Սիսիանում փրկարարները երեխաներին անվտանգ վայր են տեղափոխել

Written by

in

Օգոստոսի 11-ի երեկոյան Սիսիան քաղաքում փրկարարների արագ արձագանքի արդյունքում կիսակառույց շինության վրա հայտնված երեխաներն անվտանգ և ապահով վայր են տեղափոխվել։

Ժամը 19։29-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցի հարակից տարածքում գտնվող կիսակառույց շինության վրա երեխաներ են բարձրացել և չեն կարողանում ինքնուրույն իջնել։

Ահազանգը ստանալուն պես օպերատիվորեն դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները գնահատել են իրավիճակը, մոտեցել երեխաներին և, ապահովելով նրանց անվտանգությունը, իջեցրել են վտանգավոր տարածքից։

Հրշեջ-փրկարարները քաղաքացիների կյանքն ու անվտանգությունն ապահովելու հանձնառությամբ շարունակում են շուրջօրյա ծառայությունը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *