Էներգաարդյունավետ ծրագիր՝ Գեղանուշ և Գոմարան գյուղերի բնակիչների համար

Written by

in

«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության աջակցությամբ Գեղանուշ և Գոմարան գյուղական բնակավայրերում իրականացվելու է էներգախնայողությանն ու բնակիչների կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված ծրագիր։

Կիրակի օրը՝ օգոստոսի 9-ին, աշխատանքային այցի շրջանակում համայնքի ղեկավարը հանդիպում է ունեցել գյուղերի բնակչների հետ, որին մասնակցել են նաև «Կապանի ԼՀԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Դանիելյանը և ծրագիրը իրականացնող՝ «Ֆրի Էներջի» ընկերության տնօրեն Արարատ Չոբանյանը։

Ծրագրի առաջին փուլում շահառու կդառնան գյուղի մշտական բնակիչները։ Մասնավորապես, 52 անհատական բնակելի տան տանիքներին կտեղադրվեն արևային ֆոտովոլտային կայաններ և արևային ջրատաքացուցիչներ։

Համայնքի ղեկավարի խոսքով՝ այս նախաձեռնությունը միտված է բնակիչների կոմունալ ծախսերի նվազեցմանը, նրանց սոցիալական և կենցաղային պայմանների բարելավմանը, ինչպես նաև էներգախնայողության արդյունավետ լուծումների ներդրմանը։

Հանդիպման ընթացքում բնակիչներին ներկայացվել են արևային ֆոտովոլտային կայանների և արևային ջրատաքացուցիչների տեխնիկական բնութագրերը և ծրագրի իրականացման համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը վերաբերող մանրամասները։ Բնակիչները հնարավորություն են ունեցել նաև բարձրաձայնելու իրենց հարցերն ու առաջարկությունները, որոնց վերաբերյալ ստացել են սպառիչ պատասխաններ և պարզաբանումներ։

Համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը շնորհակալություն է հայտնել «Կապանի ԼՀԿ» ՓԲ ընկերության ղեկավարությանը՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում նախաձեռոնւթյանը ցուցաբերած աջակցության, բարի կամքի և համայնքի բնակիչների բարեկեցությանն ուղղված համագործակցության համար։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *