«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երգիչ Հայկ Ստվերը, որը 2018-ին կատարում էր հեղափոխության խորհրդանիշ դարձած «Իմ քայլը» երգը, չի կարողանում աշխատանք գտնել։ «Հեղափոխությունից հետո ինձ համար աշխատանք գտնելը մեծ խնդիր է դարձել, որտեղ գնում եմ, որ աշխատանքի ընդունվեմ, մերժում են, քանի որ այդ ակումբների մեծ մասը քաղաքական որեւէ ուժի ներկայացուցիչներից մեկին է պատկանում»։
Հարցին՝ այդ հարցով չի՞ փորձել Նիկոլ Փաշինյանին դիմել, նա պատասխանեց․ «Մի անգամ ասել եմ նենց թեթեւ, բայց էնպես չեմ ասել, որ օգնության կարիք ունեմ, ուղղակի ասել եմ, որ աշխատանք չեմ գտնում։ Ես ինձ անհարմար կզգայի, որ աշխատանք գտնելու հարցում օգնություն խնդրեի»։
Անդրադառնալով «Վարչաբենդ» խմբին, որտեղ ինքը, որպես հրավիրված անդամ, մեկ երգ է երգում, նշեց, որ խումբն այս շրջանում պասիվ է․ «Որքան ժամանակ է՝ խմբից տեղեկություն չունեմ, ընտրություններից հետո ոչ մի անգամ չենք հավաքվել, փորձեր չենք անում, երեւի «Վարչաֆեսթ 2026»-ին էլ չենք մասնակցի, այլապես այս փուլում ակտիվ փորձեր կանեինք»։
Նշենք, որ Հայկ Ստվերը բարձրտեխնոլոգիական արդյունաբերության արդեն նախկին նախարար Մխիթար Հայրապետյանի եղբայրն է։
դիտվել է 115 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Ինչ է սպասվում ԱԽՔ Արմեն Գրիգորյանին․ «Ժողովուրդ»
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը
Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Leave a Reply