Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը պետք է լինի հետևողական և անզիջում․ ՆԳ նախարարը Սյունիքում ամփոփել է ոստիկանության 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հուլիսի 24-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է Ոստիկանության Սյունիքի մարզի ստորաբաժանումների 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։
Ներկա էին նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։
Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքը։
ՆԳ նախարարն ընդգծել է, որ առաջնահերթ ուշադրություն պետք է դարձնել ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելմանն ու բացահայտմանը՝ յուրաքանչյուր դեպքով ապահովելով հետևողական և թիրախային աշխատանք։
Արփինե Սարգսյանը հանձնարարել է անզիջում պայքար մղել քրեական ենթամշակույթի դեմ, գործուն միջոցներ ձեռնարկել հետախուզվողների հայտնաբերման ուղղությամբ։
Ընտանեկան բռնության դեպքերի մասով ՆԳ նախարարը համայնքային ոստիկաններին հորդորել է յուրաքանչյուր ահազանգի նկատմամբ լինել հետևողական, ապահովել պատշաճ վերահսկողություն և բռնության նոր դրսևորումները կանխելու նպատակով սերտորեն համագործակցել գործընկեր կառույցների հետ։
Արփինե Սարգսյանը հանձնարարել է նաև վերլուծել հատկապես ցածր արդյունավետություն արձանագրած ստորաբաժանումների աշխատանքը, վեր հանել առկա խնդիրներն ու ձեռնարկել կոնկրետ միջոցներ։
Նախարարը կարևորել է նաև ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացումը։
Մանրամասները՝ https://mia.gov.am/2026/08/05/syunik-3/
Տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=2C2OUA8QHEY
Leave a Reply