանվել։ Նկարը գնել է արցախցի Գայանե Աղաբեկյանը, ով ապրում է Մոսկվայում։

    Գայանեն Եվայի նկարի համար վճարել է 1800 դոլար։

    Հիշեցնենք, որ այս միջադեպից կարճ ժամանակ անց աշակերտի ուսուցչուհին, չհամակերպվելով կատարվածի հետ, աշխատանքից ազատման դիմում է գրել։

  • Զինծառայող Ն.Թ.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են. ՔԿ

    Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:

    Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող էր մահացել։ ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ, կատարվում են քննչական և վարութային գործողություններ:

    Զինծառայողի մահվան դեպքի վարույթով հանրային քրեական հետապնդում էր հարուցվել կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ:

  • Հուսիթները հարձակվում են Սաուդյան Արաբիայի վրա Իրանի ազդեցության տակ․ ԱՄՆ պետքարտուղարություն

    «Հուսիթները ողջ հակամարտության ընթացքում իմաստուն կերպով գործեցին և մնացին մի կողմում։ Սակայն, այժմ, կարծես, Իրանն է նրանց ներքաշել այս փակուղու մեջ»։

    Ըստ APA-ի, այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում կայացած ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում։

    «Նրանք հարձակվում են Սաուդյան Արաբիայի, ինչպես նաև նրա նավերի վրա», – ընդգծեց ԱՄՆ պետքարտուղարը։

    Ռուբիոն նշեց, որ մի քանի ժամ առաջ շրջանառվող հաղորդագրություններում խոսվում էր Սաուդյան Արաբիային պատկանող վառելիքային նավի մասին, որը նավարկում էր Չինաստանի դրոշի ներքո։

    «Դա չինական նավ է։ Եթե նրանք հարձակվեն նաև դրա վրա, դա խնդիր կլինի Չինաստանի համար։ Դա խնդիր կլինի ամբողջ աշխարհի համար», – ասաց նա։

    ԱՄՆ պետքարտուղարը հույս հայտնեց, որ իրավիճակը կհանդարտվի, և հուսիթները կհրաժարվեն նման գործողություններից։

    «Նրանք ճիշտ էին, որ մի կողմ քաշվեցին։ Նրանք պետք է շարունակեն մի կողմ քաշվել և դադարեցնել այս գործողությունները», – ասաց Ռուբիոն։

  • Զինծառայող Նարեկ Թորոսյանին ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են

    Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են։

    Այս մասին հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեից։

    Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՊՆ N զորամասի զինծառայողի՝ հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։

    Ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ զինծառայողին հասցրել են ինքնասպանության։ Նախնական տվյալներով՝ զինվորը ինքնասպանությունից առաջ ենթարկվել է ծեծի, իսկ իրավապահները բացահայտել են նաև այլ հանգամանքներ։