Մանդատն ինձ տրվել է ալիևյան սահմանադրությունը մերժելու համար․ Հայկ Սուքիասյան

Written by

in

ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ալիևի հրահանգը հայ ժողովրդի վզին փաթաթել փորձող Նիկոլ Փաշինյանին ես ասելու ոչինչ չունեմ:

Իմ խոսքն ուղղված է այն հարյուր հազարավոր հայորդիներին, որոնք իրենց քվեն տվել են Սամվել Կարապետյանին ու նրա առաջնորդած «Ուժեղ Հայաստանին», որ մեր երկիրն ազատենք պատերազմի ու պարտության սիմվոլ ՔՊ-ից:

Մեզ հավատացած այն հարյուր հազարավորներին եմ ուզում վստահեցնել ինձ հասած այդ մեկ մանդատը, որը տրվել է Հայաստանն Ալիև-Նիկոլ Փաշինյան համագործակցությունից ազատելու համար, ծառայելու է այդ նպատակին:

Այդ մանդատն ինձ տրվել է մեր արժեքները պահպանելու, ալիևյան սահմանադրությունը մերժելու համար,ու այդ նպատակից շեղում չի լինելու:
Հավատարիմ այդ պատասխանատվությանը` ասում եմ ` ծնկի չենք գալու ալիևյան պարտադրանքի առաջ:

Ո’Չ ալիևյան սահմանադրությանը
ԱՅՈ’ անկախ Հայաստանին»,- գրել է նա։

դիտվել է 6 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *