Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Կուբայի դեմ էմբարգոն

Written by

in





ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Կուբայի դեմ առևտրային էմբարգոյի գործողությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ԱՄՆ նախագահի հրամանագրում, որը հրապարակվել է Դաշնային ռեեստրի կայքում:

Նշվում է, որ Կուբայի նկատմամբ էմբարգոյի ժամկետը լրանում է 2026 թ. սեպտեմբերի 14-ին։

«Սույնով ես որոշում եմ, որ Կուբայի հետ կապված լիազորությունների իրագործումը ևս մեկ տարով շարունակելը համապատասխանում է Միացյալ Նահանգների ազգային շահերին», – նշված է հրամանագրում։

Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի տնտեսական էմբարգոն գործում է 1960-ականների սկզբից։

Վերջին ամիսներին Թրամփի վարչակազմը ձգտում է ճնշում գործադրել Հավանայի վրա, որպեսզի կղզին փոխի իր քաղաքական ուղեգիծը։

Մասնավորապես, ԱՄՆ-ն մի շարք լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Կուբայի նկատմամբ և շրջափակում սկսել՝ կղզի էներգակիրների մատակարարումը խոչընդոտելու համար։

Հունիսին Թրամփն Axios-ի հետ հարցազրույցում հնարավոր է համարել Կուբայի ղեկավարությունը փոխելու գործողության անցկացումը՝ նման այն գործողությանը, որի արդյունքում ձերբակալեցին և երկրից դուրս բերեցին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին։




դիտվել է 122 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *