Author: Balance2

  • Ես դեռ չեմ զրուցել Կրիշտիանուի հետ․ Ժորժե Ժեսուսը՝ Ռոնալդուին Պորտուգալիայի հավաքական հրավիրելու մասին

    Պորտուգալիայի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժորժե Ժեսուսն ազգային թիմի ղեկին իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին հավաքական հրավիրելու հարցին։ Պորտուգալացի մասնագետը հասկացրել է, որ լեգենդար ֆուտբոլիստի համար դռները բաց են։

    «Ես դեռ չեմ զրուցել Կրիշտիանուի հետ։ Նա երբեք խնդիր չի լինի ո՛չ հավաքականի, ո՛չ էլ ինձ համար։ Յուրաքանչյուրն իրավունք ունի յուրովի վերաբերվել նրան որպես ֆուտբոլիստի և նրա շուրջ ստեղծված խոսակցություններին։

    Երբ որևէ որոշում կայացնելու անհրաժեշտություն լինի, ես կխոսեմ նրա հետ, բայց ոչ միայն նրա․ ես անհատական զրույցներ կունենամ բոլորի հետ։ Նա պորտուգալական ֆուտբոլի, հավաքականի և ամբողջ Պորտուգալիայի խորհրդանիշն է, ինչը հավերժ կմնա պատմության մեջ։

    Ինձ համար մեծ հաճույք է եղել աշխատել նրա հետ։ Ռոնալդուի հետ չափազանց հեշտ է աշխատել, եթե նա հասկանում է՝ որտեղ են անցնում սահմանները։ Գիտեմ, որ նա ցանկանում է շարունակել ելույթները «Ալ-Նասրում»։ Քանի դեռ նա խաղում է և համապատասխանում է հավաքական հրավիրվելու չափանիշներին, ես կհրավիրեմ նրան՝ այն դերով ու պայմաններով, որոնք լավագույնը կհամարեմ թիմի համար»,- հայտարարել է Ժեսուսը։

    Աշխարհի 2026 թվականի առաջնությունում Պորտուգալիայի հավաքականը 1/8 եզրափակիչում նվազագույն՝ 0-1 հաշվով զիջեց Իսպանիայի ընտրանուն և դուրս մնաց հետագա պայքարից։ Այդ հանդիպումը Կրիշտիանու Ռոնալդուի կարիերայում վերջինն էր աշխարհի առաջնություններում՝ որպես ֆուտբոլիստ։ Լեգենդար հարձակվողն իր կարիերայի ընթացքում մասնակցել է ռեկորդային 6 Մունդիալի՝ դառնալով 11 գոլի հեղինակ։

  • Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել | Հասարակություն

    Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Երասխ գյուղի վարչական տարածքում, բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ծիրանի այգում, ինչի հետևանքով բեռնատարում հրդեհ է բռնկվել։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

    Փրկարարները մարել են բեռնատարում բռնկված հրդեհը, սակայն բեռնատարն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

    Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պարտականությունները կատարող Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի,  վաշտի հրամանատար Վահան Սանթելյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ։

    Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։Դեպքի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Գագիկ Առաքելյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

    Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի մակնիշը և վիրավոր վարորդի ինքնությունը։Գ․ Շամշյանի տեղեկություններով, կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի կմ-ից։

  • Մերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրում





    Մերձմոսկովյան Կրասնոգորսկում առևտրային համալիրի տանիքն է հրդեհվել, հայտնում են ԶԼՄ-ները։

    Հրդեհին տրվել է բարդության երկրորդ աստիճան։ 

    Տուժածների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում։




    դիտվել է 117 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը

  • Այցելելու ենք ու ծրագրեր ենք իրականացնելու համայնքներում. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

    Գտնվում ենք Մասիսի շրջանի Սիս համայնքում, մինչ այս եղել ենք նաև Մասիսի շրջանի Նիզամի համայնքում։ Այս մասին տեսանյութ է հրապարակել «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

    «Երբ ընտրություններից առաջ այցելում էինք համայնքներ, միշտ ասում էին՝ կուսակցություններն ընտրությունից առաջ են գալիս, իսկ ընտրությունից հետո մոռանում են, թե ինչ են ասել և ինչ են խոսք տվել։

    Մենք ուզում ենք, որ մեր հայրենակիցներն իմանան՝ մենք մոռացող չենք և այցելելու ենք ու ծրագրեր ենք իրականացնելու այս համայնքներում»,-նշել է նա։

  • Արման Ծառուկյանը Թբիլիսիում կայացած RAF Georgia-ի դեմ խաղում 11-0 հաշվով հաղթեց Կուատ Խամիտովին

    Հուլիսի 11-ին Թբիլիսիում կայացած «RAF Georgia» (Real American Freestyle) ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը տպավորիչ և ջախջախիչ հաղթանակ է տարել Ղազախստանը ներկայացնող Կուատ Խամիտովի նկատմամբ։

