Չորս խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների շարքում են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնու

Written by

in

Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Մոնտենեգրոյի Ցետինե քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ պատանիների առաջնությունում 4 խաղափուլից հետո միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը և գրոսմայստեր Էմին Օհանյանը ունեն 3.5 միավոր և կիսում են 1-3-րդ հորիզոնականները:

Աղջիկների առաջնությունում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը նույնպես ունի 3.5 միավոր և կիսում է 1-2-րդ հորիզոնականները։

5-րդ խաղափուլը կմեկնարկի օգոստոսի 10-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *