Author: Balance2

  • ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Արգենտինային եւ երկրորդ անգամ նվաճեց աշխարհի գավաթը (տեսանյութ)

    Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը երկրորդ անգամ նվաճեց աշխարհի գավաթը։

    Նյու Ջերսիում (ԱՄՆ) տեղի ունեցած եզրափակիչում իսպանացիները լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով (տեսանյութ) պարտության մատնեցին 2022թ․ աշխարհի չեմպիոն Արգենտինային։

    Ավելացված երրորդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց Լոնդոնի «Չելսիի» 25-ամյա կիսապաշտպան Էնցո Ֆերանդեսը (տեսանյութ

    Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 0:0: Նշանակվեց լրացուցիչ ժամանակ։

    106-րդ րոպեին Էմիլիանո Մարտինեսի պաշտպանած դարպասը գրավեց Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» 26-ամյա հարձակվող Ֆերան Տորեսը (տեսանյութ), որը փոխարինման էր դուրս եկել 62-րդ րոպեին։

    Գոլային փոխանցումը կատարեց Բիլբաոյի «Աթլետիկի» 24-ամյա հարձակվող Նիկո Ուիլյամսը։

    Եվրոպայի չեմպիոն Իսպանիան 20 հարված կատարեց դարպասի ուղղությամբ, 12 հարված՝ դարպասին։ Արգենտինան ոչ մի հարված չկատարեց դարպասին, 2 հարված՝ դարպասի ուղղությամբ։

    Իսպանիան 2010 թվականին էր առաջին անգամ նվաճել աշխարհի գավաթը։

  • ԻՀՊԿ-ն բալիստիկ հրթիռներով հարձակվել է Հորդանանում ամերիկյան ռազմական ինքնաթիռների վրա

    ԻՀՊԿ-ն բալիստիկ հրթիռներով հարվածել է Հորդանանի հարավում գտնվող Աքաբա քաղաքի օդանավակայանի տարածքում տեղակայված ամերիկյան ռազմական ինքնաթիռներին, հաղորդում է Press TV-ն։ Զինվորականները նաև Իրանի արևմուտքում խոցել են հակառակորդի MQ-9 անօդաչու թռչող սարք։

    ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունն էլ (CENTCOM) հայտարարել է, որ հարվածներ են հասցվել Իրանում հրամանատարական կենտրոններին, ափամերձ վերահսկողության օբյեկտներին և հակաօդային պաշտպանության միջոցներին, ռազմածովային ուժերի միջոցներին, ինչպես նաև հրթիռների և անօդաչու թռչող սարքերի տեղակայման վայրերին։

  • Վենեսուելայի բանակցությունները և Հայաստանի հնարավորությունները – ԱՄԲԻՈՆ NEWS

    Վենեսուելայի կառավարությունը սկսել է պաշտոնական բանակցություններ ընդդիմության անդամների հետ, նպատակ ունենալով ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները և ընտրական համակարգը։

    Հիմա հարց է՝ ինչպիսի ազդեցություն կարող է այս գործընթացը ունենալ Հայաստանի համար։ Վենեսուելան, լինելով Հարավային Ամերիկայի առանցքային պետություններից մեկը, հաճախ է հայտնվում միջազգային մեծ տերությունների ուշադրության կենտրոնում։ Այս բանակցություններն էլ կարող են ազդել տարածաշրջանի քաղաքական դինամիկաների վրա։

    Հայաստանի համար սա կարող է լինել հնարավորություն՝ ուսումնասիրելու և կիրառելու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման օտար փորձառությունները։ Նմանատիպ գործընթացները կարող են բացահայտել այն մարտահրավերները և հնարավորությունները, որոնք Հայաստանը կարող է առերեսվել իր սեփական քաղաքական բարեփոխումների ճանապարհին։

    Ինչ եք կարծում՝ ինչպե՞ս կարող ենք մենք կիրառել այս փորձը մեր երկրի համար։ Կիսվեք ձեր մտքերով։

  • Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ԱՄՆ-ի հարձակումները հիշեցնում են ահաբեկչական խմբավորումների մեթոդները․ Բաղայի

    Իրանի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ գործողությունները համեմատել է՝ ահաբեկչության հետ։

    «Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա Միացյալ Նահանգների հարձակումները և դրանց ոչնչացման հրապարակային ցուցադրումը հիշեցնում են ահաբեկչական խմբավորումների մեթոդները։

    Մի կուսակցության համար, որը մի ժամանակ իրեն դիրքավորում էր որպես համաշխարհային կարգի, լիբերալիզմի և ահաբեկչության դեմ պայքարի դրոշակակիր, կամուրջների և քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման պատկերների ցուցադրումը, կարծես, վերջին նվաճումն է, որով այն կարող է հպարտանալ»,-հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային

    Բաղային ուշադրություն է հրավիրել ԱՄՆ պաշտպանության նախարարի գրառման վրա, որում նա հպարտություն էր հայտնում իրանական Չաբահար նավահանգստում ռազմածովային կառավարման աշտարակի ոչնչացման կապակցությամբ։ Իրանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ ծովային անվտանգությունն ապահովող այս օբյեկտը վերջին օրերին երրորդ անգամ է հարվածի ենթարկվել ԱՄՆ-ի կողմից։

    Բացի այդ, դիվանագետը հայտնել է, որ հարձակման են ենթարկվել Բունջի գյուղի (Ջասկի շրջան) տարածքում գտնվող էներգետիկ օբյեկտներն ու աղազրկման համալիրի պոմպակայանները, ինչպես նաև Մինաբի և Լամերդայի քաղաքացիական օբյեկտները։

  • Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 20-ի համար

    Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 20-ի համարՀՀ բանկերում այսօր՝ հուլիսի 20-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 363.47 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ նվազելով 0.1934 դրամով։

    Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 363.5 դրամ է:

    Փոխանակման կետերում դոլարի առքը 363, 5 դրամ է, վաճառքը՝ 368.43։

    Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 413.70 դրամ, իսկ վաճառքի դեպքում

    միջին գինն է 425.14 դր ։

    Փոխանակման կետերում եվրոյի առքը 412.44 դրամ է, վաճառքը՝ 24.44 ։

    Ռուբլու առքն էլ կազմում է 4.38; դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 4.84 է ։

    Փոխանակման կետերում ռուբլին գնվում է 4.15 դրամ է, վաճառվում՝ 4.35։

  • Համաձայնագրի խախտումը կրկին ցույց տվեց, որ ԱՄՆ նախագահի ստորագրությունը վստահության արժանի չէ․ Իրանի գերագույն առաջնորդ

    Իրանի գերագույն առաջնորդն ուղերձով դիմել է ազգին։

    Մոջթաբա Խամենեին նշել է, որ ստորագրված համաձայնագրի կրկնակի խախտումը Միացյալ Նահանգների կողմից կրկին ապացուցեց աշխարհին, թե որքան անարժեք է ԱՄՆ նախագահի ստորագրությունը:

    Սա ևս մեկ անգամ հաստատեց, որ ամբարտավանությունը, գերիշխանության ձգտումը և դաժանությունն ամերիկյան քաղաքականության անբաժանելի մասն են:

    Խամենեին նշել է նաև, որ այսօր գլխավոր խնդիրն է պահպանել ժողովրդի և պետության միջև միասնությունը, մի կողմ դնել քաղաքական տարաձայնությունները, վեճերը և կոնֆլիկտները, ինչպես նաև հրաժարվել սոցիալական տարբերությունների արհեստական ընդգծումից։

  • Իսպանիայի հավաքականը դարձավ ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն

    Իսպանիայի հավաքականը դարձավ ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության չեմպիոնՀուլիսի 19-ին, ԱՄՆ-ում, Նյու Յորքի Նյու Ջերսի մարզադաշտում կայացավ ֆուտբոլի 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչը, որում հանդիպեցին Իսպանիայի ու Արգենտինայի հավաքականները։ Հանդիպումն անցավ գերլարված պայքարում։

     

    Իսպանիայի հավաքականն ամբողջ հանդիպման ընթացքում ուներ խաղային առավելություն, Արգենտինան խաղում էր ավելի պաշտպանողական ֆուտբոլ։ 

    Հանդիպման 93-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Էնցո Ֆերնանդեսը․ արգենտինացիները մնացին 10 հոգով։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։ Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

    Հանդիպման 95-րդ րոպեին Նիկո Ուիլյամսը դարձավ գոլի հեղինակ, սակայն այն չեղարկվեց։ Բայց հանդիպման 106-րդ րոպեին Ֆերրան Տորեսի գոլն արդեն կանոնների սահմաններում էր ու գոլը գրանցվեց՝ 1-0, ու դա այս հանդիպման միակ գոլն էր, քանի որ քիչ անց նույն Տորրեսի գրանցած երկրորդ գոլը խաղից դուրս իրավիճակից էր։

  • Քաղաքացին մոտ 4 մ բարձրությունից նետվել է ջուրը և խեղդվել – ԱՄԲԻՈՆ NEWS

    Ջրասուզակը նրա մարմինը հանել է մոտ 6 մետր խորությունից

    Դեպքը տեղի է ունեցել Վայոց Ձորում, երեկ։ Ժամը 15։55-ին, ահազանգ  է ստացվել, որ Գողթանիկ գյուղի ջրվեժում քաղաքացի է խեղդվում:

    Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակը։

    Պարզվել է, որ քաղաքացին մոտ 4 մ բարձրությունից նետվել է ջուրը և խեղդվել։
    Որոնողական աշխատանքների արդյունքում ջրասուզակը մոտ 6 մ խորությունից դուրս է բերել քաղաքացու դին։

    Փրկարարները սահմանազատել են տարածքը և դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

  • Մատենադարանում կանցկացվի Հայագիտական միջազգային երրորդ կոնգրեսը

    Երեւան: Մեդիամաքս: Հուլիսի 22–ից 24-ը Մատենադարանում կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը։

    Այն համախմբելու է 16 երկրների առաջատար համալսարանների եւ գիտական հաստատությունների գիտնականների եւ մասնագետների։

     

    3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը նվիրվում է Մխիթար Սեբաստացու 350-ամյակին:

     

    «Կոնգրեսի նպատակներն են՝ տեսանելի դարձնել հայագիտության ոլորտում ընթացող փոխակերպումները, ապահովել գիտական համայնքի բարձր իրազեկվածությունը, խթանել համագործակցությունը եւ համադրել հայագիտության պետական քաղաքականությունը միջազգային հայագիտության առաջնահերթությունների հետ», – հայտնում են Մատենադարանից։

     

    Կոնգրեսի շրջանակում կբացվի «1 տարվա Հավերժությունը – Գ. Մատենադարանի ձեռագրական  համալրումները» ցուցադրությունը։

  • Մուշ թաղամասի բնակիչ Լուսյա Գալստյանին գզել են թափառող շները.Էդգար Բաղդասրյան 

    Էդգար Բաղդասարյանը իր ֆեսբուքյան էջում գրում է.                                                   Մուշ թաղամասի բնակիչ Լուսյա Գալստյանին գզել են թափառող շները։

     

    Սա արդեն պարզապես դժբախտ պատահար չէ, այլ քաղաքային իշխանությունների անգործության հետևանք։

     

    Հարց եմ ուղղում Գյումրու քաղաքային իշխանություններին․ քանի՞ մարդ դեռ պետք է տուժի, որպեսզի վերջապես կատարեք ձեր պարտականությունները։

     

    Քանի՞ երեխա, քանի՞ տարեց և քանի՞ քաղաքացի պետք է հայտնվեն հիվանդանոցում, մինչև այս խնդիրը ստանա իրական լուծում։

     

    Թափառող շների խնդիրը վաղուց անցել է բոլոր թույլատրելի սահմանները։

     

    Քաղաքացիներն ամեն օր վախով են դուրս գալիս իրենց տներից, իսկ իշխանությունները շարունակում են լռել։

     

    Պահանջում եմ անհապաղ և արդյունավետ քայլեր, ոչ թե հերթական արդարացումները։

     

    Գյումրու բնակիչների անվտանգությունը սակարկման թեմա չէ։ Յուրաքանչյուր հաջորդ դեպքի պատասխանատվությունը կրելու են նրանք, ովքեր այսօր չեն կատարում իրենց պարտականությունները։