    Գոտեմարտն ավարտվել է ժամկետից շուտ՝ երրորդ մրցափուլում։ Ծառուկյանն ի սկզբանե վերահսկել է ընթացքն ու բացարձակ գերիշխել գորգի վրա՝ մրցակցին թույլ չտալով վաստակել և ոչ մի միավոր։ Մրցավարները գրանցել են տեխնիկական առավելություն՝ 11-0 հաշվով։

  • Ռուսաստանը զանգվածային hարված է hասցրել Կիևին. կան զnhեր և վիրավnրներ



    Երկուշաբթի գիշերը Ռուսաստանը զանգվածային հրթիռային հարված է հասցրել և անօդաչու թռչող սարքերով գրոհել Կիևը, դրա հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, ևս 46-ը ստացել են վնասվածքներ։ Այս մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները:

    Պայթյուններ են որոտացել քաղաքի տարբեր շրջաններում և դրա մերձակայքում։ Հարձակման ժամանակ ուկրաինական մայրաքաղաքի բնակիչները պատսպարվել են մետրոյի կայարաններում։

    Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի տվյալներով՝ Պոդոլսկի շրջանում մասամբ փլուզվել է բնակելի շենք։ Դառնիցկի շրջանում վնասվել են մի քանի բազմահարկ շենքեր, փլատակների տակ կարող են մարդիկ լինել։


    «Սրանք բնակելի շենքեր են։ Վայրեր, որտեղ մարդիկ քնել և ապրել են իրենց սովորական կյանքով», – հայտարարել է Տկաչենկոն։

    Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել հարձակումը և բնակիչներին կոչ է արել մնալ պատսպարաններում։

    «Չկան բառեր, որոնք կարող են մեղմել այս ցավը», – նշել է քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավարը։

    Հարձակումից մի քանի ժամ առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախազգուշացրել էր Կիևի ուղղությամբ Ռուսաստանի կողմից նոր զանգվածային հարվածի նախապատրաստման մասին։


  • Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․Վահան Կոստանյան | Քաղաքականություն

    Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

    «Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին ինչպես այս դժվարին պահին, այնպես էլ՝ լուսավոր ժամանակներում, որոնք անպայմանորեն գալու են»,- ԱԳՆ տեղեկացմամբ՝ հայտարարել է Կոստանյանը։

    Նշվում է, որ փոխարտգործնախարարը հուլիսի 7-9-ը աշխատանքային այցով գտնվում էր Լիբանանում՝ ՀՀ կառավարության կողմից տրամադրված հումանիտար օգնությունը հանձնելու նպատակով:

  • Բախվել են «BMW X5»-ը և «Mitsubishi»-ն․ վնասվել են նաև կայանված 3 մեքենաներ․ կան վիրավորներ





    Երեկ՝ հուլիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում Թևոսյան և Աշոտ Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5» մակնիշի և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանաված «KIA» մակնիշի, վերջինը «FIAT» մակնիշի, վերջինն էլ «Москвич» մակնիշի ավտոմեքենայի։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արթմեդ» բժշկական կենտրոն։

    Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։




    դիտվել է 99 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը

  • ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները

    ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններըԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները։

    «Ներկայացնում ենք շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները և ընթացակարգերը պարզաբանող #խորհրդատվական տեսանյութի 3-րդ մասը, որի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը, բարելավել ՀՀ քաղաքացիների կողմից դեսպանություններ ներկայացվող դիմումները և դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին՝ այդպիսով նվազեցնելով վիզայի դիմումների մերժման հավանականությունը։

    ԵՄ անդամ պետությունների կողմից սահմանված կանոններին և պահանջներին համապատասխան դիմումների ներկայացումը շատ կարևոր է ոչ միայն քաղաքացիների ճամփորդական ծրագրերի իրագործման համար, այլև վիզայի դիմումների մերժման տարեկան ցածր ցուցանիշ ապահովելու համար, որը կարևոր նախադրյալ է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման երկխոսությունն առաջ մղելու համատեքստում։

    Հետևաբար, ճիշտ կազմված, ժամանակին ներկայացված և լավ հիմնավորված դիմումը բարձրացնում է Շենգենյան վիզա ստանալու հավանականությունը և դրական է ազդում վիզաների ազատականացման ընդհանուր գործընթացի վրա։

    Շենգենյան վիզա ստանալու համար սահմանված հիմնական կանոնների վերաբերյալ մանրամասն ուղեցույցը (PDF ձևաչափով) հասանելի է հետևյալ հղումով»,-ասված է հայտարարության մեջ։

  • ՈՒՂԻՂ. Մուլտի Վելնեսի աշխատակիցների ակցիան

    ՈՒՂԻՂ. Մուլտի Վելնեսի աշխատակիցների ակցիան