Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.
«Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայրի խաղահրապարակի կառուցման աշխատանքների մեջ ենք, շատ խորհրդանշական է, որ մենք արդեն Ներքին Հանդում խաղահրապարակ կառուցելուն ենք հասել, ուզում եմ հիշեցնել, որ նախորդ շրջանում Ներքին Հանդում տանիքները նորոգեցինք, խմելու ջրի հետ կապված մի նախագիծ ենք արել:
Դա նշանակում է երեխաներ են ապրում նաև Ներքին Հանդում, խաղահրապարակ կառուցեք, այսինքն որ ասում ենք խաղաղություն կա թե ոչ, սրա մասին ենք ասում, դա նշանակում է, որ ծնողները պատրաստ են իրենց երեխաներին թույլ տալ, որ գնան այդ խաղահրապարակում խաղան, մտավախություն չունեն»։
Leave a Reply