ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները։«Ներկայացնում ենք շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները և ընթացակարգերը պարզաբանող #խորհրդատվական տեսանյութի 3-րդ մասը, որի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը, բարելավել ՀՀ քաղաքացիների կողմից դեսպանություններ ներկայացվող դիմումները և դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին՝ այդպիսով նվազեցնելով վիզայի դիմումների մերժման հավանականությունը։
ԵՄ անդամ պետությունների կողմից սահմանված կանոններին և պահանջներին համապատասխան դիմումների ներկայացումը շատ կարևոր է ոչ միայն քաղաքացիների ճամփորդական ծրագրերի իրագործման համար, այլև վիզայի դիմումների մերժման տարեկան ցածր ցուցանիշ ապահովելու համար, որը կարևոր նախադրյալ է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման երկխոսությունն առաջ մղելու համատեքստում։
Հետևաբար, ճիշտ կազմված, ժամանակին ներկայացված և լավ հիմնավորված դիմումը բարձրացնում է Շենգենյան վիզա ստանալու հավանականությունը և դրական է ազդում վիզաների ազատականացման ընդհանուր գործընթացի վրա։
Շենգենյան վիզա ստանալու համար սահմանված հիմնական կանոնների վերաբերյալ մանրամասն ուղեցույցը (PDF ձևաչափով) հասանելի է հետևյալ հղումով»,-ասված է հայտարարության մեջ։
Հայաստանի ամենագեղեցիկ ճանապարհներից մեկը` Մեղրու լեռնանցքով անցնող ճանապարհը, երաշխիքային ժամկետի մեջ կրկնակի ասֆալտապատվել է շինարարի միջոցների հաշվին։ Այս մասին հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և հրապարակել տեսանյութ։
Հուլիսի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Ալաշկերտ- Հայկավան ավտոճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ, 18-ամյա Սեդրակ Գ․-ն իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին. հայտնում է Shamshyan.com-ը։