Եղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարել

Written by

in



Հասարակություն





Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Բնակարանային գողության վերաբերյալ հաղորդումը ստացվեց օգոստոսի 7-ի գիշերը։ Տանտիրուհին հայտնեց, որ նախորդ օրը Եղեգնաձոր քաղաքում գտնվող իրենց տան դուռն ու պատուհանը փակ լինելու պայմաններում, մտել և գողացել են 35 հազար դրամ։

Մեկնեց Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզի օպերատիվ խումբը։ Իրավապահները պարզեցին, որ դուռը բացել են հենց դռան կողպեքի բանալիով։

Նախաձեռնվեց քրեական վարույթ, և քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվեց նաև, որ գողությունը կատարել է տանտիրուհու դստեր ընկերուհին, որն անցած ամսվա վերջերին գտել էր տան կորցրած բանալին։

Առաջիկա օրերին երկու անգամ աղջիկը բանալիով բացել էր դուռն ու գողացել հինգ հազարական դրամ։ Իսկ օգոստոսի 6-ին, երբ նա կրկին մտել ու տարել էր այս անգամ 25 հազար դրամ՝ տանտիրուհին արդեն նկատել էր կորուստն ու հայտնել ոստիկանություն։

Օգոստոսի 8-ին նա հրավիրվել է ոստիկանություն, որտեղ ընդունել է արարքը։

Հանգամանքները պարզվում են։

Հետևեք մեզ՝ այստեղ




Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *