ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթի շրջանակում։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին։
Սերժ Սարգսյանը օգոստոսի 25-ին ժամանել է Հակակոռուպցիոն կոմիտե։ Ավելի վաղ նույն վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում էր հարուցվել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ևս մի շարք անձանց նկատմամբ։
Հիշեցնենք՝ դատախազության հաղորդմամբ՝ Ռոբերտ Քոչարյանին վերագրվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3 դրվագ, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու 2 դրվագ և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման 4 դրվագ։
Նշում․ մեղադրանք ներկայացնելը դեռ չի նշանակում մեղավորության հաստատում․ անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Leave a Reply