Դատախազն այցելել է Լոռու մարզում վերադարձված գույքերի տարածքներ – ԱՄԲԻՈՆ NEWS

Written by

in

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Լոռու մարզ կատարած աշխատանքային երկօրյա այցի ընթացքում, 2026 թվականի օգոստոսի 19-ին, Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի և Լոռու մարզի դատախազ Մովսես Անտոնյանի ուղեկցությամբ, շրջել է Վանաձոր և Ալավերդի համայնքների այն տարածքներում, որտեղ դատախազական ներգործության կամ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցերի բավարարման արդյունքում՝ անշարժ գույքեր են վերադարձվել համայնքին կամ դրանք համայնքին վերադարձնելու իրավական գործընթացն սկսված է:Դատախազությունից հայտնում են, որ գլխավոր դատախազի առաջին կանգառը եղել է Վանաձոր համայնքի Հրանտ Մաթևոսյանի անվան (Երկաթուղայինների) այգին, որտեղ, դատախազական ներգործության արդյունքում, համայնքի տիրապետմանն է վերադարձվել 11 հողատարածք՝ 3426,85 քմ մակերեսով:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts