Author: Balance2

  • ԱՄՆ-ն հայտարարեց իրանական թիրախների վրա նոր հարվածների շարքի ավարտի մասին

    ԱՄՆ զինված ուժերը ավարտել են Իրանի տարածքի դեմ ևս մեկ հարվածային գործողություն, հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

    ԱՄՆ ռազմական գերատեսչության տվյալներով՝ գործողության ընթացքում հարվածներ են հասցվել երկրի մի քանի շրջաններում գտնվող տասնյակ թիրախների։ Հարվածներում օգտագործվել են ճշգրիտ կառավարվող զինամթերք, կործանիչներ, ռազմանավեր և անօդաչու թռչող սարքեր։

    Հրամանատարության X-ում հայտարարության համաձայն՝ ԱՄՆ զինված ուժերը օգտագործել են ոչ միայն անօդաչու թռչող սարքեր, այլև «առաջին անգամ հարձակվել են ծովային անօդաչու թռչող սարքերի» վրա։ CENTCOM-ը հայտարարել է, որ գործողության նպատակն էր նվազեցնել Իրանի կարողությունը Հորմուզի նեղուցում միջազգային նավագնացության վրա հարձակվելու համար։

    Հրամանատարության տվյալներով՝ հարվածի թիրախների թվում են եղել հակաօդային պաշտպանության համակարգեր, ափամերձ ռադարային կայաններ և նավակներ։

  • Այդ ո՞ր հայ գործարարն է տնային կալանքում, ումից բողոքում է թե Ալիևը, թե իր պրոքսի Փաշինյանը․ Կարապետյան





    Իլհամ Ալիևը այսօր հայտարարել է.

    «Եվրոպայի խորհրդում գործում էր մեծ հակաադրբեջանական խումբ:
    Պարզվել է, որ Ժոզեպ Բորելը հարաբերություններ է պահպանել որոշ անձանց, այդ թվում՝ Միջազգային դատարանի դատավոր պարոն Օկամպոյի հետ։ Պարզվել է, որ նա ֆինանսավորվել է հայկական օլիգարխի կողմից, ով ներկայումս տնային կալանքի տակ է գտնվում Հայաստանում»։

    Այդ ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքում, ումից բողոքում է թե Ալիևը, թե իր պրոքսի Փաշինյանը:

    Նարեկ Կարապետյան

     




    դիտվել է 456 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան


    Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան


    Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը


    Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը

  • Աննա Հակոբյանը գործուղվում է Եթովպիա, ծախսերը կհոգա վարչապետի աշխատակազմը

    Աննա Հակոբյանը հուլիսի 19-21-ը կգործուղվի Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն։

    Որոշումը ստորագրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

    Հակոբյանը կգործուղվի Ադիս Աբեբա՝ «Խաղաղություն և կայուն զարգացում. փիլիսոփայական ուսումնասիրություն» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։

    ՀՀ վարչապետի աշխատակազմին հանձնարարվել է սահմանված կարգով ապահովել գործուղման հետ կապված փաստացի ծախսերի հատուցումը։ Նշվում է, որ հուլիսի 19-ի օրապահիկը հաշվարկվելու է տարանցիկ վայրի՝ Դուբայի համար։

  • Քրիստոսի արձանի շինարարությունը կանգնել է

    «News.5tv.am»-ի տեղեկություններով շուրջ մեկ շաբաթ է կանգնել է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ ու միջոցներով կառուցվող՝ Հիսուս Քրիստոսի արձանի շինար…
  • Հայաստանի դպրոցականների թիմը 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Կոլումբիայիում տեղի ունեցած ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայում

    ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Հայաստանի դպրոցականների թիմը 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել հուլիսի 4-12-ը Կոլումբիայի Բուկարամանգա քաղաքում տեղի ունեցած ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայում:

    Օլիմպիադան անցկացվել է փորձնական և տեսական փուլերով․ մասնակցել են 91 երկրի 400-ից ավելի ներկայացուցիչներ։

    Հայաստանյան թիմը ներկայացրել են Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Գոռ Հովսեփյանը, 11-րդ դասարանի աշակերտ Էդգար Բաղմանյանը, ՀԱՊՀ ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Գառնիկ Գավալջյանն ու Էմիլ Հարությունյանը,  «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սամվել Հարությունյանը։

    Արծաթե մեդալների են արժանացել Գոռ Հովսեփյանը և Գառնիկ Գավալջյանը, բրոնզե մեդալների՝ Էդգար Բաղմանյանը, Էմիլ Հարությունյանը և Սամվել Հարությունյանը։

    Թիմը ղեկավարել են Բիլոր Կուրղինյանը (ֆիզիկայի օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի նախագահ, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի ուսուցիչ) և Հովսեփ Կարապետյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի և ՀԱՊՀ ավագ դպրոց դպրոցի ֆիզիկա առարկայի խմբավար), իսկ որպես դիտորդ՝ Արտյոմ Գասպարյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի և ՀԱՊՀ ավագ դպրոցի ֆիզիկա առարկայի խմբավար)։

    ԿԳՄՍՆ-ից հիշեցնում են, որ ֆիզիկայի 55-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, Հայաստանի թիմն արժանացել էր 2 բրոնզե մեդալի և 2 գովասանագրի։

  • Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով

    Երևանում հուլիսի 13-ի ցերեկը, 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-18-ի առավելապես երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 13-18-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 13-16մ/վ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

    Հանրապետության տարածքում հուլիսի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսիս 15-16-ին առավելապես կեսօրից հետո և 17-18-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին հարավարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

    Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 13-17-ին առավելապես երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-18-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։

  • Անտառային հրդեհ նկատելու դեպքում զանգահարեք 1-07

    Էկոպարեկային ծառայությունը հորդորում է անտառային հրդեհ նկատելու դեպքում չհապաղել։
  • ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իրանի առնվազն 13 քաղաք է տուժել

    NourNews-ը հաղորդել է, որ ԱՄՆ զինված ուժերը Իսլամական Հանրապետության դեմ նոր ավիահարվածների շրջանակներում հարվածել են առնվազն 13 իրանական քաղաքների։

    Ըստ գործակալության՝ թիրախային քաղաքների թվում են Աբադանը, Ահվազը, Բանդար Աբբասը, Բանդար Մահշահրը, Բեհբահանը, Բուշեհրը, Ջասկը, Դեզֆուլը, Քեշմը, Սիրիկը, Խոնդաբը, Խորամշահրը և Էնդիմեշկը։

    Ավիահարվածների հետևանքով զոհերի մասին տեղեկություններ չեն եղել։

    Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ ամերիկյան զինված ուժերը սկսել են հարվածների նոր ալիք Իրանում գտնվող թիրախների դեմ։

  • Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան


    Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան


    Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը


    Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը