Շարունակվում են հանրային իրազեկման աշխատանքները պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին ընդառաջ | Հասարակություն

Written by

in

Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է հանրային իրազեկման աշխատանքները՝ 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին ընդառաջ։

Այս  մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից՝ նշելով, որ մեկանգամյա օգտագործման պլաստիկից հրաժարվելու ճանապարհին կարևոր է ոչ միայն օրենսդրական փոփոխությունը, այլև նոր սպառողական մշակույթի ձևավորումը։

Նախարարությունից նշում են, որ այս անգամ իրազեկման նախաձեռնությունն իրականացվել է «Էյթի էյթ» սուպերմարկետի հետ։ Այցելուներին ներկայացվեցին առաջիկա օրենսդրական փոփոխությունները, դրանց շրջանակը և մեկանգամյա օգտագործման պլաստիկի սպառումը նվազեցնելու բնապահպանական նշանակությունը։

Իրազեկումն ուղեկցվել է նաև գործնական քայլով. քաղաքացիներին տրամադրվել են բազմակի օգտագործման կտորե տոպրակներ՝ որպես մեկանգամյա պլաստիկ տոպրակների հարմար և բնապահպանական այլընտրանք։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից նշում են, որ մեր ամենօրյա ընտրությունները ձևավորում են շրջակա միջավայրի վաղվա պատկերը։ Մեկանգամյա օգտագործման պլաստիկից աստիճանական հրաժարումը հենց այն փոփոխություններից է, որտեղ յուրաքանչյուրիս ընտրությունը նշանակություն ունի։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *