Փաշինյանն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական երկրների դեսպաններին | Քաղաքականություն

Written by

in

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված արաբական պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններին և նրանց հետ քննարկել «Թրամփի ուղի» նախագիծը։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

 

Վարչապետը կարևորել է արաբական պետությունների հետ հարաբերությունների զարգացումն ու համագործակցության խորացումը՝ ընդգծելով, որ Հայաստանի և արաբական երկրների միջև ձևավորված են պատմական և մշակութային ամուր կապեր։ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է քաղաքական, դիվանագիտական և տնտեսական կապերի խորացման ուղղությամբ նոր նախաձեռնությունների առաջմղմամբ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *