ՀՀԿ խորհրդի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի գնահատմամբ՝ Թուրքիան և Ադրբեջանը ձգտում են զարգացնել Չինաստանը Եվրոպային կապող «Միջին միջանցքը», որի բաղադրիչներից է նաև Սյունիքով անցնող TRIPP նախագիծը։ Նրա խոսքով՝ տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացումը կարող է տնտեսական հնարավորություններ ստեղծել, սակայն Հայաստանի համար առաջնային պետք է մնան ինքնիշխանության և սեփական իրավազորության պահպանումը, տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացումը և գործընկերների հետ հավասարակշռված տնտեսական կապերի զարգացումը։
Leave a Reply