Վիճելի տարածքների հարցը պետք է լուծվի «հարմար տարբերակով»

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Արծվաշենը Հայաստանի տարածք է, Քյարքին, Բարխուդարլուն եւ Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածք չեն»:

«Սա փաստ է, որի հետ մենք պետք է առնչվենք: Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման դրությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքները արտահայտող քարտեզներ կան, որոնցով մենք Կիրանցի հատվածում իրականացրել ենք սահմանազատում: Այդ քարտեզների վրա Արծվաշենը Հայաստանի տարածք է, Քյարքին, Բարխուդարլուն եւ Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածք չեն»,- լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այսօր «տարածքներ կան, որ այդ քարտեզներում այլ կերպ են արտահայտված, գետնի վրա՝ այլ կերպ»:
«Մեր ընկալումը այն է, որ այս հարցը պետք է լուծվի: Հիմա հարց՝ կա՞ տարբերակ այս հարցերը լուծել ռազմական ճանապարհով: Ոչ, չկա այդպիսի տարբերակ, դա անցյալի փակված էջ է: Այդ հարցերը պետք է լուծել այնպես, որ մարդկանց ու երկու երկրների համար հարմար լինի, այդ թվում՝ այդ տարածքներում ապրող բնակիչների համար»,- նշել է Փաշինյանը: 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *