Ադրբեջանի  ԱԳ  փոխնախարարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով գլխավոր օգնականի տեղակալի հետ | Քաղաքականություն

Written by

in

Օգոստոսի 10-ին, ԱՄՆ կատարած այցի շրջանակներում, Ադրբեջանի  ԱԳ  փոխնախարար Էլնուր Մամեդովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով գլխավոր օգնականի տեղակալ Էնդրյու Սթոուի հետ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ըստ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության՝ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ադրբեջանա-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի և հեռանկարների վերաբերյալ։ Ընդգծվել է գործընկերության հետագա զարգացման կարևորությունը։
Քննարկումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ռազմավարական գործընկերության խարտիայի իրականացմանը, ինչպես նաև Բաքվի տնտեսական երկխոսության արդյունքներին։

Կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ և վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել սերտ համագործակցությունն ու խորհրդակցությունները խաղաղության, անվտանգության և բարգավաճման խթանմանն ուղղված հարցերի շուրջ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *