Կարմիր Լուսինը կրկին տեսանելի կլինի 2028 թվականի դեկտեմբերի 31-ին – ԱՄԲԻՈՆ NEWS

Written by

in

Կարմիր Լուսնի հազվագյուտ երևույթը հնարավոր կլինի դիտել 2028 թվականի դեկտեմբերի 31-ի երեկոյան՝ Ռուսաստանի գրեթե ողջ տարածքից, հայտնել է աստղագետ և աստղաֆիզիկոս Դմիտրի Վիբեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա խոսքով՝ դիտման պայմանները շատ բարենպաստ կլինեն. Լուսինը երկնքում բարձր դիրք կունենա արևելյան ուղղությամբ, և այն տեսանելի կլինի անզեն աչքով՝ մոտավորապես ժամը 19:00-20:00-ին։

Կարմրավուն Լուսինը տեսանելի կլինի նաև Արևելյան Եվրոպայի, Ասիայի և Ավստրալիայի մի շարք շրջաններից։ Լուսնի կարմիր երանգը պայմանավորված է խավորման ժամանակ Երկրի մթնոլորտով անցնող արևի լույսի բեկմամբ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *