Արգամ Աբրահամյանը կալանավորվեց 2 ամսով․ նա մեղադրվում է սպանություն պատվիրելու մեջ | Հասարակություն

Written by

in

ՀՀ նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատ համայնքի նախկին ղեկավար և ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվել է։ Տեղեկությունը «Sputnik Արմենիա»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ նախօրեին ձերբակալված Ա․ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել սպանություն պատվիրելու հոդվածով։

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, 2023 թվականի ապրիլի 30-ին Երևանի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ տեղի ունեցած Ս․Վ․-ի սպանությունը պատվիրել է Արտաշատի նախկին համայնքապետը։

Գործով նախաքննությունը շարունակվում է։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *