ՀՀ նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատ համայնքի նախկին ղեկավար և ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվել է։ Տեղեկությունը «Sputnik Արմենիա»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ նախօրեին ձերբակալված Ա․ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել սպանություն պատվիրելու հոդվածով։
Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, 2023 թվականի ապրիլի 30-ին Երևանի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ տեղի ունեցած Ս․Վ․-ի սպանությունը պատվիրել է Արտաշատի նախկին համայնքապետը։
Գործով նախաքննությունը շարունակվում է։
Leave a Reply