Երեւան: Մեդիամաքս: Լուսնային Artemis II առաքելության անձնակազմի երկու անդամ կմասնակցեն STARMUS VIII The Search for Truth փառատոնին, որը տեղի կունենա հոկտեմբերի 17-ից 22-ը Տեներիֆեում և Լա Պալմայում:
Նրանք են NASA-ի տիեզերագնաց, Artemis II-ի օդաչու Վիկտոր Գլովերը եւ գնդապետ, Կանադական տիեզերական գործակալության տիեզերագնաց Ջերեմի Հանսենը:
Հանսենն ասել է, որ իր համար «մեծ պատիվ կլինի ներկա գտնվել STARMUS VIII-ին՝ գիտության, տիեզերքի եւ մշակույթի ոլորտների ականավոր գործիչների կողքին»:
Artemis II-ը 2026 ապրիլին տասնօրյա թռիչք էր կատարել Լուսնի շուրջ՝ դառնալով Երկրի ուղեծրից դուրս առաջին առաքելությունը 1972 թվականի դեկտեմբերին Apollo 17-ից թռիչքից ի վեր:
Leave a Reply