Author: Balance2

  • Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՆ-ին է ներկայացրել helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները

    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը գրությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ ներկայացնելով helpcourt.am հարթակի գործունեության վերաբերյալ առկա ինստիտուցիոնալ մտահոգությունները՝ անդրադարձ կատարելով այն հնարավոր ռիսկերին, որոնք կարող են առնչվել դատավորների անկախության երաշխիքներին, ինչպես նաև դատավորների նկատմամբ ոչ ֆորմալ ազդեցության, կախվածության կամ ճնշման ձևավորման հնարավորությանը։ Այդ մասին տեղեկանում ենք հակակոռուպցիոն կոմիտեից:

    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը գրությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ ներկայացնելով helpcourt.am հարթակի գործունեության վերաբերյալ առկա ինստիտուցիոնալ մտահոգությունները՝ անդրադարձ կատարելով այն հնարավոր ռիսկերին, որոնք կարող են առնչվել դատավորների անկախության երաշխիքներին, ինչպես նաև դատավորների նկատմամբ ոչ ֆորմալ ազդեցության, կախվածության կամ ճնշման ձևավորման հնարավորությանը։ Այդ մասին տեղեկանում ենք հակակոռուպցիոն կոմիտեից:

    Առաջարկվել է քննարկել նշված, ինչպես նաև դատավորներին հրապարակայնորեն դասակարգող և վարկանիշավորող այլ հնարավոր մասնավոր հարթակների գործունեությունն օրենսդրական կարգավորմամբ արգելելու նպատակահարմարության հարցերը։

  • Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը հայտարարել է, որ ընկերությունը մշակում է այն վաճառողների փոխհատուցումների և ֆինանսական աջակցության մեխանիզմները, որոնց ապրանքները պահվել են Էլեկտրոստալի և Կոտովսկի լոգիստիկական կենտրոններում։

    Նրա խոսքով՝ չնայած ստեղծված արտակարգ իրավիճակին և կորցրած ապրանքների համար փոխհատուցում տրամադրելու իրավական պարտավորության բացակայությանը, ընկերությունն արդեն գնահատում է վաճառողներին կատարվելիք վճարումների ծավալները և ֆինանսական աջակցության լրացուցիչ միջոցառումները։

    Վաճառողների համար նախատեսվող փոխհատուցումների, աջակցության միջոցների և դրանց ստացման կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը կհրապարակվի վաճառողների պորտալում։


    Բացի այդ, Տատյանա Կիմը հայտնել է, որ Wildberries-ը ֆինանսական աջակցություն կտրամադրի նաև լոգիստիկական կենտրոնների վրա հարձակումների հետևանքով զոհվածների ընտանիքներին և տուժածներին։ Զոհվածների ընտանիքները կստանան 2 միլիոն ռուբլի, իսկ ծանր վիճակում գտնվող տուժածները՝ 1 միլիոն ռուբլի։

    «Շնորհակալություն աջակցության խոսքերի համար։ Միասին մենք ավելի ուժեղ ենք», — նշել է Տատյանա Կիմը։


    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Օդեսայի ափերի մոտ ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհված նավապետի մարմինն ուղարկվել է Ադրբեջան

    «Atlas Bey» քաղաքացիական առևտրային նավի նավապետ Սամեդ Նասրուլաևի մարմինն ուղարկվել է Ադրբեջան
  • Ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայի և Գվատեմալայի սահմանին

    Ուրբաթ օրը Մեքսիկայի հարավային խաղաղօվկիանոսյան ափերի մոտ՝ Գվատեմալայի հետ սահմանից ոչ հեռու, տեղի է ունեցել 7,3 մագնիտուդով հզոր երկրաշարժ, որի հետևանքով ստորգետնյա ցնցումներ են զգացվել Մեխիկոյից մինչև Սալվադոր ընկած տարածքներում, հայտնում է Independent։

    Երկրաշարժի հետևանքով Մեքսիկայի հարավում երկու մարդ է վիրավորվել։ Երկու երկրների իշխանություններն էլ հայտնել են, որ լուրջ ավերածություններ կամ զոհեր չկան։

  • Չնայած իր կրած հսկայական վնասներին՝ Իրանը բավականին արդյունավետ է պաշտպանվում. Արտակ Զաքարյան





    ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.

    «Եթե նախագահ Թրամփը կարծում էր, որ Իրանի հետ հրադադարի հուշագիրն իրեն հնարավորություն կտա հանգիստ անցկացնել ԱՄՆ միջանկյալ ընտրությունները (կոնգրես, սենատ), ապա նա, կարծես սխալվել է։ Իրանը պատրաստ էր համաձայնել այդ դադարին՝ այն մտայնությամբ, որ կստանա խոշոր ֆինանսական միջոցներ, սառեցված ակտիվների ապասառեցում և պատժամիջոցների վերացում։ Դա երևում էր ինչպես Իրանից հնչող հայտարարություններից, այնպես էլ ստորագրված հուշագրի տեքստից:

    Կողմերի ակնկալիքները տեղի չունեցան, քանի որ, ըստ ամենայնի, Դոնալդ Թրամփն իր նախնական հաշվարկներում, ցանկանում էր վերջնականապես ճնշել Իրանի Իսլամական Հանրապետությանը, երբ միջանկյալ ընտրություններից հետո նրա «ձեռքերը լիովին ազատ լինեն» (օրինակ՝ նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերին)։

    Դատելով ամերիկյան մամուլի նյութերից, ԱՄՆ նախագահի համար միջանկյալ ընտրություններն առայժմ լավ հեռանկարներ չեն խոստանում: Եվ իրանցիներն, ըստ երևույթին, մտադիր են հնարավորինս բարդացնել Թրամփի վարչակազմի իրավիճակը։

    Այդ պատճառով Սպիտակ տան ծրագրերը կարծես վերանայվում են, և ռազմական գործողությունների վերսկսումն ավելի շուտ է տեղի ունեցել, քան ենթադրելի էր հուշագիրը ստորագրելուց հետո:
    Հուշագրի ստորագրմամբ, Թրամփն ու իր թիմը ցույց տվեցին աշխարհին, որ գերջանքեր են գործադրել, որպեսզի եթե անգամ չավարտեն, ապա գոնե դադարի ռեժիմի մեջ պահեն այս պատերազմը։

    Դրանից հետո նավթի համաշխարհային գները կայունացան, Պարսից ծոցում խցանված բազմաթիվ նավեր կարողացան անցնել Հորմուզի նեղուցով, Վաշինգտոնի վրա՝ արտաքին ու ներքին ճնշումները նվազեցին։
    Այսօր ստեղծված իրավիճակով ստացվում է այնպես, որ եթե ռազմական գործողություններն ամբողջ ծավալով ու մեծ ինտենսիվությսմբ վերսկսվեն, ապա դա այլևս չի լինի նախկին պատերազմի շարունակությունը, այլ կլինի բոլորովին նոր նպատակի ու նոր ռազմավարական ռեսուրսներով իրականացվող գործողություններ։

    Ամերիկյան վերլուծականներում կան ենթադրություններ, որ հնարավոր է վարչակազմը ցանկանա միջանկյալ ընտրություններից քիչ առաջ սկսել («չէին ցանկանում, բայց մեզ ստիպեցին») երաշխավորված հաղթական պատերազմ՝ փորձելով այդ կերպ բարելավել իր նախընտրական դիրքերը։ Ժամանակին դա օգնել է նախագահ Բուշ կրտսերին։

    Սակայն Իրանի պարագայում իրավիճակը բոլորովին այլ է։ Այնտեղ ամեն չէ, որ ծրագրված ու գծագրված է անցնում։ Չնայած իր կրած հսկայական վնասներին՝, և՜ դիվանագիտական, և՛ ռազմական ճակատներում Իրանը բավականին արդյունավետ է պաշտպանվում:
    2022թ. առաջին կեսին, շատերին թվում էր, թե Ռուսաստանը կարճ ժամանակում կլուծի ուկրաինական ուղղությամբ իր առջև դրված խնդիրները: Դա տեղի չունեցավ, և առ այսօր պարզ չէ, թե որքան կտևի ու ինչ էսկալացիա կունենա ռուս-ուկրաինակսն պատերազմը:

    Նույն իրավիճակը նաև ԱՄՆ-Իրան ռազմական հակամարտության պարագայում է: Որքան էլ ձգտեն արագ լուծումներ գտնել, միևնույն է հակամարտությունը, կողմերի համար մեծ հավանականությամբ կարող է վերածվել ձգձվող, հյուծող պատերազմի»:



    դիտվել է 124 անգամ

  • Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 8-14-ը։

     

    Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

     

    -Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ,

    -Արաբկիրում՝ հուլիսի 14-ին,

    -Շենգավիթում` հուլիսի 12-ին,

    -Նոր Նորքում՝ չի գերազանցել։

     

    Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

     

    -Նոր Նորքում՝ հուլիսի 8-9-ը,

    -Կենտրոնում՝ հուլիսի 9-ին,

    -Արաբկիրում՝ չի գերազանցել,

    -Շենգավիթում` չի գերազանցել։

     

    Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

     

  • ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանի նավահանգստում հինգ կամուրջ է ոչնչացվել

    Իրանի հարավային Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքում գիշերն ԱՄՆ-ի հարվածների հետևանքով ոչնչացվել է հինգ կամուրջ` հաղորդում է Իրանի պետական ​​IRIB հեռուստաալիքը։

    «Անցած գիշեր Բանդար Աբբասում հինգ կամուրջ ոչնչացվել է ԱՄՆ-ի կողմից»,- հայտնել է IRIB-ը սոցիալական ցանցերում։

    Հունիսի 18-ի գիշերը Թեհրանը և Վաշինգտոնը ստորագրել են հուշագիր, որը նպատակ ունի վերջ դնել փետրվարի 28-ին սկսված հակամարտությանը։ Սակայն հուլիսի 8-ից ի վեր ԱՄՆ զինված ուժերը մի քանի հարձակում են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը պնդում է, որ սա Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների պատասխանն էր։

    Իրանի զինված ուժերը պատասխանել է Մերձավոր Արևելքի մի քանի երկրում գտնվող ամերիկյան բազաներին հարվածներով։ Թեհրանը նաև մեղադրել է Վաշինգտոնին հրադադարի համաձայնագիրը խախտելու համար։ Հուլիսի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրադադարն այլևս ուժի մեջ չէ։

  • Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան

    «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրել է.

    «Վերջին օրերին հաճախ ենք արձանագրում դեպքեր, երբ տարբեր բջջային եղանակային հավելվածներ, հատկապես Հայաստանի լեռնային և տուրիստական գոտիների համար, կանխատեսում են անձրև, մինչդեռ ազգային հիդրոօդերևութաբանական ծառայության կանխատեսումներով տվյալ տարածքներում տեղումներ չեն սպասվում։

    Այս տարբերությունները պայմանավորված են նրանով, որ եղանակային հավելվածների մեծ մասը հիմնվում է գլոբալ կանխատեսման մոդելների վրա և չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու տեղական առանձնահատկությունները։

    Հայաստանի ազգային հիդրոօդերևութաբանական ծառայության կանխատեսումները կազմվում են օդերևութաբանական կայանների դիտարկումների, արբանյակային դիտարկումների բարձր լուծաչափով տարածաշրջանային մոդելների, և օդերևութաբանների մասնագիտական վերլուծության վրա, ինչը հնարավորություն է տալիս առավել ճշգրիտ կանխատեսել սպասվող եղանակային պայմանները։

    Եթե ծրագրում եք այցելել հանգստի վայրեր, լեռնային կամ զբոսաշրջային գոտիներ, խորհուրդ ենք տալիս առաջնորդվել ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պաշտոնական կանխատեսումներով։

    Կանխատեսումներին կարող եք հետևել ArmHydromet բջջային հավելվածում, ինչպես նաև պաշտոնական կայքում՝ meteomonitoring.am»։

  • «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում. Արփինե Հովհաննիսյան | Հասարակություն

    ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ պարբերաբար տարբեր բնակավայրերից ջրի նմուշառումներ են արվել և փորձաքննություններ անցկացվել։

    «Ամռանը, երբ ջուրը չի բավականացնում, այսպես ասած, Գառնու ջրերին սկսում են խառնել արտեզյան ջուրը, որի կոշտությունը բարձր է։ Արին Բերդի ջրամբարում, Խարբերդի ջրամբարում և մնացյալ տեղերում արդեն արտեզյան ջուրը սկսել են խառնել։ Դա բերել է նրան, որ տարբեր բնակավայրերում կոշտության ցուցանիշն առողջապահության նախարարության կողմից սահմանված ու դեռևս գործող ցուցանիշը սկսել է գերազանցել»,- ասում է Հովհաննիսյանը։

    Սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացին վճարում է սահմանված ցուցանիշներին չհամապատասխանող ջրի համար ու կարող է դիմել դատարան և վիճարկել ամբողջ գործընթացը։

  • «Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից

    «Հրապարակը» գրում է. «Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի մի շարք ընկերությունները կապարակնքելուց առաջ, պարզվում է, ՊԵԿ-ը ստուգումներ է արել այլ ընկերություններում, օրինակ` «Առինջ մոլում»։ Ընդ որում, ոչ միայն բուն առեւտրի կենտրոնում, այլեւ առանձին վաճառակետերում։

    Աշխատակիցները մեզ հայտնեցին, որ 2 տասնյակից ավելի վաճառողներ են տուգանվել, յուրաքանչյուրը՝ 600 հազարական դրամով։

    «Առինջ մոլի» տնօրեն Ալիկ Նազարյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ՊԵԿ-ը մտել է մոլ, ստուգումներ է իրականացրել, առգրավել է փաստաթղթեր, համակարգիչների ինֆորմացիան՝ կրիչներով:

    «Գիտեմ, որ ստուգումներ իրականացրել են նաեւ վաճառակետերում ու խոշոր գումարներ են տուգանել, բայց թե ում մոտ կոնկրետ որքան՝ տեղյակ չեմ։ Նույն ժամանակահատվածում, երբ եկել են առեւտրի կենտրոնում ստուգումների, այդ ժամանակ էլ տուգանել են վաճառակետերը։ Դա տեղի է ունեցել 2-3 շաբաթ առաջ՝ Գագիկ Ծառուկյանի դեմ իրավական գործընթացներից առաջ»։

    Մեր տվյալներով, «Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից»: